Ապահովություն և հարմարավետություն․ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ հնարավոր է բազմապրոֆիլ հզոր բժշկական կենտրոնում ստեղծել փոքր էսթետիկ կենտրոն՝ իր առանձնակի գրավչությամբ և հարմարավետությամբ: Բացման արարողությանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդգծեց, որ բժշկական ծառայությունները պետք է լինեն անվտանգ, բարձրորակ և համապատասխան միջազգային ստանդարտներին։

«Աստղիկ» ԲԿ-ն հետևողականորեն իրականացնում է այդ սկզբունքները՝ դեռևս 2022թ-ից ներդնելով JCI ստանդարտները, որոնք համարվում են աշխարհում պացիենտի անվտանգության լավագույն համակարգերից մեկը։
Դանիել Վարուժան 28
(011) 66 77 88

Վերաբացված բաժանմունքը հիվանդանոցի շարունակական զարգացման կարևոր փուլերից մեկն է։ Այն կնպաստի ոչ միայն կենտրոնի հեղինակության բարձրացմանը, այլև մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և բարելավմանը։ «Աստղիկ» ԲԿ-ն շարունակաբար զարգանում է՝ նպատակ ունենալով ապահովել լավագույն պայմաններն ու ծառայությունները մեր հանրության համար։

«Աստղիկ» ԲԿ-ում յուրաքանչյուր պացիենտ մինչև վիրահատությունը անցնում է մանրակրկիտ հետազոտություն․ գնահատվում են բոլոր հնարավոր ռիսկերը, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նախնական բուժում։ Այս մոտեցումը գրեթե զրոյի է հավասարեցնում հետվիրահատական բարդությունների վտանգը։

«Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը, առաջնահերթ համարելով պացիենտի անվտանգությունը, նշեց, որ վերաբացված բաժանմունքի պլաստիկ վիրաբույժների թիկունքում միշտ կանգնած են նեղ մասնագետները, և որքան էլ պլաստիկ վիրահատության եկած պացիենտը հիվանդ չհամարվի, յուրաքանչյուր միջամտությունից առաջ անպայման անցնելու է բոլոր հետազոտությունները: Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նման վերազինված կլինիկաների բացումը, ևս մեկ քայլով մոտեցնում է բժշկական տուրիզմի ոլորտում սահմանած նպատակների իրագործմանը:

«Պլաստիկ վիրաբուժությունը մեզ համար բժշկական կարևոր ճյուղ է, որի նկատմամբ մեր վերահսկողությունը շարունակաբար աճում է»,- «Աստղիկ» ԲԿ-ի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարն ընդգծեց, որ այս ոլորտում լիցենզավորման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները, որի արդյունքում վերջին տարիներին բավականին խստացվել է էսթետիկ կենտրոնների լիցենզիա ստանալու կարգը:

Վերակազմավորված պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը այժմ տեղակայված է նոր, առանձնացված հարկում, որի մուտքն ևս ինքնուրույն է: Էսթետիկ միջամտության նպատակով կլինիկա դիմած անձը պետք է զերծ մնա հիվանդանոցային միջավայրի ընդհանուր հոսքից, ուստի առանձին մուտքը ապահովում է ավելի հարմարավետ պայմաններ և, միաժամանակ, հնարավորություն է տալիս պահպանելու պացիենտի գաղտնիությունն ու անհատական մոտեցումը:

«Աստղիկ» ԲԿ-ի հիմնադրման օրվանից պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժինը եղել է կենտրոնի գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Նոր բաժանմունքի ձևավորմամբ այն այսօր ևս ավելի է կատարելագործում իր մասնագիտական մոտեցումները՝ սահմանելով որակի և արդյունքի աննախադեպ բարձր նշաձող։

Մինչև վիրահատությունը Աստղիկ ԲԿ-ում պացիենտը անցնում է մանրամասն հետազոտություն․ գնահատվում են բոլոր հնարավոր ռիսկերը, որոնց մասին պացիենտը հաճախ անգամ տեղյակ չէ։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նախնական բուժում, և միայն դրանից հետո է թույլատրվում կատարել պլաստիկ վիրահատությունը։ Այս մոտեցումը գրեթե զրոյացնում է հետվիրահատական բարդությունների ռիսկը։ Էսթետիկ թիմի թիկունքում գործում է մեծ բժշկական կենտրոն, որը երաշխավորում է պացիենտների անվտանգությունն ու առողջությունը։

«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և քայլում է ժամանակին համընթաց։ 2012թ.-ին գերմանացի ճարտարապետների նախագծով սկսվեց կառուցվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը, կատարվեց շուրջ 30 մլն եվրոյի ներդրում, կենտրոնը հագեցվեց ժամանակակից հզոր սարքավորումներով, որոնցից շատերը եզակի են ոչ միայն հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Նախկին 5 բաժանմունքի փոխարեն ներկայում բժշկական կենտրոնն ունի արդեն 55 բաժանմունք և ավելի քան 1800 աշխատատեղ։ Վերազինումից և մասնագիտական թիմի համալրումից հետո կենտրոնի ղեկավարությունը ստանձնեց միջազգային սերտիֆիկացման գործընթացները՝ ստանալով նախ ISO։9001 ապա JCI․ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ միջազգային հավաստագրերը։

«Աստղիկ» ԲԿ-ն համաշխարհային չափանիշներին համապատասխան կառուցված բացառիկ կենտրոն է, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին։ ԲԿ-ն ունի թթվածնի կենտրոնական մատակարարման համակարգ։ Կենտրոնն ունի 21 վիրասրահ, որից յուրաքանչյուրն ունի առանձին օդափոխման համակարգ, վիրասրահ մտնող օդը մաքրվում է սեփական օդազտիչների միջոցով՝ ապահովելով 95.5 տոկոս վարակազերծում։

«Աստղիկ» ԲԿ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։ Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։ Դրանով հանդերձ կենտրոնի գնային քաղաքականությունը չի փոխվել և բկ-ում ծառայությունների արժեքը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ միջինից էլ ցածր։














