l

lifestyle

ԵՐԵՎԱՆՍ ռեստորանի բացումը Աբովյան 7 հասցեում

«Կինոմոսկվայի» անմիջապես դիմաց՝ Աբովյան 7 հասցեում բացվեց «ԵՐԵՎԱՆՍ» ռեստորանը։ Անունը պատահական չէ ընտրված․ այն սրտանց նվիրվածություն է մայր քաղաքին՝ իր հոգեհարազատ շնչով և երևանցու ջերմ բնավորությամբ։ «ԵՐԵՎԱՆՍ» ռեստորանը քաղաքի նկատմամբ սիրո յուրօրինակ արտահայտությունն է՝ կերտելով նոր էջ մայրաքաղաքի գաստրո մշակույթի պատմության մեջ։ Երևանիս համը ուրիշ է....

Դե անվանումն արդեն իսկ ձգող է․ ակնկալում ես երևանյան մթնոլորտ, համ, երաժշտություն ու ջերմություն, և վստահ եմ՝ յուրաքանչյուր հյուր այստեղ իրեն կզգա ինչպես տանը։ Ռեստորանը գտնվում է անմիջապես «Կինոմոսկվայի» դիմաց, իսկ հարևանությամբ ավարտման փուլում է նաև հսկայական, գերժամանակակից համալիրի կառուցման գործընթացը, ինչի շնորհիվ «ԵՐԵՎԱՆՍ»-ը մոտ ապագայում թերևս կդառնա քաղաքի ամենամարդաշատ և նախընտրելի վայրերից մեկը։ Բացման շնորհանդեսին հրավիրված էի և հաճույքով ներկայացնում եմ այս նոր ռեստորանը։ Երեք հարկ, չորս սրահ – մեկ ինքնություն: «ԵՐԵՎԱՆՍ» ռեստորանն ունի երեք հարկ, որոնցից յուրաքանչյուրը հյուրընկալում է հյուրերին իր յուրահատուկ մթնոլորտով ու տրամադրությամբ։

Առաջին հարկ — երաժշտական երեկոներ և հայկական ավանդական խոհանոց
Սա հայկական ոգով լեցուն սրահ է, որտեղ համադրված են կովկասյան խոհանոցի համերը, կենդանի երաժշտությունը և երևանյան ջերմ հյուրընկալությունը։ Այստեղ կարող եք անցկացնել տոնական միջոցառումներ, ընտանեկան հավաքույթներ, ընկերական երեկոներ կամ պարզապես վայելել երեկոն՝ գեղեցիկ մթնոլորտում։

Երկրորդ հարկ — Գինու դեգուստացիոն սրահ
Հայկական գինեգործության ամբողջ հարստությունը՝ մեկ հարկի տակ։ Այստեղ ներկայացված են հայկական գրեթե բոլոր առաջատար գինեգործարանների նմուշները։ Հյուրերը մասնագիտացված սոմելիեի ուղեկցությամբ մասնակցում են դեգուստացիայի, ծանոթանում խաղողի տեսակների, արտադրողների, գինեգործության պատմությանն ու տարածաշրջանային առանձնահատկություններին։ Բրնեդիի սրահում էլ հյուրերը կվայելեն բրենդիի պրեմիում հավաքածու՝ ինչպես արտասահմանյան, այնպես էլ բացառիկ՝ հայկական արտադրության։

Երրորդ հարկ — սրճարան
Թեթև, էսթետիկ հանգստի լավագույն տարբերակը։ Ունեք հնարավորություն վայելելու անուշաբույր սուրճեր, հետաքրքիր կոկտեյլներ, թեթև ուտեստներ և, իհարկե, Երևանից ներշնչված միջավայր, որը հարմար է թե՛ ընկերական հանդիպումների, թե՛ ընտանեկան հանգիստ երեկոների համար։

Խոհանոց — ավանդույթի շունչը՝ ժամանակակից մոտեցմամբ
«ԵՐԵՎԱՆՍ» ռեստորանի ճաշացանկը հիմնականում հիմնված է հայկական ազգային խոհանոցի վրա։ Այստեղ վերաիմաստավորվում են ավանդական ուտեստները՝ պահպանելով իրենց հնագույն համային արժեքը, սակայն ներկայացվում են նորօրյա մոտեցմամբ։ Ճաշացանկը համալրված է նաև որոշ եվրոպական սիրելի ընթրիքներով, որոնք դարձել են մեր խոհանոցի անբաժան մասը։

Մթնոլորտը՝ հուշ դառնալու համար
«ԵՐԵՎԱՆՍ» նախագիծն իր առաքելությունն ունի՝ երևանյան երեկոները դարձնել ջերմ, անուշ և հիշարժան։ Այստեղ յուրաքանչյուր հյուրը վերադառնում է ոչ թե որպես հաճախորդ, այլ որպես բարեկամ։ Ամբողջ թիմը ձգտում է յուրաքանչյուր այց դարձնել տոն, իսկ յուրաքանչյուր պատմություն՝ նոր հիշողություն։ «ԵՐԵՎԱՆՍ» — այնտեղ, որտեղ քաղաքը խոսում է յուրահատուկ համով, երաժշտությամբ ու ժպիտներով։

 «ԵՐԵՎԱՆՍ» ռեստորան

Երևանիս համը ուրիշ է....

Աբովյան 7, 041-777 740

Առաքում՝ Yandex Eats և Glovo

Instagram / Facebook  

 

back-top