
Ավելի քան 30,000 մասնակից, 1000-ից ավել ընկերություն և ցուցադրող, թեմատիկ հարթակներ, վարպետաց դասեր և գործընկերությունների ստեղծման եզակի հնարավորություն։ SiGMA Central Europe 2025-ում ես Fastex-ի հրավերով էի:

Sigma Europe Expo 2025-ում ներկայացված նոր պրոդուկտների մեծ մասը վկայում էին մեկ կարևոր իրողության մասին՝ արհեստական բանականությունը այլևս պարզապես նորարարություն չէ, այլ ձևափոխող ուժ, որը ազդում է ոլորտի ամենահայտնի բրենդների ուղղության, ռազմավարության և մրցակցային հնարավորությունների վրա։ Ցուցահանդեսում ընդգրկված լուծումները՝ սկսած տվյալների վերլուծության ավտոմատացված համակարգերից մինչև խելացի մարքեթինգի հարթակներ և խաղային փորձի անհատականացման գործիքներ, բոլորն էլ ցույց էին տալիս, որ AI-ը դարձել է ապագայի առանցքը։

Մասնակիցները վիրտուալ իրականությամբ կարող էին հայտնվել Գառնու տաճարում և ծանոթանալ նրա պատմությանը: Գառնու տաճարը ոչ միայն հելենիստական ճարտարապետության օրինակ է, այլ նաև Հայաստանի և Հռոմի միջև դիվանագիտական դաշինքի խորհրդանիշ։ Տաճարի կառուցումը կապված է Տրդատ Ա թագավորի և Հռոմի կայսր Ներոնի միջև խաղաղության ու համագործակցության հաստատման հետ։ Պատերազմներից հետո Ներոնը ճանաչեց Տրդատի թագավորությունը և ֆինանսական ու արհեստավորական աջակցություն տրամադրեց։ Այդ օգնությամբ Տրդատը վերադառնալով Հայաստան՝ կառուցեց Գառնու հեթանոսական տաճարը, որը նվիրեց արևի աստված Միհրին։

Ուզես թե չուզես, այս ոլորտում կանոնները փոխվել են։ AI-ը թելադրում է արագություն, ճշգրտություն և մրցունակություն, և այն ընկերությունները, որոնք չեն ընդունի նոր իրականությունը, պարզապես կզիջեն դիրքերը։ AI-ի դերը այս էկոսիստեմում գնալով ուժեղանում է․ այն օգնում է բիզնեսներին հասկանալ օգտագործողների վարքագիծը, կանխատեսել միտումները, բարելավել արտադրանքի անվտանգությունը և ստեղծել անհատականացված փորձ՝ բարձրացնելով ներգրավվածությունն ու արդյունավետությունը։

Տաճարի հույն-հռոմեական ոճը և դրա գեղեցիկ ձևավորումը արտացոլում են երկու տերությունների քաղաքական կապը։ Այն ոչ միայն պաշտամունքային կառույց է, այլ նաև դիվանագիտական հաջողության և երկարատև մշակութային ժառանգության խորհրդանիշ։

Երեք օր շարունակ հետևում էինք գլադիատորական մարտերի, այսպես ասած՝ մեր Կոլիզեյում: Հյուրերն էլ կարող էին շահել արժեքավոր մրցանակներ մարտերից հետո:

Գառնու տաճարի պատմությունը հիշեցնում է, որ մեծ գործերը ստեղծվում են համատեղ ուժերով՝ փոխադարձ վստահության ու ընդհանուր նպատակների հիման վրա։

AI-ը չի փոխարինում ոլորտին, այլ դիրքավորվում է որպես նրա նոր շարժիչ ուժ․ այն դառնում է վստահելի գործընկեր, որը հնարավորություն է տալիս ավելի խելացի որոշումներ ընդունել, ավելի արագ զարգացնել նոր պրոդուկտներ և ավելի ճկուն արձագանքել շուկայի պահանջներին։ Իսկ Sigma Europe Expo 2025-ը պարզապես հաստատեց, որ ապագան արդեն այստեղ է, և այն անվիճելիորեն AI-ով ձևավորված ապագա է։






































