l

lifestyle

Modamont Fashion Group-ը ներկայացրեց CANALI բրենդի նոր խանութ-սրահը Երևանում

Modamont Fashion Group-ը հանդիսավոր կերպով բացեց իտալական լյուքս դասի տղամարդկանց հագուստի CANALI ապրանքանիշի նոր՝ արդիական ձևաչափով խանութ-սրահը՝ Աբովյան 9 հասցեում։ Ներկայացնում եմ նոր սրահը, հյուրերին և լեգենդար բրենդի պատմությունը ԿամոԲլոգում։

  • Կամո Թովմասյան

Modamont Fashion Group-ը 30 տարվա պատմություն ունեցող հայկական ռիթեյլ ընկերություն է, որը ներկայացնում է եվրոպական հագուստի, կոշիկի և աքսեսուարների բրենդներ՝ պրեմիում և լյուքս դասերում։ Այժմ այն ներկայացնում է նաև Canali ապրանքանիշը, որը համաշխարհային ճանաչում ունի տղամարդկանց համար նախատեսված իր բարձրակարգ կոստյումներով և սմոքինգներով՝ առանձնանալով բարձր որակով և անթերի ձևվածքով։ Modamont Fashion Group-ը CANALI բրենդի միակ էքսկլյուզիվ գործընկերն է Հայաստանում։

Բացման շքեղ արարողությանը ներկա էին հյուրեր Իտալիայից՝ Canali ընտանիքի և ապրանքանիշի ներկայացուցիչների պատվիրակությունը։ 2023 թվականին Canali ապրանքանիշը ներկայացավ ռեբրենդինգով, որն արտացոլում է հավաքածուների նոր մոտեցումն ու դիզայներական լուծումների բազմազանությունը՝ համահունչ բրենդի հետևորդների ժամանակակից պահանջներին։ Նորաբաց խանութ-սրահում ներկայացված են Business Classic, Black Tie, White Tie, Smart Casual, Sport Casual, Casual Chic և Resort Wear հագուստի շարքերը։

Canali-ն հիմնադրվել է 1934 թվականին Իտալիայում՝ Լոմբարդիա տարածաշրջանում։ Այն ստեղծվել է եղբայրներ Ջովանի և Ջակոմո Կանալիների կողմից՝ որպես ընտանեկան ձեռնարկություն, որը սկզբում կենտրոնացած էր դասական կոստյումների արտադրության վրա։ Բրենդը արագ հայտնի դարձավ իր բարձրորակ նյութերի, մանրակրկիտ ձեռագործ աշխատանքի և իտալական էլեգանտ ոճի շնորհիվ։ Տարիների ընթացքում Canali-ն պահպանել է իր ավանդույթները՝ համադրելով դրանք ժամանակակից դիզայնի և տեխնոլոգիաների հետ։

Այսօր Canali-ն աշխարհի ամենահայտնի լյուքս դասի բրենդներից է, որն արտադրում է կոստյումներ, վերարկուներ, կոշիկներ և աքսեսուարներ՝ պահպանելով «Made in Italy» որակի և արհեստագործության բարձր չափանիշները։ Բրենդը շարունակում է մնալ ընտանեկան կառավարման ներքո և ներկայացված է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Երևան, Աբովյան 9

FB / IG

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում

back-top