Այժմ է՛լ ավելի ժամանակակից և հարմարավետ լուծումներով սրահում ներկայացված է տան վերանորոգման համար նախատեսված հիմնական ապրանքային ուղությունները՝ ինչպիսիք են ջեռուցման համակարգերը, սալիկները, ընդհանուր լոգարանի համար նախատեսված լուծումները, դռները, լամինատե հատակների և պաստառների անկրկնելի տեսականին:

Այս խանութ սրահում նաև յուրահատուկ ձևաչափով է ներկայացված ընկերության համար արդեն արդիական դարձած կահույքի ուղությունը՝ սեղաններ, աթոռներ, բազմոցների և բազկաթոռների լայն տեսականի, մահճակալների և ննջասենյակների համար նախատեսված տեսականին և դա դեռ ամենը չէ:

Այս խանութ սրահը ձևավորելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ամենորյա օգտագործման համար նախատեսված ապրանքների բաժնի առկայությանը և տեսականու ամբողջականությանը, որից կարող են օգտվել և սպառողները, և մեր շատ սիրելի վարպետները: Չմոռանամ նշեմ նաև այս օրերի համար ակտուալ մի առավելություն ևս՝ 30-ից ավել մեքենաների համար նախատեսված լայն ավտոկայանատեղին, ինչն ավելի հարամարվետ և հաճելի է դարձնում գնումների գործընթացը այս նորաբաց «ՆՈՐ ՏՈՒՆ» սրահում:

«ԲԱՐՍԻՍ» ընկերությունն արդեն 26 տարի հայկական շուկայում ծավալում է իր գործունեությունը՝ տարեցտարի գրանցելով նորանոր հաջողություններ և առաջընթաց: Այդ ամենը տեղի է ունենում ի շնորհիվ հաճախորդների վստահության, որն էլ իր հերթին ձևավորվել է տարիների ընթացքում ապրանքատեսականու որակի, միշտ թարմացվող տեսականու և ժամանակի հետ առաջացող բոլոր նորարարությունների և փոփոխություններին ճիշտ արձագանքելու շնորհիվ: «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութ-սրահի բացումը դրա վառ ապացույցներից է:

Բացի օֆլայն սրահից, «ՆՈՐ ՏՈՒՆ»-ն իր առաջարկներով ակտիվ է սոցիալական հարթակներում, այդ թվում և վերջերս բացված տելեգրամյան ալիքում, որին բաժանորդագրվելով առաջինը կտեղեկանաք նորությունների և գործող ակցիաների մասին և կստանաք խորհուրդներ արդյունավետ վերանորոգման համար։ Ի դեպ, WhatsApp հարթակում տեսազանգով կարող եք ծանոթանալ սրահի կահույքի ամբողջական տեսականուն, ինչպես նաև «ՆՈՐ ՏՈՒՆ» սրահի հիմնական ապրանքատեսականուն կարող եք ծանոթանալ nortun.am կայքում։

«ՆՈՐ ՏՈՒՆ» խանութ-սրահ
Շիրազի 47/3
(011) 777 000



















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը