Համագործակցության շրջանակում նախատեսվում է ներդնել միջազգային կառավարման մոդելներ և ծառայությունների բարձր ստանդարտներ, որոնք կբարձրացնեն ինչպես նախագծի արժեքը, այնպես էլ դրա ներդրումային գրավչությունը։ Նախագիծը ձևավորում է ժամանակակից և ամբողջական կենսակերպ՝ համադրելով բարձրակարգ սպասարկում, արդյունավետ կառավարման համակարգ և հյուրասիրության նոր մշակույթ Դիլիջան քաղաքի համար։

Parz Blour․ ժամանակակից ապրելակերպ բնության գրկում
Parz Blour-ը ստեղծվել է հենց այս գաղափարախոսության հիման վրա՝ համատեղելով բնությունն ու ժամանակակից հարմարավետությունը։ LOOP Design Awards 2024-ի հաղթող նախագիծը ներառում է վեց շենք, որտեղ տեղակայված են՝ միջազգային AC Marriott հյուրանոցը, լյուքս դասի բնակարաններ, մշակութային կենտրոն, SPA և ֆիթնես կենտրոն, քովորքինգ տարածքներ, ռեստորաններ, հանրային և ժամանցային գոտիներ։ Նախագծի ճարտարապետական հայեցակարգը մշակվել է .ket Studio-ի կողմից՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական միջավայրի պահպանմանն ու տարածքի հետ ներդաշնակությանը։

Parz Blour-ը պարզապես անշարժ գույքի նախագիծ չէ։ Այն նոր կենսակերպի մոդել է, որտեղ մարդը կարող է ապրել ավելի հավասարակշռված, առողջ և ոգեշնչող միջավայրում։ Համալիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են՝ հեռու լինել քաղաքային աղմուկից, ապրել բնության հետ ներդաշնակ միջավայրում, աշխատել և ստեղծագործել խաղաղ պայմաններում, օգտվել միջազգային մակարդակի սպասարկումից, ներդրում կատարել ապագայի արժեք ունեցող նախագծում։

Ինչո՞ւ Դիլիջանը դառնում է նոր կենսակերպի կենտրոն.
Դիլիջանը վաղուց հայտնի է որպես Հայաստանի ամենականաչ և ներդաշնակ քաղաքներից մեկը։ Անտառապատ լեռնաշղթաները, մաքուր օդը, մեղմ կլիման և հանգիստ միջավայրը Դիլիջանը դարձնում են բացառիկ վայր ոչ միայն հանգստի, այլ նաև ապրելու համար։ Այսօր աշխարհում մարդկանց առաջնահերթությունները փոխվում են։ Ավելի կարևոր են դառնում առողջությունը, հոգեկան հավասարակշռությունը, բնության հետ կապը և կյանքի որակը։ Դիլիջանը հենց այս արժեքների մարմնավորումն է։ Այստեղ հնարավոր է համատեղել՝ ժամանակակից կենսակերպը, բնության խաղաղությունը, ստեղծագործ միջավայրը, ակտիվ հանգիստն ու առողջ ապրելակերպը, բարձրակարգ ենթակառուցվածքները։ Դիլիջանը աստիճանաբար վերածվում է այն վայրի, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն հանգստանալու, այլ երկարաժամկետ ապագա կառուցելու համար։

Parz Blour-ի և AC Marriott-ի համագործակցությունը կարևոր քայլ է ոչ միայն նախագծի, այլ նաև Դիլիջանի զարգացման համար։ Այն խորհրդանշում է ժամանակակից Հայաստանի նոր մոտեցումը քաղաքաշինությանը, հյուրընկալությանը և կյանքի որակին։ Այս նախագիծը ձևավորում է նոր միջավայր, որտեղ բնությունը, ճարտարապետությունը, մշակույթը և միջազգային ստանդարտները միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծել կյանք, որը ներշնչում է։

Ապարտամենտներ՝ ժամանակակից դիզայն և ներդրումային արժեք.
Parz Blour համալիրում ներկայացված են ժամանակակից ապարտամենտներ, որոնք նախագծվել են հարմարավետության, ֆունկցիոնալության և բարձրակարգ կենսակերպի գաղափարի շուրջ։ Բնակարանների ինտերիերային լուծումները մշակվել են Sirotov Architects-ի կողմից՝ համադրելով մինիմալիստական դիզայնը և բնության հետ ներդաշնակ միջավայրը։ Համալիրում հասանելի են տարբեր մակերեսների և դասավորությունների բնակարաններ՝ նախատեսված ինչպես անձնական բնակության, այնպես էլ ներդրումային նպատակների համար։

Մեկ սենյականոց բնակարանները նախատեսված են հարմարավետ և ժամանակակից կենսակերպի համար։ Դրանք ներառում են՝ Մակերես՝ 39-44 ք.մ. Այս ձևաչափը հատկապես հարմար է երիտասարդ մասնագետների, զույգերի և կարճաժամկետ վարձակալության ներդրումային մոդելի համար։
Երկու սենյականոց բնակարանները նախագծված են ավելի ընդարձակ և ընտանեկան միջավայր ապահովելու համար։ Մակերես՝ 48-75 ք.մ. Այս բնակարանները համատեղում են հարմարավետությունը, ֆունկցիոնալ դասավորությունը և բնության տեսարանները՝ ստեղծելով ամբողջական կենսակերպի միջավայր։

Parz Blour-ում նախատեսված են նաև ավելի մեծ մակերեսով բնակարաններ՝ Մակերես՝ 92-130 ք.մ. Այս ձևաչափը նախատեսված է բարձրակարգ և առանձնացված կենսակերպ նախընտրող բնակիչների համար՝ առաջարկելով ընդարձակ տարածքներ, panoramic տեսարաններ և պրեմիում մակարդակի հարմարավետություն։

Ներդրում, որը ձևավորում է ապագա արժեք: Parz Blour-ի ապարտամենտները ոչ միայն բնակության հնարավորություն են, այլ նաև երկարաժամկետ ներդրումային ակտիվ։ AC Marriott-ի հետ համագործակցությունը, միջազգային կառավարման ստանդարտները և Դիլիջանի զարգացող դիրքը նախագիծը դարձնում են բարձր պահանջարկ ունեցող ուղղություն։ Բնակարանների սեփականատերերը հնարավորություն կունենան օգտվել՝ միջազգային մակարդակի սպասարկումից, կառավարման ծառայություններից, հյուրանոցային ենթակառուցվածքներից, բարձր ներդրումային գրավչությունից և վարձակալության պոտենցիալից։ Դիլիջանում ձևավորվող նոր կենսակերպի կենտրոնում Parz Blour-ը դառնում է ժամանակակից, ներդաշնակ և արժեք ստեղծող ապրելակերպի խորհրդանիշ։

Ավելի շատ ինֆորմացիա, մանրամսներ, գներ, կոնտակտներ, ամեն ինչը կարող եք գտնել
parzblour.am կայքում և սոցիալական հարթակներում:
WhatsApp / +374 44170170






























The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն
modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը
Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում