7 տարի հայկական նորաձևության ոլորտում
Lalunz-ը հայկական այն բրենդներից է, որը կարողացել է ապացուցել, որ տեղական արտադրանքը կարող է լինել ոչ միայն բարձրորակ, այլև ժամանակակից, նորաձև և մրցունակ։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին, իսկ ապրանքանիշը պաշտոնապես ներկայացվել է 2019 թվականի հունիսի 1-ին։ Այս տարիների ընթացքում Lalunz-ը ձեռք է բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Բրենդի հիմնադիրներն ամուսիններ Լևոն և Լուսինե Դավթյաններն են, որոնց հաջողվել է ընտանեկան նախաձեռնությունը վերածել հայկական արտադրության զարգացող և ճանաչելի ապրանքանիշի։ Lalunz-ի հաջողության կարևոր բաղադրիչներից են բարձր որակը, ինքնատիպ դիզայնը և, իհարկե, հասանելի գնային քաղաքականությունը։ Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում թե՛ գործվածքների ընտրությանը, թե՛ հագուստի հարմարավետությանը, թե՛ արտաքին տեսքին։

Նոր մասնաճյուղում՝ հագուստ նաև մեծահասակների համար
Lalunz-ը մինչ այժմ առավելապես հայտնի էր որպես մանկական հագուստի բրենդ՝ առաջարկելով տեսականի նորածիններից մինչև 15 տարեկան երեխաների և պատանիների համար։ Սակայն Աբովյան 21 հասցեում բացված նոր սրահը հետաքրքիր նորություն ունի․ այստեղ ներկայացված է հագուստ նաև մեծահասակների համար։Սա բրենդի զարգացման ևս մեկ կարևոր քայլ է, որը հնարավորություն է տալիս Lalunz-ի յուրահատուկ ոճն ու հայկական շեշտադրումներով դիզայնը ներկայացնել ավելի լայն լսարանի։ Տեսականին պարբերաբար թարմացվում է, այնպես որ յուրաքանչյուր այցելության ընթացքում կարելի է բացահայտել նոր մոդելներ, գույներ և հետաքրքիր լուծումներ։

Հայկական պատմությունն ու մշակույթը՝ յուրաքանչյուր հավաքածուի հիմքում
Lalunz-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքն է։ Հետաքրքիր է, որ հենց Lalunz անվանումն ունի պատմական արմատներ․ այն բրենդի հիմնադիրների տոհմի անվանումն է, որը Սյունիքի հնագույն տոհմերից է։ Բրենդի դիզայնում օգտագործվում են Սյունիքի Ուղտասարի ժայռապատկերներից և Քարահունջի՝ Զորաց քարերի պատմամշակութային ժառանգությունից ոգեշնչված պատկերներ։ Դրանք ներկայացվում են ժամանակակից, երբեմն մանկական նկարների նմանվող հետաքրքիր մեկնաբանություններով։

Այսպիսով, Lalunz-ի հագուստը պարզապես գեղեցիկ և հարմարավետ չէ․ այն նաև պատմություն է ներկայացնում մեր երկրի, մշակույթի և արմատների մասին։ Բրենդն ունի նաև իր սեփական հեքիաթային աշխարհն ու կերպարները, որոնք ստեղծվել են հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհի մոտիվներով։

Սարյան, Երևան և «Գտնված երազ»․ հետաքրքիր համագործակցություններ
Առանձին ուշադրության են արժանի Lalunz-ի թեմատիկ հավաքածուներն ու համագործակցությունները։ Բրենդն արդեն հասցրել է ներկայանալ հայկական արվեստից և մայրաքաղաքից ոգեշնչված հետաքրքիր նախագծերով։ Դրանց թվում են Սարյանի արվեստին նվիրված հավաքածուն և երևանյան թեմատիկ հավաքածուն, որոնք հայկական մշակութային ինքնությունը ներկայացնում են նորաձևության լեզվով։

Իսկ նոր համագործակցություններից մեկը կապված է բոլորիս սիրելի «Գտնված երազ» մուլտֆիլմի հետ։ Մուլտֆիլմի 50-ամյակի առթիվ Lalunz-ը համագործակցում է «Գտնված երազի» ստեղծողների հետ՝ ներկայացնելով հատուկ հավաքածու։Սա հետաքրքիր նախաձեռնություն է, քանի որ միավորում է տարբեր սերունդներին ծանոթ հայկական անիմացիան և ժամանակակից նորաձևությունը։ Նման համագործակցությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Lalunz-ի համար հայկական մշակույթի պահպանումն ու նորովի ներկայացումը բրենդի գաղափարախոսության կարևոր մասն են։

Սեփական արտադրություն և արդեն 4 խանութ-սրահ Երևանում
Lalunz-ի հագուստն արտադրվում է Հայաստանում՝ բրենդի սեփական արտադրամասում։ Այսօր ընկերությունն ունի արդեն չորս մասնաճյուղ Երևանում. Աբովյան 21 — նորաբաց, 4-րդ մասնաճյուղ, Վազգեն Վեհափառի 3, Էրեբունի Մոլ, Ահարոնյան 10/2 — այստեղ է գտնվում նաև ընկերության արտադրամասը։

Սեփական արտադրությունը բրենդին հնարավորություն է տալիս վերահսկել որակը, իրականացնել դիզայներական նոր գաղափարներ և պարբերաբար թարմացնել հավաքածուները։ Բացի մանրածախ վաճառքից, Lalunz-ը զարգացնում է նաև կորպորատիվ պատվերների ուղղությունը՝ առաջարկելով անհատական դիզայնով հագուստ ընկերությունների և կազմակերպությունների համար։ Այս ծառայությունից արդեն օգտվում են տարբեր բիզնեսներ և անհատ պատվիրատուներ։

Lalunz-ը հասանելի է նաև Հայաստանից դուրս
Ուրախալի է, որ հայկական բրենդի արտադրանքը հասանելի է ոչ միայն Հայաստանում։ Lalunz-ն իրականացնում է առաքումներ Հայաստանի ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկիր։Հատկապես հարմար է բրենդի օնլայն գնումների համակարգը, որի միջոցով աշխարհի տարբեր երկրներից հաճախորդները կարող են ընտրել իրենց նախընտրած մոդելները, ձևակերպել պատվեր և կատարել վճարում։ Ընկերության նպատակներից է ընդլայնել ներկայությունն արտասահմանյան շուկաներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում, և միջազգային լսարանին ներկայացնել հայկական արտադրության յուրահատուկ դիզայնով հագուստ։

Հայկական բրենդ, որը շարունակում է զարգանալ
Ինձ համար միշտ հաճելի է լուսաբանել հայկական բրենդների հաջողություններն ու նոր ձեռքբերումները։ Հատկապես, երբ խոսքը տեղական արտադրության մասին է, որը կարողանում է համադրել որակը, գեղեցիկ դիզայնը, ազգային ինքնությունն ու հասանելի գները։ Lalunz-ի նոր՝ 4-րդ մասնաճյուղի բացումը ևս մեկ ապացույց է, որ հայկական արտադրանքը կարող է զարգանալ, ընդլայնվել և հետաքրքրել ոչ միայն տեղական, այլև միջազգային գնորդներին։ Շնորհավորում եմ Լևոն և Լուսինե Դավթյաններին ու Lalunz-ի ամբողջ թիմին նոր մասնաճյուղի բացման առթիվ և մաղթում նոր հաջողություններ, հետաքրքիր համագործակցություններ ու ավելի լայն միջազգային ճանաչում։ Իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս այցելել Աբովյան 21 հասցեում գտնվող նոր սրահ, ծանոթանալ հավաքածուներին և բացահայտել հայկական այս հետաքրքիր բրենդը։

Աբովյան 21
011-20 35 45
Առաքում՝ Հայաստանի ամբողջ տարածքում և արտերկիր։







































































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում