FOUNDER-ը նոր անուն է Հայաստանի շինարարական շուկայում, սակայն ընկերության հիմքում անշարժ գույքի նախագծերի իրականացման և շինարարության ոլորտում ավելի քան 20 տարվա միջազգային փորձ ունեցող թիմն է։ Հայաստանում ընկերության ընթացիկ և նախատեսվող նախագծերի ընդհանուր պորտֆելը կազմում է շուրջ 650 000 քմ, ինչը խոսում է շուկա մուտք գործելու բավական մասշտաբային ծրագրերի մասին։ FOUNDER-ի մոտեցման հիմքում ոչ միայն առանձին շենքերի կառուցումն է, այլ ամբողջական կենսամիջավայրերի ստեղծումը, որտեղ ճարտարապետությունը, բարեկարգումը, կանաչ գոտիները, հանրային ենթակառուցվածքներն ու առօրյա հարմարավետությունը դիտարկվում են որպես մեկ ամբողջություն։ Ընկերության հիմնական գաղափարն ամփոփված է նաև բրենդի կարգախոսում՝ Projects that become landmarks — «Նախագծեր, որոնք դառնում են խորհրդանիշ»։

Millennium Park․ նոր քաղաքային թաղամաս Երևանում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկի միջոցառումն անցկացվեց հենց Millennium Park նախագծի տարածքում՝ հնարավորություն տալով հյուրերին տեղում ծանոթանալ ընկերության ամենամասշտաբային ծրագրերից մեկին։ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ՝ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ տեղակայված Millennium Park-ը նախագծվել է ոչ միայն որպես բնակելի համալիր, այլ որպես նոր և լիարժեք քաղաքային թաղամաս։ Շուրջ 6,43 հա տարածքում նախատեսվում է միավորել բնակելի շենքերը, կանաչ և հանրային գոտիները, սոցիալական ենթակառուցվածքները, հանգստի վայրերը, սրճարանները, ռեստորաններն ու առևտրային տարածքները։

Նախագծի սիրտը մեծ հանրային այգին է լինելու, որի շուրջ նախատեսվում է կառուցել շուրջ 16 շենք։ Ընդհանուր առմամբ նախատեսված է մոտ 2 400 բնակարան, իսկ թաղամասը հաշվարկված է շուրջ 9 000 բնակչի համար։ Տարածքի ռելիեֆը հնարավորություն է տվել նախագիծը զարգացնել մի քանի մակարդակներով՝ ստեղծելով համայնապատկերային տեսարաններ դեպի Երևան և Արարատյան դաշտավայր։ Կարևոր առանձնահատկություններից է նաև մեքենաների և հետիոտների հոսքերի կազմակերպումը։ Ստորգետնյա ենթակառուցվածքների շնորհիվ տարածքի զգալի մասը նախատեսվում է ազատել մեքենաներից՝ այն տրամադրելով կանաչապատմանը և հանրային կյանքին։ Տարբեր մակարդակները միմյանց կկապվեն հետիոտնային երթուղիներով, կանաչապատ թեքահարթակներով, աստիճաններով և վերելակներով։ Millennium Park-ի իրականացումը նախատեսված է վեց փուլով։

Da Vinci Clubhouse․ պրեմիում ակումբային բնակության ձևաչափ
Երեկոյի ընթացքում ներկայացված երկրորդ նախագիծը Da Vinci Clubhouse-ն էր՝ պրեմիում դասի ակումբային բնակելի նախագիծ, որը կառուցվում է Հնդկաստանի փողոց 2 հասցեում։ Այստեղ շեշտը դրված է ավելի առանձնացված բնակության, գաղտնիության և սահմանափակ թվով բնակարաններով համայնքի ձևավորման վրա։ 16-հարկանի շենքում նախատեսված է ընդամենը 116 բնակարան։ Բնակելի հատվածը լրացվելու է սեփական ներքին ենթակառուցվածքով՝ SPA, մարզասրահ, գեղեցկության սրահ, սրճարան և այլ հարմարություններ։ Նախագծում նախատեսված է նաև շուրջ 66 ավտոկայանատեղի, կենտրոնացված ջեռուցման և անհատական հովացման համակարգ։ Da Vinci Clubhouse-ի գաղափարն այն է, որ բնակիչների առօրյա բազմաթիվ կարիքներ հնարավոր լինի հոգալ հենց շենքի ներսում՝ տունը դարձնելով ոչ միայն բնակության վայր, այլ ամբողջական կենսակերպի մաս։ Շինարարության ավարտը նախատեսված է 2029 թվականի վերջին։

Tichina Five․ միջավայր՝ նախատեսված ընտանիքների համար
FOUNDER-ի երրորդ ներկայացված նախագիծը Tichina Five-ն էր, որը կառուցվում է Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցք, 4/1 հասցեում։ Այստեղ հիմնական գաղափարը ընտանեկան հարմարավետ ու անվտանգ միջավայր ստեղծելն է։ Համալիրը բաղկացած է լինելու հինգ բնակելի մասնաշենքից, որոնք միավորվելու են ընդհանուր բարեկարգ տարածքով։ Նախատեսված են կանաչ գոտիներ, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև հանրային նշանակության տարածքներ մասնաշենքերի առաջին հարկերում։ Բնակարանային տարբեր ձևաչափերը նախատեսված են ինչպես երիտասարդ զույգերի, այնպես էլ երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Նախագիծը կունենա նաև երկու մակարդակով ստորգետնյա ավտոկայանատեղի, կենտրոնացված ջեռուցման և բնակարանների անհատական հովացման համակարգ։ Tichina Five-ի շինարարության ավարտը նախատեսված է 2031 թվականին։

Մեկ բրենդ՝ երեք տարբեր բնակելի ձևաչափ
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկի ժամանակ ներկայացված երեք նախագծերը տարբեր են իրենց մասշտաբով և կոնցեպտով։ Millennium Park-ը ներկայացնում է ամբողջական քաղաքային թաղամասի գաղափարը, Da Vinci Clubhouse-ը՝ ավելի առանձնացված և պրեմիում ակումբային բնակությունը, իսկ Tichina Five Residences-ը կենտրոնացած է ընտանիքների համար հարմարավետ և բարեկարգ միջավայր ստեղծելու վրա։ Դրանք, սակայն, միավորված են FOUNDER-ի ընդհանուր մոտեցմամբ՝ ուշադրություն ճարտարապետությանը, որակին, կանաչ և հանրային տարածքներին, բնակիչների առօրյա հարմարավետությանը և այն միջավայրին, որը ձևավորվում է շենքերի շուրջ։ Երեկվա պաշտոնական մեկնարկով FOUNDER-ը ներկայացրեց Հայաստանում իր գործունեության առաջին մեծ փուլը՝ միանգամից երեք տարբեր նախագծերով և շուրջ 650 000 քմ ընդհանուր ընթացիկ ու նախատեսվող պորտֆելով։

FOUNDER — Projects that become landmarks
Ծիծեռնակաբերդի խճ. 32
Հեռախոս՝ (+374 43) 32 10 10


















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն
modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը