
G.ANNA-ի առաջին շարքը ներկայացնում է լյուքս դասի պայուսակներ, կլաչեր և աքսեսուարներ, որոնք պատրաստված են բնական մորթուց և բարձրորակ կաշվից։ Ամեն պայուսակ ունի իր պատմությունը, իր կառուցվածքը, իր բնավորությունը։ Երբ վերցնում ես ձեռքդ, զգացվում է, որ այս բացառիկ պայուսակները ստեղծվել են սիրով, խնամքով ու մեծ ուշադրությամբ մանրուքների նկատմամբ։

Հավաքածուն ոչ միայն շքեղ է, այլև լիովին չկրկնվող, ինչը բրենդին տալիս է իսկական հեղինակային արժեք։ Ի դեպ, յուրաքանչյուր հաջորդ հավաքածու ունենալու է նոր մոտեցում և նոր ձևաչափ, այնպես որ G.ANNA միշտ լինելու է թարմ, տարբեր և ինքնատիպ։

Բրենդի շնորհանդեսը տեղի ունեցավ Courtyard by Marriott հյուրանոցում, որտեղ մթնոլորտը լի էր գեղեցկությամբ, երաժշտությամբ և անկեղծ ջերմությամբ։ Հյուրերը կարողացան մոտիկից տեսնել G.ANNA-ի ձեռագիրը, շոշափել պայուսակները, ծանոթանալ Աննայի ստեղծած աշխարհին։ Երեկոն ավելի շատ նման էր գեղեցկության ու ձեռագործության փոքրիկ հայկական տոնի։

Ի դեպ՝ Աննան հենց շնորհանդեսին կրում էր G.ANNA հագուստ, ինչը ակնհայտ ազդակ է, որ ԲՐԵՆԴԸ պատրաստվում է ընդլայնվել դեպի հագուստի արտադրություն։ Եթե պայուսակներն արդեն այս մակարդակի են, կարելի է միայն պատկերացնել՝ ինչ գեղեցիկ ու հետաքրքիր զարգացումներ դեռ սպասվում են։

Աննան կարևորել է, որ բրենդը հենց Հայաստանում ստեղծվի, նախասիրությունը վերածելով ոչ միայն սիրելի զբաղմունքի, այլ իրական բիզնեսի՝ ստեղծելով աշխատատեղեր, բարձրորակ արտադրանք և նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը։ Սա գեղեցիկ օրինակ է, թե ինչպես կարելի է հայրենասիրությունն արտահայտել ստեղծագործ աշխատանքով։

Այս պահին պայուսակները ներկայացված են բրենդի կայքում և սոցիալական էջերում, սակայն մոտ ապագայում նախատեսվում է ներկայացնել դրանք նաև ընտրված սրահներում՝ Հայաստանում և արտերկրում։ Հասկանալի է՝ նման որակի աքսեսուարները հաստատ իրենց տեղը կունենան միջազգային շուկայում։

Արտաշ Ասատրյանը նշեց, որ միշտ խրախուսել է Աննայի ցանկացած նախաձեռնություն և լիովին վստահ է, որ նրա նոր գաղափարը մեծ հաջողություն կունենա։ Չէ՞ որ G.ANNA-ն ստեղծվել է սիրով, նվիրումով և իսկական հայրենասիրությամբ։

Եթե մեկ բառով նկարագրեմ G.ANNA-ն, ապա դա կլինի՝ հայկական շքեղություն։ Սիրուց ծնված, նրբաճաշակությամբ կառուցված և ինքնատիպությամբ առանձնացող բրենդ, որը մենք վստահորեն կարող ենք ներկայացնել միջազգային նորաձևության աշխարհին՝ որպես մեր երկրի նոր այցեքարտ։




![]()
![]()






![]()
![]()





![]()
![]()






















![]()
![]()
![]()



































EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք
Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը
Շահիր քո նվերը՝ SKECHERS ARMENIA-ի նոր հավաքածուից
Դիմավորեք Հրե Ձիու տարին ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի կախարդանքով
KAMOBLOG MOJITO with SPRITE փարթին N7 Beach Club-ում
END Skylounge Bar & Restaurant. Նոր ամառային հասցե Երևանի սրտում
Sneak Beat՝ նոր սերնդի lifestyle տարածք Արամի 4 հասցեում
BELLAGIO-Ն ԱՄԱՌԸ ՍԿՍԵՑ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
FoodPark by Downtown-ը նշեց իր 5-ամյակը
«Արմենիա Վայն»-ը հյուրընկալեց «Մոնդիալ դե Բրյուսել»-ի շուրջ 450 հյուրերի