l

lifestyle

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

Երևանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, երեկ իր դռները բացեց «Երևան Ջան» նոր ռեստորանը։ Աբովյան 1/8 հասցեում գտնվող նոր նախագիծը ներկայացնում է Սիլ Գրուպը՝ առաջարկելով հայկական բարձրակարգ խոհանոցի, հին երևանյան ավանդույթների, ջերմ սպասարկման և երաժշտական երեկոների համադրություն։

Նույն տարածքում դեռևս 90-ականներից գործում էր Pizza di Roma-ն, որը նույնպես ներկայացնում էր նույն ընկերությունը և նոր հազարամյակի շեմին Երևանի ամենահայտնի ու սիրված ռեստորաններից մեկն էր։ Ես ինքս ուսանողական տարիներին հաճախ էի այստեղ գալիս՝ ճաշակելու նրանց հայտնի պիցցաներն ու «սալադ բարը»։ Շատերի համար, այդ թվում՝ ինձ, այս վայրը կապված է նաև երևանյան հաճելի հիշողությունների հետ։ Այսօր, սակայն, նույն հասցեում արդեն բոլորովին նոր պատմություն է սկսվել․ «Երևան Ջան»-ը ամբողջությամբ նոր նախագիծ է՝ նոր անվամբ, գաղափարով, ինտերիերով, խոհանոցով և մթնոլորտով։

Ինչո՞ւ «Երևան Ջան»

Ռեստորանի անվան հիմքում հայկական ամենաջերմ բառերից մեկն է՝ «ջան»-ը։ Մենք ասում ենք՝ մայրիկ ջան, ընկեր ջան, Երևան ջան։ Մի բառ, որի մեջ միաժամանակ կա սեր, հարազատություն, հարգանք ու ջերմություն։ Հենց այս զգացողությունն էլ դարձել է նոր ռեստորանի ամբողջ կոնցեպտի հիմքը։ «Երևան Ջան»-ի ստեղծողները նպատակ ունեն ձևավորել մի վայր, ուր գալիս են ոչ միայն համեղ ուտելու, այլև հանդիպելու, շփվելու, երաժշտություն լսելու և պարզապես Երևանը զգալու համար։

Հին երևանյան համերը՝ ժամանակակից մատուցմամբ

«Երևան Ջան»-ի խոհանոցի հիմքում հայկական և հին երևանյան ավանդական բաղադրատոմսերն են։ Այստեղ փորձել են վերադարձնել այն ծանոթ համերը, որոնք շատերի մոտ ասոցացվում են տան, ընտանիքի, տատիկի պատրաստած ուտեստների ու հին Երևանի հիշողությունների հետ։ Ռեստորանում մեկ «այցեքարտային» ուտեստ առանձնացնել չեն ցանկանում, քանի որ ամբողջ մենյուն կառուցվել է նույն գաղափարի շուրջ։ Ավանդական բաղադրատոմսերը պահպանել են իրենց հարազատ համն ու էությունը, սակայն ստացել են ժամանակակից և գեղեցիկ մատուցում։

Երևանը՝ ինտերիերում. դիզայնը՝ ARM HORECA-ի

«Երևան Ջան»-ի ինտերիերի դիզայնի հեղինակը ARM HORECA-ն է։ Կոնցեպտի ստեղծման կարևոր ելակետ են դարձել հենց շենքն ու նրա պատմական միջավայրը։ Ռեստորանը գտնվում է հին երևանյան շենքում՝ Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ։ Հատկանշական է նաև, որ այս շենքում ժամանակին բնակվել է Հովհաննես Թումանյանը։

Ինտերիերում օգտագործվել են աղյուս, տուֆ և տրավերտին, որոնք համադրվել են մուգ բորդոյի երանգների, փայտի, տեքստիլի և հարմարավետ կահույքի հետ։ Արդյունքում ստացվել է միջավայր, որը միաժամանակ ներկայանալի է, ջերմ ու մտերմիկ։Դեկորատիվ հարդարման հիմքում օգտագործվել է Հանրապետության հրապարակի ճարտարապետությունից վերցված զարդանախշ։ Այս լուծմամբ դրսի քաղաքային միջավայրը կարծես շարունակվում է ռեստորանի ներսում։ Սրահի կենտրոնում գտնվող երկու խոշոր սյուներն ընդգծում են տարածքի ճարտարապետական բնույթը՝ արձագանքելով Երևանի կենտրոնի մոնումենտալ կառույցներին։

Երկու սրահ, VIP հատվածներ և մինչև 150 հյուր

«Երևան Ջան»-ն ունի երկու հիմնական՝ մեծ և փոքր սրահ, ինչպես նաև երկու առանձնացված VIP սրահ։ Ընդհանուր առմամբ ռեստորանը կարող է միաժամանակ ընդունել մինչև 150 հյուր։ Գարնանը նախատեսվում է նաև բացօթյա հատվածի գործարկումը։ Ռեստորանից մասամբ բացվում է տեսարան դեպի Հանրապետության հրապարակ, ինչն էլ ավելի է ամբողջացնում երևանյան մթնոլորտը։Կենդանի երաժշտություն՝ շաբաթական երեք օր

«Երևան Ջան»-ը նախատեսված է ոչ միայն ճաշի կամ ընթրիքի, այլև լիարժեք երեկոյի համար։ Ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի այստեղ հյուրերի համար ելույթ կունենա «Երևան Ջան» բենդը՝ կենդանի երաժշտական ծրագրով։ Բացման երեկոն առաջին հյուրերի համար հնարավորություն էր ծանոթանալու նոր տարածքին, ինտերիերին, խոհանոցին և այն երևանյան տրամադրությանը, որի շուրջ կառուցված է ամբողջ նախագիծը։ «Երևան Ջան»-ի գաղափարը կարելի է ամփոփել հենց անվան մեջ՝ ստեղծել մի վայր, որտեղ հայկական համերը, երաժշտությունը, Երևանի պատմությունն ու ժամանակակից ռեստորանային մշակույթը հանդիպում են մեկ հարկի տակ։

Մի վայր, որտեղ ցանկանում են, որ հյուրն իր հետ տանի ոչ միայն լավ ընթրիքի տպավորությունը, այլև այն առանձնահատուկ ջերմությունը, որը մենք բոլորս հասկանում ենք ընդամենը մեկ բառով՝ «ջան»։

ԵՐԵՎԱՆ ՋԱՆ

Աբովյան 1/8

+374-91 200 400
Ամեն օր՝ 10:00–02:00
FB / IG

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ

RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում

Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն

modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը

Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում

ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը:

back-top