
Nike-ի ամենավերջին միջազգային կոնցեպտը՝ հիմա Երևանում
Մեգամոլի նորաբաց սրահը ձևավորված է Nike-ի վերջին՝ Nike Road to Rise կոնցեպտով՝ հենց այն, որը հանդիպում է աշխարհի խոշոր քաղաքներում՝ Լոնդոնից մինչև Դուբայ։ Տիրում է մինիմալիստական, սակայն էներգիայով լեցուն մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր անկյուն ստեղծված է շարժման, ոգեշնչման և ինքնարտահայտման գաղափարների շուրջ։

Սրահը համալրված է նորագույն տեսականիներով, որոնք պարբերաբար թարմացվելու են՝ ապահովելով արդիական և միջազգային շուկային համընթաց ընտրություն։ Այստեղ ներկայացված են մարզական հանդերձանք, lifestyle մոդելներ, սպորտային կոշիկների լայն ընտրություն, ինչպես նաև նոր սեզոնային շարքեր։

Հայաստանում Nike-ի պաշտոնական սրահները գործում են նույն գնային քաղաքականությամբ, ինչպես ամբողջ աշխարհում։ Այսինքն՝ Դուք կարող եք համեմատել միջազգային հարթակների հետ և համոզվել, որ նույն ապրանքը ձեռք բերելու համար այլ երկրներից պատվիրելու անհրաժեշտություն չկա։ Կարևոր է հիշել, որ միջազգային գնային համակարգերում տարբերություն կա նոր և outlet հավաքածուների միջև, ուստի համեմատությունները ճիշտ է կատարել նույն կարգի ապրանքատեսակների շրջանակում։

Այս պահին Հայաստանում գործում են երկու պաշտոնական Nike սրահներ՝ Մեգամոլում և Դալմա Գարդեն Մոլում։ Բացի այդ, Կոմիտասի պողոտա 60/2 հասցեում գործում է Nike Outlet–ը, որտեղ ներկայացված են նախորդ սեզոնների հավաքածուները՝ զեղչված գներով։

Ապագայի քայլը. երրորդ սրահը՝ 2026-ին
Nike-ի ներկայությունը Հայաստանում շարունակաբար աճում է։ Արդեն հաստատված է, որ 2026 թվականին կբացվի երրորդ պաշտոնական սրահը՝ Հյուրոսիային պողոտայում։ Նախատեսվում է, որ այն ևս ձևավորված կլինի բրենդի ամենավերջին ինովացիոն կոնցեպտով և, իհարկե, KAMOBLOG-ը ներկա կլինի բացման օրը՝ ներկայացնելու բրենդի հերթական կարևոր քայլը մեր շուկայում։

Եթե կա մի բրենդ, որը տարիներ շարունակ կարողացել է միավորել շարժումը, ոգեշնչումը և ինքնարտահայտումը, ապա դա անկասկած Nike-ն է։ Հանուն հենց այդ էներգիայի Nike-ն ստեղծվել է դեռ 1964-ին՝ որպես փոքր նախաձեռնություն, բայց այսօր դարձել է մի ամբողջ մշակույթ, որը տարածված է Լոնդոնից մինչև Տոկիո, Լոս Անջելեսից մինչև Երևան։ Nike-ը միշտ իր տեղն է գտել այն մարդկանց կյանքում, ովքեր ընտրում են շարժվել՝ կլինի դա մարզադահլիճում, մարզադաշտում, թե պարզապես քաղաքով քայլելիս։ Air, Zoom, React, Flyknit… այս բոլոր ինովացիոն տեխնոլոգիաները ստեղծվել են մի նպատակով՝ որ դու քեզ ավելի վստահ, ավելի արագ ու ավելի ազատ զգաս քո յուրաքանչյուր քայլում։

Անգամ եթե մարզիկ չես, Nike-ի պատմությունն այնքան մոտիվացնող է, որ պարզապես ուզում ես կանգնել ու անել ավելին՝ Just Do It ոգով։ Ու դա հենց այն է, ինչ բրենդը սերմանում է աշխարհի ամենահայտնի մարզիկների ու թիմերի հետ իր համագործակցությունների միջոցով՝ LeBron-ից մինչև Serena Williams, ֆուտբոլային հսկաներից մինչև street style աստղեր։ Եվ որքան էլ որ աշխարհը փոխվի, Nike-ը միշտ այնտեղ է, որտեղ կա drive, շարժում և անսպառ էներգիա։

NIKE ARMENIA
MEGAMALL / DALMA GARDEN MALL
NIKE OUTLET` Կոմիտասի պողոտա 60/2


























































