
Մաաանրամասն բացատրում եմ: WizzAir ընկերությունը Երևանից-Լարնակա ուղիղ չվերթ ունի: Լարնական Կիպրոսի մեծությամբ երրորդ քաղաքնա: Ուղիղ չվերթի տևողությունը կարծեմ մոտ 3 ժամ էր: Լոքոսթ ավիաընկերության հետ ոչ մի կապ չունեմ, սա գովազդ չի, իրականում այն ունի իր շաաատ վատ կողմերն էլ, էնպես որ զգույշ եղեք: Շատ հաճախ փոխում են օրերը, ժամերը, օրինակ օգոստոսի 1-3-ի Երևան-Վիլնյուս իմ չվերթը պարզապես հանեցին: Գումարը իհարկե վերադարձնում են, բայց դե հո գումարը չի էստեղ կարևոր: Ամրագրում եմ ինքս, արդեն ձևը սովորել եմ, բայց կարող եք նաև դիմել տուր-ընկերությունների: Ես գնել էի տոմսս մարտ ամսին 18 եվրոյով՝ Երևան-Լարնակա, մեկ ուղղություն, երբ ավելացնում ես 10 կգ ուղեբեռ, վճարում ես ևս 10 եվրո: Նման ակցիաներ հաճախա լինում, պարզապես պետքա հետևել էփին ու բռնացնել: Օրինակ ընկերներս 5 եվրոյով Աբու Դաբիի տոմս գնեցին ու մեկնեցին, գովազդային մախինացիաներա էլի, բայց ռեալա: Երբ օգոստոսին մեկնում էի, տոմսն արդեն 400 եվրո էր: Հիմա, օրինակ Վիեննայի տոմս եմ գտել նոյեմբեր ամսին, մեկ կողմը 69 եվրո: Ինքնաթիռը նորմալա, սնունդը գնում ես, թռիչքները հիմնականում ցերեկային ժամերին են: Ընտանիքով, իհարկե ավելի դժվարա, քանի որ ուղեբեռա պետք, դե տղաներին ավելի հեշտա՝ մայկաներ, շորտեր ու վերջ:

Ցերեկը 4-ին թռանք, սովորաբար ուշացումներ են միշտ լինում, օրինակ նախորդ օրվա նույն թռիչքը վերջին պահին չեղարկվել էր, ու մենք մինչև վերջին վայրկյանը ստուգում էինք մեր թռիչքը, բայց մեր բախտն այսպես ասած բերեց: Լարնակայից մինչ Այիա Նապա մոտ 40 րոպե էր, դա իրենց Սրևանն է, բայց ավելի մարդաշատ ու ակումբաշատ:

Արդեն հյուրանոցի, տրանսֆերի և այլ հարցերով ես դիմեցի Sidon Travel ընկերությանը: Այ իրենց կարող եմ հանգիստ սրտով գովազդել, քանի որ փորձված է: Մեզ դիմավորեցին, ուղեկցեցին դեպի հյուրանոց, հյուրանոցն էլ էի հենց Sidon Travel-ում ամրագրել, շատ գոհ եմ նրանց ծառայություններից: Թողնում եմ հղումը:

VASSOS NISSI PLAGE HOTEL. Ուրեմն երբ պատրաստվում էի, գերհոգնած էի ու ընտրեցի այս հյուրանոցը, որը կենտրոնի աղմուկից հեռու է, հանգիստ է, ավելի ընտանեկան: Իրականում երբ մեկնեցի, արդեն փոշմանել էի, քանի որ հակառակը՝ ուզում էի աղմուկ, կենտրոն, բարձր ձայներ: Լավագույն հոթելներից մեկն է, տեսնում եք ինչ սուպեր ափով, հրաշալի սննդով, շատ մեծ համարներով: Ի դեպ, այստեղ շատ էին Հայաստանից ժամանած ընտանիքները, ովքեր հյուրանոցից դուրս էլ չէին գալիս, այնքան կոմֆորտ էր: Առաջին գիծ լավագույն հյուրանոցներից մեկը, երկու բաց ու մեկ փակ լողավազանով, հիմնականում դեպի ծով նայող ընդարձակ համարներով:

Միանգամից պետքա ասեմ, ու սա գովազդ չի. ԿԻՊՐՈՍՈՒՄ ՀԱՄԵՂ ՉԷՐ ԻՐԵՆՑ ՍՈՒՐՃԸ: Շատ լավա, որ ես իմ սուրճն ունեի, էնպես որ մեր հայկական սուրճի համը էնտեղ կարոտելու եք:

Շատ երկար տարիներ ճանապարհորդում եմ Ռոյալ Արմենիայի հետ միասին ու այս ուղեցույցը ստեղծում եմ նրանց շնորհիվ:

