
2012 թվականից ի վեր «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ-ը Մանկական Ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կողքին է: Նրանց շնորհիվ հաշմանդամություն ունեցող տարեկան 700 երեխաներ ստանում են վերականգնողական բուժում «ԵՐԱԶԻ ՏՈՒՆ» վերականգնողական կենտրոններում:

Այս տարիների ընթացքում արդեն իսկ մատուցվել է ավելի քան 11.272 կուրս վերականգնողական թերապիա, երեխաներին նվիրել են 992 հատուկ գույք և մարզասարք, նրանց ֆինանսական աջակցությամբ իրականացվել է 16 վիրահատություն, հաշմանդամություն ունեցող 504 երեխաների մայրեր, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքի անդամ-կանայք ստացել են մասնագիտություններ ու անհրաժեշտ պարագաներ և արդեն կարողանում են ինքնուրույն աշխատել ու հոգալ իրենց ընտանիքների կարիքները: «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ-ն նաև մշտապես եղել է արցախցի մեր հայրենակիցների կողքին:

Երեկոյի ընթացքում իրականացրեցին բարեգործական աճուրդ, որի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը 2026 թվականի ընթացքում: Աճուրդում ներկայացվեցին Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի «Զբոսանք» կտավը, Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի Ոսկերչական գործարանից PAPERCLIP հավաքածուն, NISSI բրենդի շքեղ արծաթյա ոսկեջրված զարդը, Բուրմունք ապրանքանիշի հավաքածուն՝ Chanel Snow Globe, Օծանելիք CHANEL N°5, Նվեր քարտ, Դերոն ոսկերչական ընկերության ոսկյա կախազարդը, LaGalleria Luxury Boutique-ի Stefano Ricci բացառիկ շամպայնը և Gift Boutique խանութ-սրահի ոսկյա կախազարդը փոքրիկ ադամանդներով:

Երեկոյի ընթացքում անակնկալ նվերներ ունեին հյուրերը, երեկոյի ընթացքում իրականացվեց խաղարկություն և ներկաները շահեցին յուրահատուկ նվերներ, ինչի համար «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ»-ը շնորհակալություն է հայտնում DF project-ին, Status, Lamiri, LXR by Kristy և K Wellness Spa, Catramide, Maravilla, Tognana և Նարեկածին ընկերություններին:

Հյուրերը բարձրակարգ երաժշտությանը զուգահեռ վայելեցին Նոր Արենի գինին, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց կատարումներով զարդարեցին երեկոն ստացան հատուկ նվեր-գինիներ Նոր Արենիի կողմից: Սրահի ձևավորման համար հատուկ շնորհակալություն Marmelada ընկերությանը:















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Նոր ինքնաթիռ՝ ի պատիվ Տաթև Ասատրյանի, և 3 նոր ուղիղ ուղղություն Երևանից՝ Shirak Avia-ի 4-ամյակի առթիվ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում