l

lifestyle

L’Orange Gold սրահը ներկայացրեց իր նոր Hublot corner-ը

Աբովյան 11 հասցեում գործող L’Orange Gold սրահը, որը Հայաստանում հանդիսանում է Hublot ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը, ներկայացրեց իր նոր՝ Hublot corner-ը։ Միջոցառման պատվավոր հյուրն էր Hublot ապրանքանիշի ներկայացուցիչ Jules Bolle-ը:

  • Կամո Թովմասյան

Hublot-ը շվեյցարական շքեղ ժամացույցների արտադրող է, որը հիմնադրվել է 1980 թվականին՝ Իտալացի ձեռնարկատեր Կառլո Կրոկոյի կողմից։ Բրենդը արագ առանձնացավ ժամացույցների աշխարհում՝ առաջինը համատեղելով ոսկին և ռետինը մեկ դիզայնի մեջ, ինչը այն ժամանակ համարվում էր անսովոր և նույնիսկ հեղափոխական մոտեցում։

Hublot-ի հիմնական ինքնությունը կառուցված է ժամացույցների նորարարական դիզայնի վրա։ Առաջին մոդելը առանձնանում էր պարզ, բայց համարձակ գաղափարով՝ շքեղ ոսկյա պատյան + սպորտային ռետինե ժապավեն։ Սա ստեղծեց «Art of Fusion» գաղափարը՝ տարբեր նյութերի համադրության արվեստը, որը դարձավ բրենդի ստորագրությունը։ 2004 թվականից, երբ ղեկավարությունը ստանձնեց Ժան-Կլոդ Բիվերը, Hublot-ը սկսեց արագ զարգանալ՝ կենտրոնանալով բարձր տեխնոլոգիական մեխանիկական ժամացույցների վրա։

2008 թվականին Hublot-ը միացավ LVMH խմբին։ Այս գործընկերությունը բրենդին հնարավորություն տվեց արագ զարգանալ և ամրապնդել իր դիրքերը միջազգային շուկայում՝ պահպանելով իր ստեղծագործական ինքնությունը։ LVMH-ի կազմում Hublot-ը սկսեց ակտիվ զարգացնել իր արտադրական և դիզայներական ուղղությունը՝ ստեղծելով աշխարհահռչակ ժամացույցների հավաքածուներ, ինչպիսիք են Big Bang-ը, Classic Fusion-ը և Spirit of Big Bang-ը։ Բրենդը առանձնանում է բարձր տեխնոլոգիական նյութերի կիրառմամբ՝ կարբոն, կերամիկա, տիտան և սափիր, ինչպես նաև ժամանակակից, սպորտային և շքեղ դիզայնի համադրությամբ։

Hublot-ը Հայաստանում պաշտոնապես ներկայացված է Աբովյան 11 հասցեում գործող L’Orange Gold սրահում՝ 2009 թվականից։ L’Orange Gold սրահը ներկայացնում է նաև Cartier, Hublot և Blancpain ժամացույցներ, ինչպես նաև բացառիկ ոսկյա զարդեր՝ Crivelli, Pasquale Bruni, Mikimoto և Giorgio Visconti բրենդերից։ Սրահում կգտնեք նաև ժամացույցների և զարդերի ինքնատիպ աքսեսուարներ՝ Swiss Kubik և Scatola del Tempo ապրանքանիշերից։

Hublot-ը հայտնի է նաև մարքեթինգային ազդեցիկ համագործակցություններով համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ։ Ֆուտբոլի աշխարհում Hublot-ը համագործակցել է լեգենդար և ժամանակակից աստղերի հետ։ Նրանց թվում են եղել Pelé-ն և Diego Maradona-ն, ովքեր համարվում են ֆուտբոլի պատմության ամենամեծ անուններից։  Ժամանակակից ֆուտբոլում բրենդի դեսպաններից է Kylian Mbappé-ն, ինչպես նաև մարզիչ José Mourinho-ն, աշխարհի չեմպիոն Didier Deschamps-ը և իհարկե թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ովքեր տարբեր նախագծերում ներկայացրել են Hublot-ի արժեքները։ Սպորտի այլ ոլորտներում Hublot-ը համագործակցել է նաև աշխարհի ամենաարագ մարդու՝ Usain Bolt-ի հետ, ինչպես նաև NBA-ի հայտնի խաղացողներ Dwyane Wade-ի և Pau Gasol-ի հետ։ Այս համագործակցությունները ընդգծում են բրենդի կապը արագության, ճշգրտության և բարձր կատարողականության գաղափարների հետ։ Երաժշտության և ժամանցի ոլորտում Hublot-ը նույնպես համագործակցել է համաշխարհային աստղերի հետ, որոնց թվում են Jay-Z-ն, Burna Boy-ը և DJ Snake-ը։ Նրանք ներկայացնում են բրենդի ժամանակակից, երիտասարդական և ստեղծագործական կերպարը։

Hublot բրենդի ձեռագիրն այսօր առանձնանում է բարձրակարգ մեխանիկական ժամացույցներով՝ հաճախ սեփական in-house մեխանիզմներով, հատուկ նյութերի օգտագործում (կարբոն, կերամիկա, տիտան, սափիր), սպորտային ու շքեղ դիզայնի համադրությամբ, ինչպես նաև ընդգծվում է «Big Bang», «Classic Fusion» և «Spirit of Big Bang» հավաքածուներով: Այսօր Hublot-ը համարվում է ժամանակակից շքեղության և տեխնոլոգիական փորձարկումների համադրության խորհրդանիշ՝ հատկապես իր ժամացույցներով, որոնք հաճախ օգտագործվում են ինչպես սպորտային, այնպես էլ բարձր նորաձևության ոլորտներում։

 Աբովյան 11 /  L’Orange Gold

010-51 60 24

FB / IG

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը

Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում

back-top