l

lifestyle

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը

20 տարի գեղեցկության, յուրահատուկ դիզայնի և տոնական տրամադրության աշխարհում։ «ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը՝ հավատարիմ մնալով իր գլխավոր սկզբունքին՝ յուրաքանչյուր տուն դարձնել ավելի գեղեցիկ, ոճային և առանձնահատուկ։

2027 թվականի շեմին Երևանի ամենատոնական հասցեներից մեկը՝ Տիգրան Մեծ 28-ում գտնվող «ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը, կրկին ամբողջությամբ փոխել է իր տեսքը։ Այստեղ արդեն իսկական ամանորյա տրամադրություն է՝ տոնածառեր, հազարավոր խաղալիքներ, լույսեր, յուրահատուկ դեկորներ և ամենատարբեր ոճերի տոնական հավաքածուներ։

Եթե նախորդ տարի սրահի ամանորյա ձևավորումը ոգեշնչված էր Հրե Ձիու տարով, ապա այս անգամ մեզ սպասում է 2027 թվականը՝ Կրակե Այծի տարին, որը խորհրդանշում է ստեղծագործականությունը, ներդաշնակությունը, գեղեցկությունն ու ընտանեկան ջերմությունը։ Սակայն այս տարվա գլխավոր իրադարձությունը ոչ միայն նոր ամանորյա հավաքածուն է, այլև «ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահի 20-ամյակը։

Այս առիթով սրահն առաջին անգամ կազմակերպել էր հատուկ միջոցառում՝ հրավիրելով իր հավատարիմ հաճախորդներին, ընկերներին և երկարամյա գործընկերներին։ Հյուրերը ոչ միայն միասին նշեցին սրահի ծննդյան տարեդարձը, այլև մասնակցեցին հետաքրքիր ստեղծագործական գործընթացի՝ սեփական ձեռքերով պատրաստելով ամանորյա զարդեր և միասին ձևավորելով տոնածառը։

Ստացվել էր ջերմ, անմիջական և տոնական հանդիպում, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու, ստեղծագործելու և իրենց փոքրիկ մասնակցությունն ունենալու սրահի ամանորյա ձևավորման աշխատանքներին։ Իսկ ամենակարևորը՝ սա նաև շնորհակալություն հայտնելու առիթ էր բոլոր նրանց, ովքեր այս 20 տարիների ընթացքում եղել են ԱՐՏ ՖԼՈՐԻ կողքին, վստահել սրահին և դարձել նրա պատմության մի մասը։

 20 տարի ինտերիերի դիզայնի և յուրահատուկ դեկորների աշխարհում

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ»-ը վաղուց արդեն պարզապես դեկորի խանութ չէ։ Այն մի վայր է, որտեղ կարելի է գտնել ինտերիերի ամենատարբեր ոճերին համապատասխան իրեր՝ դասականից մինչև ժամանակակից մինիմալիզմ, էկլեկտիկայից մինչև արտահայտիչ դիզայներական լուծումներ։ Սրահի գլխավոր առավելություններից մեկը մշտապես թարմացվող և բազմազան տեսականին է։ Այստեղ ներկայացված են աշխարհի տարբեր երկրներից՝ Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Սկանդինավյան երկրներից բերված դեկորատիվ իրեր և ինտերիերի աքսեսուարներ։

Ձեռագործ դեկորներ, կերամիկական ֆիգուրներ, ապակե և մետաղյա դետալներ, բնական նյութերից պատրաստված կոմպոզիցիաներ, մոմեր, բույրեր, սեղանի սպասք, նվերներ և բազմաթիվ այլ հետաքրքիր իրեր։ Սրահը հատկապես լավ ծանոթ է ինտերիերի դիզայներներին և ճարտարապետներին, ովքեր այստեղ հաճախ գտնում են այն առանձնահատուկ դետալները, որոնք ամբողջացնում են իրենց նախագծերը։

Ամեն տարի՝ նոր ամանորյա պատմություն

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ»-ի ամենասպասված շրջանը, իհարկե, տարեվերջն է։ Ամեն տարի նոյեմբերից սրահը վերածվում է իսկական ամանորյա աշխարհի։ Փոխվում է ինտերիերը, թարմացվում են թեմատիկ անկյունները, ներկայացվում են նոր հավաքածուներ, գունային համադրություններ և տոնածառերի ձևավորման տարբերակներ։ Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ տոնածառերից ու խաղալիքներից մինչև լուսավոր դեկորներ, ամանորյա ֆիգուրներ, կախազարդեր, տոնական սեղանի սպասք և նվերներ։

Հետաքրքիրն այն է, որ «ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» չի սահմանափակվում միայն տեսականու թարմացմամբ։ Ամեն տարի փոխվում է նաև սրահի ներքին ձևավորումը՝ ստեղծելով բոլորովին նոր միջավայր։ Նույնիսկ եթե տարիներ շարունակ այցելում եք այստեղ, ամեն նոր տարեշրջանում բացահայտելու բան անպայման կգտնեք։ Այս անգամ ևս մենք շրջել ենք սրահում, ծանոթացել նոր հավաքածուներին և նկարահանել ամենահետաքրքիր անկյունները՝ դրանք ձեզ ներկայացնելու համար։

Շնորհավորում ենք «ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահի թիմին 20-ամյակի առթիվ և մաղթում նոր հաջողություններ, ստեղծագործական գաղափարներ ու հավատարիմ հաճախորդների շարունակական վստահություն։Իսկ եթե դեռ չեք հասցրել ընտրել ձեր տան ամանորյա ձևավորումը, խորհուրդ եմ տալիս այցելել սրահ։ Հնարավոր է՝ հենց այստեղ գտնեք այն դեկորը, որը ձեր տանն այս տարի կստեղծի իսկական տոնական տրամադրություն։

ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ

Տիգրան Մեծ 28

(010) 56-46-13

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը

Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին

Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

back-top