l

lifestyle

Ինչպես կազմակերպվեց «THE DEVIL WEARS PRADA-2» ֆիլմի նախադիտումը

Քանի որ երեկվանից թե մենք, թե հյուրերը ահավոր մեծ էներգիա ենք ստացել ու հավես վայբ, ուզում եմ պատմել Ձեզ, թե ինչպես այս ամենը ստեղծվեց, կազմակերպվեց ու իրագործվեց: Շնորհակալություն բոլոր հյուրերին, մասնակիցներին, իհարկե Կինոպարկի ողջ թիմին՝ այս հավես օրը մեզ պարգևելու համար:

  • Կամո Թովմասյան

Երբ 2006 թվականին էկրան բարձրացավ «THE DEVIL WEARS PRADA»-ն, դժվար էր պատկերացնել, որ այն կդառնա ոչ միայն նորաձևության մասին ֆիլմ, այլև ամբողջ սերնդի կարիերայի, ինքնաարտահայտման ու ընտրության խորհրդանիշ։  Առաջին ֆիլմի ոճաբանը լեգենդար Պատրիշիա Ֆիլդն էր, ով ունի հայկական արմատներ։ 20 տարի առաջ ես հնարավորություն ունեցա հարցազրույց վերցնել նրա հետ «ԷԼ Սթայլ» ամսագրի համար․ այստեղ ներկայացնում եմ իմ տպագիր արխիվից մի հատված, որը, կարծում եմ, ձեզ կհետաքրքրի։

Պատրիշիան պատմեց, որ իր տատն ու պապը Եղեռնի տարիներին գաղթել են Ստամբուլ, իսկ այնտեղից՝ ԱՄՆ։ Նա նաև խոստովանեց, որ, ցավոք, երբևէ չի եղել Հայաստանում։ Այսօր Պատրիշիան արդեն 85 տարեկան է։ Ցավոք, երկրորդ ֆիլմի ստեղծագործական կազմում նրա անունը չգտա, բայց, ամեն դեպքում, սիքվելի մասին լուրերն ինձ իսկապես ոգևորեցին։ Այդ պատճառով էլ նախապես ինքս դիմեցի «Կինոպարկ»-ի տնօրինությանը՝ միասին պրեմիերա իրականացնելու առաջարկով։

Ահա Երևան Մոլի մարքեթինգային թիմը, ով իրականացրեց այս ամենը: Տարվա ընթացքում Կինոպարկը պարբերաբար կազմակերպում է սպասված ֆիլմերի նախադիտումներ, բայց այս ֆիլմը առանձնահատուկ ներկայացման կարիք ուներ: Ես առաջարկեցի միանալ թիմին և այս ամենի մասը կազմել: Արդյունքում Կինոպարկի հյուրերի սրահին ավելացվեց արդեն Կամոբլոգի հյուրերի երկրորդ սրահը: Ինձ մոտ ավելի շատ իմ գործընկերներն էին, իսկ Կինոպարկի սրահում՝ բլոգերներ, ինֆլյուենսերներ, կրեատիվ անձինք: Շատ թեթև ու հաճելի համագործակցություն էր, մենք մեծ բավականություն էինք ստանում ողջ գործընթացից, հյուրերը ևս: Սպասում ենք նոր միջոցառումների Երևան Մոլի թիմից, գիտեմ, որ տարվա ընթացքում նրանք նախատեսել են ևս մի քանի հոլիվուդյան սպասված ֆիլմերի նախադիտումներ, անհամբերությամբ սպասում ենք: 

Իսկ սա իմ համեստ թիմն է:

Մեզ համար նվագում էր LEO ANIRAM-ը, ունեինք Rien-à-Porter սրահի կողմից կազմակերպված թեմատիկ հյուրասիրություն, ինչպես նաև 200 000 դրամի երկու նվեր քարտերի խաղարկություն SUNGLASS HUT սրահից՝ մեր հյուրերի համար։ Ի դեպ, միջոցառման ընթացքում հյուրերին սպասվում էին կոկտեյլներ՝ հենց ֆիլմի համաշխարհային գործընկեր Grey Goose բրենդից, ինչը թույլ տվեց հնարավորինս պահպանել ֆիլմի մթնոլորտը՝ հետևելով միջազգային պրեմիերաների ձևաչափին։ Ափսոս, որ Մերիլ Սթրիփն ու Էնն Հեթուեյը չկարողացան ժամանել․ զբաղված էին։ 

«THE DEVIL WEARS PRADA-2» ֆիլմի ռեժիսորը կրկին David Frankel-ն է, դերերում՝ Meryl Streep, Anne Hathaway, Emily Blunt և Stanley Tucci։ Ի դեպ, Գագան նույնպես հայտնվում է ֆիլմում: Մոտ երկու ժամ ընթացքող ֆիլմի գլխավոր գործընկերներից է Diet Coke-ը՝ իր գլոբալ արշավներով, ինչպես նաև Starbucks-ը, որը ներկայացրել է կերպարներից ներշնչված խմիչքներ։ 

Պրեմիերաների և հատուկ միջոցառումների համար օգտագործվում է նաև Grey Goose-ը՝ ստեղծելով ֆիլմին համահունչ կոկտեյլային մթնոլորտ։ Այս ամենը ցույց է տալիս, որ «THE DEVIL WEARS PRADA-2»-ը պարզապես ֆիլմ չէ, այլ ամբողջական մշակութային երևույթ, որտեղ կինոն, նորաձևությունն ու բրենդային աշխարհը միաձուլվում են՝ ստեղծելով ժամանակակից, գլոբալ պատմություն։ Դիտեք Կինոպարկում, վայելեք և եղեք նորաոճ:

BEST OF WEEK

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«Արմատագիր»-ը և Ամատունիների ևս 9 սիրված աշխատանք

Երևան Մոլի առաջին AI մոդել Մոլլին ու 5 AI մոդելներ, ովքեր հեղաշրջեցին նորաձևությունը

Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում

The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում

ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում նշեց ԱՄՆ անկախության 250-ամյակը

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ամենամյա Կանանց Բարեգործական Ընթրիքը

ORA Lounge Club․ նոր հասցե նրանց համար, ովքեր սիրում են որակյալ գիշերային կյանքը

Arm Construct ընկերության «Դավիթ Բեկ 290» նախագծի պաշտոնական բացումը

back-top