l

lifestyle

Forever Young! Մարգարիտա Գրիգորյանը նախանձելի շուքով նշեց ծննդյան տոնը

Սեպտեմբերի 11-ին Մարգարիտա Գրիգորյանը ոչ թե պարզապես նշեց ծննդյան տարեդարձը, այլ տվեց իր հինգերորդ տասնամյակի վառ մեկնարկը։

  • Kamo Tovmasyan

Տեսալսողական և մեդիայի ինդուստրիալ կոմիտեի նախգահ Մարգարիտա Գրիգորյանը հայաստանյան մեդիաաշխարհի այն եզակի դեմքերից է, որի շուրջը միավորվում են ամենատարբեր ոլորտների ազդեցիկ մարդիկ։ Այս անգամ էլ հրավիրյալների թիվը անցնում էր 120-ը․ շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներ, լրագրողներ, հեռուստաընկերությունների հիմնադիրներ ու ղեկավարներ, բիզնեսի առաջնորդներ և պաշտոնավոր անձինք։

Երեկոն անցկացվեց բացառիկ ձևաչափով NAG ռեստորանում՝ համադրելով բացօթյա ու փակ տարածքների մթնոլորտը։ Ամեն ինչ մանրակրկիտ մտածված էր, սակայն հյուրերին սպասվում էր նաև մի անակնկալ․ Մարգարիտան, մնալով հավատարիմ իր արտիստիկ բնավորությանը, բեմ բարձրացավ SWAG պարային խմբի տղաների հետ և ներկայացրեց հատուկ պատրաստված համար New York, New York երգի ներքո։ Այս ելույթը ոչ միայն ուրախացրեց հյուրերին, այլև ևս մեկ անգամ հաստատեց, որ նա միշտ կարողանում է զարմացնել և ոգեշնչել։

Երեկոյի քաղցր ավարտին սպասում էր տորթը՝ նույնքան նրբաճաշակ, որքան տոնի տիրուհին։ Այն պատրաստել էր մեր սիրելի Գայանեն( gayane_pastry )՝ դարձնելով համեղ արվեստի գործ։

Այդ երեկոն ոչ միայն ծննդյան տոն էր, այլև գեղեցիկ հիշեցում, որ իրականում տարիքը պարզապես թիվ է, իսկ երիտասարդությունը՝ հավերժական ներքին լույս։

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը

Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին

Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

back-top