l

lifestyle

Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին

Հիշո՞ւմ եք՝ նախորդ տարի Կարապի լճի վրա տեղի ունեցավ առաջին Evoca Conference-ը, որն իսկապես տպավորիչ էր իր անսովոր ձևաչափով և կազմակերպչական լուծումներով։ Եվ ահա, այս տարի Evocabank-ը վերադարձավ արդեն երկրորդ կոնֆերանսով՝ այս անգամ շատ ավելի միջազգային կազմով և աշխարհահռչակ հյուրերով։

Նոյեմբերի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Evoca Conference 2026-ը, որի գլխավոր աստղը բրիտանացի ձեռնարկատեր, ներդրող և աշխարհում ամենահայտնի փոդքասթերներից մեկի՝ «The Diary Of A CEO»-ի հիմնադիր Սթիվեն Բարթլեթն (Steven Bartlett) էր։

 

Steven Bartlett-ը՝ առաջին անգամ Երևանում

Այս տարվա Evoca Conference-ի գլխավոր իրադարձությունն, անկասկած, Սթիվեն Բարթլեթի այցն էր Հայաստան՝ Evoca-ի հրավերով։ Բարթլեթն այսօր համարվում է բիզնեսի և անձնական զարգացման ոլորտի ամենաազդեցիկ մեդիա դեմքերից մեկը։ Նրա «The Diary Of A CEO» փոդքասթը միլիոնավոր հետևորդներ ունի ամբողջ աշխարհում, իսկ հյուրերի թվում են եղել համաշխարհային ճանաչում ունեցող գործարարներ, գիտնականներ, արտիստներ և մարզիկներ։

 

Նրա փոդքասթի առանձնահատկությունն այն է, որ զրույցները միայն բիզնեսի և ֆինանսական հաջողության մասին չեն։ Այստեղ քննարկվում են նաև հոգեբանությունը, առողջությունը, հարաբերությունները, ձախողումները և այն որոշումները, որոնք փոխում են մարդկանց կյանքը։ Երևանյան կոնֆերանսի շրջանակում նրա մասնակցությունը հնարավորություն տվեց հայաստանյան լսարանին ավելի մոտիկից ծանոթանալու այս գաղափարներին։ 

Ի դեպ, Evocabank-ի հովանավորությամբ հայերեն է թարգմանվել նաև Բարթլեթի «The Diary Of A CEO» գիրքը, որի հայերեն հրատարակության շնորհանդեսը նույնպես ներառված էր կոնֆերանսի ծրագրում։

 

Միջազգային խոսնակներ՝ մեկ բեմում

Evoca Conference 2026-ը միայն Սթիվեն Բարթլեթի մասնակցությամբ չէր առանձնանում։ Կոնֆերանսի մյուս հյուրերն էին տարբեր ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող երեք մասնագետներ։

Petra Velezboer – հոգեկան առողջության և բարեկեցության միջազգային փորձագետ, որի ելույթի առանցքում էին թվային բարեկեցությունը, հոգեբանական կայունությունն ու ժամանակակից կյանքի մարտահրավերները։

Dennis Nørmark – դանիացի հեղինակ և մարդաբան, որը հայտնի է աշխատանքային արդյունավետության և կազմակերպական մշակույթի վերաբերյալ իր ոչ ստանդարտ մոտեցումներով։ Նրա ներկայացրած թեմաները հատկապես արդիական են ժամանակակից բիզնես միջավայրի համար։

 

Stefanie Sword-Williams – անձնական բրենդինգի և կարիերայի զարգացման փորձագետ, F*ck Being Humble շարժման հիմնադիր, որը խոսում է սեփական արժեքը ճանաչելու, ինքնավստահության և մասնագիտական հաջողությունները ճիշտ ներկայացնելու կարևորության մասին։ Այսպիսով, մեկ միջոցառման շրջանակում միավորվել էին բիզնեսը, անձնական զարգացումը, հոգեբանությունը, արդյունավետությունն ու անձնական բրենդինգը։

 

Evoca Conference-ը՝ արդեն ձևավորվող ավանդույթ

Ինձ համար հատկապես հետաքրքիր է, թե ինչպես է Evocabank-ը զարգացնում այս նախագիծը։ Եթե նախորդ տարվա առաջին կոնֆերանսը հիշվեց Կարապի լճի վրա կազմակերպված յուրահատուկ միջավայրով, ապա երկրորդն առանձնացավ միջազգային ճանաչում ունեցող խոսնակների կազմով և քննարկվող թեմաների բազմազանությամբ։ 

Կարևոր էր նաև այն, որ Evoca Conference-ը միայն հրավիրված հյուրերի համար չէր։ Evocabank-ը հնարավորություն էր ընձեռել նաև իր գործընկերներին մասնակցելու միջոցառմանը. EvocaTOUCH հավելվածով կամ բանկի մասնաճյուղերում Evoca Travel Card բացած առաջին 50 հաճախորդները կարող էին ներկա գտնվել կոնֆերանսին և լսել Սթիվեն Բարթլեթի ելույթը։

 

Նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն բանկի գործընկերների, այլև Հայաստանի բիզնես և ստեղծարար համայնքի համար։ Դրանք հնարավորություն են տալիս Երևանում հանդիպելու այն մարդկանց, որոնց ելույթները, գրքերն ու փոդքասթները սովորաբար հետևում ենք միջազգային հարթակներում։ Evoca Conference-ը երկրորդ տարին անընդմեջ ցույց է տալիս, որ Երևանը կարող է դառնալ միջազգային գաղափարների, նորարարության և ժամանակակից բիզնես մտածողության հանդիպման հարթակ։ Իսկ թե ինչ հետաքրքիր հյուրերով ու անակնկալներով կվերադառնա նախագիծը հաջորդ տարի, դեռ կտեսնենք։

 

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին

Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

back-top