Ես տաքսիներից եմ օգտվել էնտեղ, այդպես ավելի հարմար էր: 10 եվրո ուր ուզես, կապ չունի 10 եվրոյից չի անցնում գինը: Կարող եք կվադրոցիկլ ամրագրել, մոտոցիկլ, բուռան...ամեն ինչ: Գինը՝ 10-150 դոլար:

Շատ դուր եկավ այս մեծ տաքսիները, որտեղ 6-8 անձ տեղավորվում են: Ընտանեկան կամ ընկերական հանգստի դեպքում հիանալի տարբերակ է:

LOVE BRIDGE. Այիա Նապայի Instagram-յան գլխավոր գրավչությունը Սիրո կամուրջն է։ Գեղեցիկ բնական կազմավորում, որը սիրում են բոլորն առանց բացառության։ Սիրո կամուրջը գտնվում է Pantachou Beach-ի և Glyki Nero լողափերի անմիջապես հետևում:

VASSOS PSAROLIMANO. Միակ նորմալ ռեստորանը, որը մենք գտանք ծովի ափին: Հենց տեղում կշռում ես լոբստերը ու հետևում ես, թե իչպես են պատրաստում: Ամենահայտնի ու մարդաշատ սիֆուդ ռեստորանը, որտեղ ավելի լավ է նախապես սեղան ամրագրել: Եթե սիֆուդի սիրահար չեք, այցելեք հենց կենտրոնական հրապարակում գործող MEGU ճապոնական ռեստորան, որը մնացած ռեստորանների ֆոնին տարբերվեց նորմալ սպասարկմամբ, սպասքով ու ցիվիլ այցելուներով: Ի դպ, մենյուում կա KAMO ուտեստ, որը բադի միս է տերիակի սոուսով:

THE BLACK PEARL PIRATES. Այստեղի ամենահետաքրքիր տուրերից մեկը, մի քանի ժամ շրջում ես ծովահենի նավով, մասնակցում խաղերի, իհարկե լուսանկարվում ծովահենների հետ: Տուրի արժեքը՝ 45 եվրո:


MUSAN UNDERWATER MUSEUM. Մի փոքր բարդ, բայց հետաքրքիր նոր ատրակցիոն: Նախապես ամրագրում ես դայվինգ ծառայություն, հետո հայտնվում ես Musan թանգարանում, որը ծովի հատակին է: Անկազմակերպ ընկերություն բայց ֆանտաստիկ էմոցիաներ: Արժեքը 70-80 եվրո: Կա ևս մեկ դայվինք ատրակցիոն, արդեն ջրային կրիաների հետ: Հարցրեք Ձեր հոթելում:


NISSI BEACH. Այիա Նապայի լավագույն լողափը՝ նուրբ սպիտակ ավազով և ափից դուրս գտնվող փոքրիկ կղզով: Միշտ կա մյուզիք, ֆաստֆուդ ու լիքը ռուս (ի դեպ, հայերն էլ քիչ չէին):

THE CASTLE CLUB. Այիա Նապայի միակ նորմալ ակումբը 4 պարահրապարակով և ամեն շաբաթ կազմակերպվող boat party-երով: Այիա Նապայի ակումբային հասարակությունը՝ 18-25 տարեկան:

Չմոռանաք բերել էնտեղից...հասկացաք ինչ: Իրականում խոնավությունն այնքան էր, որ լողափից մինչ համար հասնում ես, արդեն հարբուխ ունես: Չմոռանաք մեկնել շաաաատ մեծ ԱՊՏԵՉԿԱՅՈՎ:

Այս տարի հայերի ամենասիրված հանգստի տարբերակն էր Այիա Նապան: Ինքս էլ չեմ վերադառնա, իմը չէր, բայց երիտասարդների համար կարծում եմ լավ տարբերակա:

Կհարցնեք, մեկ կողքի արժեքը 18 եվրո էր, բա հետո՞: Հետո Այիա Նապայից, նույն WizzAir գնեցի տոմս դեպի Հռոմ, 40 եվրոյով, հետո Հռոմից դեպի Իբիցա՝ 10 եվրոյով, Իբիցայից Վիեննա՝ 24 եվրոյով, Վիեննայից Երևան՝ 99 եվրոյով: Ամեն ինչ մանրամասն ներկայացնում եմ իմ ինստագրամյան էջում, կարող եք միանալ ու հետևել, նաև սպասել հոկտեմբեր ամսին պլանավորված երկու սուպեր ուղևորություններիս: Տեղադրում եմ մի քանի ֆոտոներ արդեն Հռոմից:







The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը