15-ամյակի առիթով Mommy Kids-ը պատրաստել էր հատուկ տոնական օր՝ բազմաթիվ նվերներով, անակնկալներով և մեծ զեղչերով։ Բայց մինչ տոնական ծրագրին անդրադառնալը, որոշեցի մի փոքր պատմել բրենդի անցած ճանապարհի և առանձնահատկությունների մասին։

15 տարի Երևանի սրտում
Mommy Kids-ի պատմությունը սկսվել է 2011 թվականին, երբ Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3/1 հասցեում, բացվեց մանկական բրենդային հագուստի սրահը՝ ներկայացնելով իտալական և ֆրանսիական հայտնի նորաձևության տների հավաքածուները։

Տասը տարի անց սրահն ընդլայնվեց՝ դառնալով ավելի ընդարձակ, ժամանակակից և հարմարավետ։ Հետաքրքիր է, որ Mommy Kids-ի ինտերիերի դիզայնը վստահվել է իտալացի հայտնի դիզայներ Ալեսանդրո Բարտոլինիին, իսկ կահույքն ու ինտերիերի աքսեսուարները հատուկ բերվել են Իտալիայից։

Այնպես որ, այցելելով Mommy Kids, կարելի է զգալ նաև իտալական նորաձևության և դիզայնի շունչը։ Այստեղ մտածված է յուրաքանչյուր մանրուք՝ սրահում հնչող երաժշտությունից մինչև գնումների գեղեցիկ փաթեթավորումը։

Dolce & Gabbana, Moncler, Balmain, Kenzo և ավելի քան 20 միջազգային բրենդ
Mommy Kids-ի ամենամեծ առավելություններից մեկը, իհարկե, ներկայացված բրենդների բազմազանությունն է։ Այսօր սրահը ավելի քան 20 միջազգային բրենդների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են Dolce & Gabbana, Moncler, Balmain, Kenzo, Moschino, Emporio Armani, Maison Margiela, Marni, Max&Co, MSGM, N21, Dsquared, Bikkembergs, Diesel, Premiata, Walkey և այլ հայտնի ապրանքանիշներ։ Սրահում առկա են հագուստ, կոշիկ և աքսեսուարներ՝ նորածիններից մինչև 16 տարեկան երեխաների համար։ Ընդ որում, բավականին լայն ընտրանի կա նաև դեռահասների համար, ինչը, կարծում եմ, հատկապես կարևոր է, քանի որ այդ տարիքում երեխաներն արդեն ունեն իրենց անհատական ոճն ու նախասիրությունները։

Վերջին համալրումներից են նաև Eleventy և Saint Barth բրենդները, որոնք արդեն հասցրել են սիրվել հաճախորդների կողմից։ Առանձին ուշադրության է արժանի Sprayground-ի հագուստի և պայուսակների տեսականին՝ իր համարձակ ու ճանաչելի դիզայնով։

Ուրախալի է նաև, որ այսքան միջազգային անունների կողքին ներկայացված է հայկական Rich & Fabulous բրենդը, որի բացառիկ մանկական հավաքածուները Հայաստանում կարելի է գտնել միայն Mommy Kids-ում։

Հավաքածուներն ընտրվում են Միլանում և Փարիզում
Արդեն 15 տարի է, ինչ ամբողջ տեսականին անձամբ ընտրում է Քրիստինան՝ այցելելով Միլանի և Փարիզի ցուցասրահներ։ Սա հնարավորություն է տալիս հետևել միջազգային նորաձևության միտումներին և Հայաստան բերել ամենաարդիական ու հետաքրքիր մանկական հավաքածուները։ Իսկ քանի որ Mommy Kids-ը ներկայացված բրենդների պաշտոնական գործընկերն է, տեսականին պարբերաբար համալրվում է նոր մոդելներով։ Ի դեպ, առաջիկայում սպասվում են նաև նոր բրենդներ։

15-ամյակ՝ «քաղցր զեղչերով» և բազմաթիվ անակնկալներով
Իր 15-ամյակի կապակցությամբ Mommy Kids-ը որոշել էր իսկական տոն կազմակերպել հաճախորդների համար։ Տոնական օրվա ընթացքում՝ ժամը 11։00-ից մինչև 21։00-ն, գործում էին «քաղցր զեղչեր»։ Զեղչի չափը որոշելու հնարավորությունը տրվելու է հենց հաճախորդներին։ Բացի զեղչերից, նախատեսված են նվերներ, Gift Card-եր և բազմաթիվ անակնկալներ։

Mommy Kids-ը նաև օնլայն է
Նրանց համար, ովքեր նախընտրում էին գնումներ կատարել տնից, գործում է նաև mommy.am օնլայն հարթակը։ Կայքում ներկայացված է սրահի ամբողջ տեսականին, և հնարավոր է պատվեր կատարել Հայաստանի ցանկացած վայրից։

Առանձնահատուկ ծառայություն է նախատեսված նաև նրանց համար, ովքեր ցանկանում են նվեր ուղարկել։ Պատվերի ժամանակ կարելի է ընտրել նվերային տարբերակը, և գնումը կփաթեթավորվի, կավելացվեն փուչիկներ ու բացիկներ, իսկ առաքումը Հայաստանի ամբողջ տարածքում կլինի անվճար։

15 տարվա վստահություն և ավելի քան 5000 հավատարիմ հաճախորդ
Mommy Kids-ում նշում են, որ այս տարիների ընթացքում իրենց համար առաջնային են եղել ոչ միայն միջազգային հայտնի բրենդներն ու նորաձև հավաքածուները, այլև յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցումը, ազնվությունն ու բարձրակարգ սպասարկումը։ Եվ թվերն էլ խոսում են այդ մասին․ այսօր Mommy Kids-ն ունի արդեն ավելի քան 5000 Mommy քարտապան։

Շնորհավորում եմ Mommy Kids-ի ողջ թիմին 15-ամյակի առիթով և մաղթում նոր հաջողություններ, հետաքրքիր բրենդներ ու հավատարիմ հաճախորդների շարունակական աճ։
Աբովյան 3/1, 010-560 333
Օնլայն խանութ՝ www.mommy.am
Հետևեք նաև Mommy Kids-ի Facebook և Instagramհարթակներում՝ նոր հավաքածուների և հատուկ առաջարկների մասին առաջինը տեղեկանալու համար։











































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում
SUMARA-ի 10-ամյակը՝ Yerevan Fashion Week 2026-ի բեմում
Man in Town-ի նոր հավաքածուի ցուցադրությունը YFW26-ի շրջանակում