l

lifestyle

"ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ" ցուցահանդեսի շնորհանդեսը և հյուրերը

Form & Seasons պատկերասրահում բացվել է "ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ" խորագրով ցուցահանդես, որի շնորհանդեսն այսօր էր: Զրուզում եմ Ավոյի հետ և ներկայացնում ցուցահանդեսի բացումը ԿամոԲլոգում:

  • Կարեն Դավթյան
  • Կամո Թովմասյան

Եթե անկեղծ՝ չգիտեի, որ Ավո Խալաթյանը նկարում է, նրա ցուցահանդեսի հրավերը անակնկալ էր ինձ համար: Ավարտել է Ավոն Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցը, որից հետո սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Մ․ Ռաֆայելյանի արհեստանոցում։ Որպես մյուզիքլի ժանրի դերասան՝ ուսանողական տարիներից խաղացել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, եղել է նաև Երևանի Համազգային և Կամերային երաժշտական թատրոնների բեմերում, իսկ ոպես երգիչ՝ մասնակցել է մշակութային բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև հեռուստատեսային մեծամասշտաբ նախագծերի։ Շատերս, հենց այստեղից էլ հիշում ենք Ավոյին, անձամբ ես՝ հիշում եմ, ինչպես 2015 թ.-ին նա Տիգրան ՉուխաՋյանի «Կարինե» օպերայի համար արժանացավ «ՊՈՂՈՍՅԱՆ» մրցանակին, իսկ 2016 թվականին՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Ավոն ծնվել է արվեստագետների ընտանիքում, նրա հայրը նկարիչ Հենրիկ Խալաթյանն է, իսկ մայրը՝ դերասանուհի Փիրուզա Կոզակյանն է:Ի դեպ, շնորհանդեսի օրը, հարազատների շրջանում Ավոն նշում էր նաև իր ծննդյան տոնը:

 

Ես նույնիսկ չգիտեի, որ նկարում ես, ինչո՞ւ ես հիմա որոշել այսպես ցուցահանդեսային ձևաչափով ներկայանալ շատերին:

Գուցե իմ սխալն է, որ մինչ օրս քիչ եմ ներկայացել որպես նկարիչ: Հիմա կարծում եմ ճիշտ ժամանակն է ներկայացնել ոչ միայն իմ, այլև հայրիկիս՝ Հենրիկ Խալաթյանի և դստերս՝ Էլիզաբեթի աշխատանքները: "ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ" ցուցահանդեսի ընթացքում ներկայացված են երեք տարբեր սերունդ ներկայացնող Խալաթյանների աշխատանքները:

 

 Որտե՞ղ է բացվում ցուցահանդեսը, որքան է այն տևելու և ինչ աշխատանքներ են ներկայացված ցուցահանդեսին:

 Սեպտեմբերի 24-ից մինչ հոկտեմբերի 5-ը Form & Seasons պատկերասրահում կարող եք գնահատել  "ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ" ցուցահանդեսը։ Աշնանային օրերը փորձել եմ համեմել թատերական աշխարհի ու գեղանկարչության միահյուսման գույներով։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել եմ վերջին 5 տարիների աշխատանքներիս մի մասը, քանզի զգալի մաս այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Աշխատանքներս բավական թատերային են, հենց այստեղից էլ առաջացավ անվանումը. կտավների անկյուններում կգտնեք պատմություն, գործող անձինք, դերակատարներ և դիալոգներ: Ինչպես նշեցի, ցուցահանդեսի ընթացքում նաև կտեսնեք հայրիկիս և դստերս աշխատանքները:

 

 Արդյո՞ք սա հոբբի է, թե կարծում ես այն նաև կոմերցիոն առումով շահավետ զբաղվումք է, չէ՞ որ այսօր արվեստը ամբողջ աշխարհում նաև հսկա բիզնես ոլորտ է:

