Հոբելյանական տարին SUMARA-ն որոշել է նշել նորաձևության շքեղ ցուցադրությամբ՝ Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացնելով իտալական լեգենդար illy բրենդի հետ համատեղ ստեղծված illy × SUMARA հատուկ հավաքածուն։ Երկու հայտնի անունների հետաքրքիր համագործակցություն, որի արդյունքը ներկայացվեց հենց Yerevan Fashion Week-ի բեմում։

Իսկ ինձ համար այս ցուցադրությունն առանձնահատուկ էր նաև մեկ այլ պատճառով։ Ես հրավեր ստացա բեմում ներկայանալու որպես հատուկ հյուր, ինչին սիրով համաձայնեցի։

Շատ հաճելի էր լինել այս գեղեցիկ հոբելյանական ցուցադրության մի մասը, բեմը կիսել մոդելների հետ և ևս մեկ անգամ համոզվել, որ նորաձևությունը միայն հագուստ չէ։ Այն տրամադրություն է, պատմություն, արվեստ և ինքնարտահայտման ազատություն։

Շնորհավորում եմ SUMARA-ին և բրենդի հիմնադրին՝ անցած 10 տարվա, ստեղծագործական համարձակության և հայկական նորաձևության մեջ սեփական ձեռագիրը ձևավորելու համար։

Շնորհավոր 10-ամյակդ, SUMARA։ Առջևում թող լինեն նոր հաջողություններ, միջազգային համագործակցություններ և էլ ավելի տպավորիչ ցուցադրություններ։

SUMARA բրենդը Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացնում էր համագործակցություն իտալական լեգենդար illy սուրճի բրենդի հետ։ SUMARA × illy համագործակցության արդյունքում ստեղծվել էր հատուկ հավաքածու, որտեղ նորաձևությունն ու սուրճի մշակույթը միավորվել էին մեկ հետաքրքիր գաղափարի շուրջ։

Ի դեպ, ցուցադրության ընթացքում illy-ն ուներ նաև իր հատուկ անկյունը, որտեղ հյուրերը հնարավորություն ունեին վայելելու իտալական սուրճն ու ծանոթանալու բրենդին՝ միաժամանակ հետևելով SUMARA-ի նոր հավաքածուի ներկայացմանը։

Երևանի նորաձևության շաբաթվա գեղեցկության ոլորտի գործընկերներից էր նաև MARY Parfum օծանելիքի և կոսմետիկայի սրահների ցանցը, որը ներկայացնում էր իտալական PUPA Milano ապրանքանիշի կոսմետիկ միջոցները։ Հենց PUPA-ի դիմահարդարման տեսականու օգնությամբ էլ պրոֆեսիոնալ դիմահարդարները ստեղծում էին մոդելների գեղեցիկ ու տպավորիչ կերպարները՝ ամբողջացնելով դիզայներների հավաքածուների յուրաքանչյուր լուքը։

Երևանի նորաձևության շաբաթվա ընթացքում բոլոր ցուցադրությունների մոդելների դիմահարդարումն ու վարսահարդարումը վստահված էր իրենց ոլորտի լավագույն մասնագետներից երկուսին՝ Հրանուշ Եղոյանին և Անի Ավդալյանին՝ իրենց պրոֆեսիոնալ թիմերով։ Մի քանի օր շարունակ տասնյակ մոդելներ, հարյուրավոր լուքեր, ինտենսիվ աշխատանք ու անթերի արդյունք։ Հենց նրանց թիմերի շնորհիվ յուրաքանչյուր դիզայների հավաքածուն պոդիումում ներկայացվեց ամբողջական ու տպավորիչ կերպարներով։ Ուրախ եմ ու հպարտ, որ իմ սիրելի ընկերներն ու երկար տարիների գործընկերները հերթական անգամ ապացուցեցին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմը։













.jpg)













































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին