
Mango-ի հայտնվելը փոխեց միջավայրն ու սպասումները։ Այն բերեց թարմություն, արագ թրենդներ, հասանելի գներ ու նոր համադրություններ։ Եվ հենց այդ առաջին սրահից սկսվեց այն ուղին, որը հետագա տարիներին դարձավ Երևանի նորաձևության զարգացման շարժիչ ուժերից մեկը։

20 տարի առաջ, երբ մայրաքաղաքում դեռ չկային արևմտյան ձևաչափի առևտրի կենտրոններ, և «մոլ» հասկացությունն ընդամենը գաղափար էր, Երևանում բացվեց Mango-ի առաջին սրահը։ Քաղաքի նորաձևության սերունդը առաջին անգամ ստացավ հասանելիություն դեպի համաշխարհային մշակույթի կենդանի շունչը՝ եվրոպական ոճ, թարմ մտածողություն, արագընթաց թրենդներ։

Մանգոյի գործելակերպը, լուսավոր սրահը, ամենօրյա էլեգանտությունը դարձան այն ոգեշնչումը, որի շուրջ ձևավորվեցին նոր սպառողական սովորություններ։ Երբ բացվում էր Մանգոյի առաջին սրահը Երևանում, ես դեռ սկսնակ լրագրող էի։ Հիշում եմ՝ լուսաբանում էի այդ միջոցառումը EL Style ամսագրի համար, ափսոս չեմ պահպանել լուսանկարները։ Ինձ համար դա մեծ իրադարձություն էր՝ առաջին միջազգային բրենդային սրահի բացում, առաջին մեծածավալ նորաձևության իրադարձություններից մեկը, որտեղ զգացվում էր Երևանի ապագան։ Դա այն օրն էր, երբ առաջին անգամ հասկացա՝ ինչպես է ձևավորվում նորաձևության մշակույթը, ինչպես է բրենդը դառնում մի ամբողջ սերնդի ինքնության մաս։

Հայաստանում Մանգո բրենդը ներկայացվում է «BD Retail Group» ընկերության կողմից որը վերջին երկու տասնամյակում կարևոր դեր է ունեցել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացման մեջ։ Ընկերության պորտֆելում ներկայացված են մի շարք միջազգային հայտնի բրենդներ, որոնք այսօր հայկական շուկան դարձրել են բազմաշերտ, հասանելի և մրցունակ։ BD Retail Group ընկերությունը Հայաստանում ներկյացնում է Mango/Mango Men, Okaidi/Obaibi, Parfois, Carters/Skiphop, Kiabi, Terranova, Strellson, Diana բրենդերը:
INSTAGRAM/BDRETAILGROUP

Ընկերությունը տարիների ընթացքում զարգացրել է ոչ միայն Մանգոյի ցանցը, այլ նաև բրենդային մշակույթ Հայաստանում՝ բերելով աշխարհում սիրված անուններ, բարձրակարգ սպասարկման ստանդարտներ և ժամանակակից առևտրային փորձառություն։ Այսօր Հայաստանում արդեն գործում են Mango-ի երկու պաշտոնական սրահներ Երևան Մոլում և Դալմա Գարդեն Մոլում:

Mango-ն ստեղծվել է Իսպանիայում՝ 1984 թվականին։ Բրենդը հիմնադրվել է եղբայրներ Իսակ և Նահման Անդիկների կողմից՝ Բարսելոնայում։ Mango-ի գաղափարախոսությունն առաջին իսկ օրվանից պարզ էր. մատչելի, գեղագիտական և արագ կիրառելի նորաձևություն՝ եվրոպական ոճի մեջ։ Մանգոն դարձավ այն բրենդը, որը բերեց ժամանակակից minimal chic ոճ, արագընթաց թրենդների հասանելիություն, համարձակ, բայց առօրյա կրելի լուծումներ:

Այսօր Mango-ն ներկայացված է ավելի քան 110 երկրում՝ շուրջ 2400 սրահով, և համարվում է աշխարհի ամենապահանջված fast-fashion բրենդներից մեկը։ Բրենդի ոճն առանձնանում է մինիմալիստիկ և եվրոպական նրբաճաշակությամբ, ինչը նրան դարձնում է հասանելի և սիրելի տարբեր սերունդների համար՝ միավորելով երիտասարդության թարմությունը և հասուն ոճի հավասարակշռությունը։

Այս 20 տարիների ընթացքում բրենդը Հայաստանում ձևավորել է նոր սպառողական մշակույթ, տվել է որակի նոր չափանիշ, դարձրել է եվրոպական նորաձևությունը հասանելի և բնական։ Եվ հենց այս պատճառով 20-ամյակի միջոցառումը ոչ թե պարզապես հերթական իրադարձությունն է, այլ ամբողջ մշակութային ճանապարհի ամփոփում։

Սա պարզապես տարեդարձ չէ. սա այն պահն է, երբ Երևանը հիշում է իր առաջին մեծ նորաձևական շունչը և միաժամանակ նշում բրենդի ներկայությունը, որը երկու տասնամյակ շարունակ մշտական է մնացել իր ոճով, որակով և մոտեցմամբ։
MANGO ՀԱՅԱՍՏԱՆ
ԵՐԵՎԱՆ ՄՈԼ / ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ

Միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էին հաճելի երաժշտություն, հյուրասիրություն, իմիջային սկեչեր, ինչպես նաև 20% զեղչ կամ Gift Card՝ տեղում գնումներ կատարողներին։ Դիզայներ Ֆայինա Հարությունյանն էլ անցկացրեց փոքրիկ մաստեր-կլաս՝ ոճային համադրությունների մասին՝ օգտագործելով Mango բրենդի տեսականին։ Հյուրերի թվում էին գործընկերները, մշտական հաճախորդները, ինֆլյուենսերներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանք, ովքեր արդեն 20 տարի շարունակ «BD Retail Group» ընտանիքի անդամներն են։ Ես ինքս էլ ինձ համարում եմ այդ ընտանիքի մի մասը, քանի որ մեր համագործակցությունը նույնպես արդեն 20 տարվա պատմություն ունի։
































