 Հոբբի չէ, այլ մեծ սեր է, մասնագիտական ձգտում, որը ինչու չէ կարող է նաև ձևավորվել կոմերցիոն դաշտում: Չէ որ, ինչպես մեծն Ոուրհելն էր ասում՝ Art is Money Money is Art: Ստեղծագործելիս երբեք չեմ մտածում կոմերցիոն կողմի և գնորդի մասին: Ես նկարում եմ նախ ինքս ինձ համար, ստեղծագործությունը նախ հեղինակին պետք է դուր գա, որից հետո հաստատ կգտնվեն գեթ մի բուռ արվեստասերներ, ովքեր կգնահատեն աշխատանքը: Նկարում եմ ժամանակակից արվեստ, արվեստ, որն ունի ասելիք՝ այսօրվա խոսք և ցավ:

 

Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ այսօր շատ նկարիչներ համագործակցում են տարբեր ընկերությունների հետ՝ ստեղծելով նրանց համար մերչ, կամ գուցե նկարազարդելով նրանց ինտերիերը, օրինակ ներկայանում են NFT մարկետում: Նման առաջարկներ քննարկո՞ւմ ես:

Ժամանակակից աշխարհում քայլելն իհարկե լավ է: Երբ NFT ոլորտը նոր էր զարգանում, կային մտքեր ստեղծագործել նաև այս ձևաչափով, բայց ժամանակի ընթացում հեռացա դիջիթլ աշխարհից: NFT-ն շարունակում է գրավել աշխարհը, կարծում եմ ես դեռ առիթ կունենամ ստեղծագործելու նաև այս ոլորտում: Իսկ մինչ այդ, ՏԵՐՅԱՆ մշակութային կենտրոնի հետ միասին սկսել ենք սահմանափակ քանակությամբ արտադրվող հագուստների, աքսեսուարների շարք, որտեղ օգտագործված են հենց այս հավաքածուի համար ստեղծված իմ գործերը:

 

Որքանով է կինդ՝ Նունեն կիսում նախասիրությունդ, գուցե փորձե՞լ ես նրան էլ սովորեցնել նկարել:

 Ի դեպ ոչ, Նունեն երբևէ չի փորձել նկարել, ասեմ ավելին, նա երբեմն դժվարությամբ է ընդունում իմ ստեղծագործական պատկերացումները: Հավանաբար այդ պատճառով էլ ստեղծեցի ծաղկառատ շարք, որը նվիրվում է հենց կանանց, և որը նույնպես ներկայացված է ցուցահանդեսի ընթացքում: Փոխարենը մեր աղջիկը՝ Էլիզաբեթը հրաշալի է ստեղծագործում և վստահ եմ, նրա աշխատանքները ևս հավանելու եք ցուցահանեսի ընթացքում:

 

Բոլորս հոգնում ենք մեր աշխատանքից, երբ 2-3 տասնյակ նույն գործով ենք զբաղվում: Այսօր ի՞նչն է քեզ ոգևորում, ինչից ես իրոք հաճույք ստանում այսօր, արդյոք թատերական բեմը դեռ ձգում է քեզ, գուցե հենց նկարչությա՞մբ ես փորձում նոր էմոցիաներ ունենալ աշխատանքի մեջ՝ չհոգնելու և դեժավյու չապրելու:

 Թատրոնն իմ մեծ տարերքն է, անհնար է հոգնել բեմից, բայց այսօր ես ավելի ոգեշնչվում եմ նկարելով: Նկատած կլինես, որ նվիրյալները, խենթ սիրահարները քչացել են, ոլորտի համատարած արժեքազրկում է ու իհարկե բեմի հանդեպ նվիրվածությունը մի փոքր հուսալքված վիճակում է: Թերևս հենց այս պատճառով էլ իմ կտավի առաջ մեն-մենակ կանգնած ես դեռ գտնում եմ ոգեշնչում և իմ վրձինով ու ներկերով փոխանցում եմ իմ ասելիքը՝ առանց թելադրողի, ռեժիսորի, հասարակական կարծիքի, առանց ազատության սահմանափակման:

"ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ" ցուցահանդեսն ընթանում է սեպտեմբերի 24-ից մինչ հոկտեմբերի 5-ը Form & Seasons պատկերասրահում, երկուշաբթիից-կիրակի` 12:00-ից մինչ 21:00։ Հասցեն՝ Վազգեն Սարգսյան 9, հենց Հանրապետության հրապարակում, Արմենիա Մարիոթ հյուրանոցին կից:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top