Այսօր Lusin Parfume-ի հավաքածուն ներառում է 15 տարբեր բույր և ավելի քան 20 դիզայներական տուփ։ Բրենդի առանձնահատկություններից է անհատականացման հնարավորությունը․ օծանելիքի սրվակի վրա կարելի է փորագրել այն կրողի անունը՝ յուրաքանչյուր բույր դարձնելով անձնական նվեր և հիշողություն։

Տարեդարձային երեկոյի գլխավոր նորություններից մեկը Lusin Parfume-ի նոր՝ նռան բույրի շնորհանդեսն էր, ինչպես նաև բրենդի հիմնադիր Լուսինե Հայրապետյանի և ժամանակակից աբստրակտ նկարչուհի Լուսի Մանուկյանի հատուկ համագործակցության ներկայացումը։

Լուսինեն և Լուսին մանկության ընկերուհիներ են, և տարիներ անց նրանց ճանապարհները կրկին միավորվել են արդեն ստեղծագործական նախագծի շուրջ։ Համագործակցության արդյունքում ստեղծվել է կտավապատ դիզայներական տուփ՝ Լուսի Մանուկյանի հեղինակած աղջնակի կերպարով, որը լրացնում է Lusin Parfume-ի նոր նռան բույրի պատմությունը։

Նուռն ընտրվել է որպես Հայաստանի ամենաճանաչելի խորհրդանիշներից մեկը, իսկ տուփի վրա պատկերված կերպարի գույները հիշեցնում են հայկական արևի ջերմությունը, երկնքի կապույտն ու հողի ուժը։ Այս նախագծում Lusin Parfume-ը բույրի միջոցով, իսկ Լուսի Մանուկյանը՝ արվեստի, պատմում են Հայաստանի մասին՝ ստեղծելով մեկ ամբողջական պատմություն։

Լուսի Մանուկյանը ժամանակակից աբստրակտ հայ նկարչուհի է, ավարտել է Akbirova Art ռուսական ժամանակակից արվեստի դպրոցը և այսօր ապրում ու ստեղծագործում է Երևանում։ Նրա աշխատանքների առանցքում լռությունը, ներքին խաղաղությունն ու մարդկային զգացմունքներն են, որոնք նա փոխանցում է տեքստուրաների, գույների և պարզ ձևերի միջոցով։

Lusin Parfume-ի տարեդարձային միջոցառման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց նաև քանդակագործներ Գագա և Նարա Ամատունիներին՝ Ստրասբուրգում տեղադրված «Արմատագիր» մոնումենտալ քանդակի հեղինակներին։ Հայկական արմատների, պատմության և ինքնության խորհրդանիշ դարձած աշխատանքի հեղինակներին, որպես շնորհակալության և հարգանքի նշան, նվիրաբերվեց Lusin Parfume-ի նոր նռան բույրի առաջին օրինակը։

Երեկոյին ներկա էին նաև հատուկ հյուրեր ԱՄՆ-ից և Գերմանիայից։ Հյուրերը հնարավորություն ունեցան առաջիններից մեկը բացահայտելու Lusin Parfume-ի նոր բույրը, ծանոթանալու դրա ստեղծման պատմությանը և պատվիրելու անհատականացված տարբերակը՝ սեփական անվան փորագրությամբ։ Տարեդարձային երեկոն ավարտվեց նաև խաղարկությամբ, որի հաղթողը Lusin Parfume-ից օծանելիք ստացավ։

Lusin Parfume-ի արտադրանքը Հայաստանում կարելի է գտնել «Լավանդա» հոլդինգում, «Մոն Ամի» ծաղկի սրահում, Ser Երևան, Ktor, Bazart, In Style Armenia, 5 Concept Store, LA Store Armenia, Truezard և Made by Armenia խանութներում։

Միջոցառման ընթացքում Lusin Parfume-ը ներկայացրեց նաև իր նորույթը՝ Parfume Bar-ը՝ առաջինը Հայաստանում, որտեղ օծանելիքը դառնում է անհատական պատմության մի մասը։

Գաղափարը պարզ է ու միաժամանակ շատ հետաքրքիր․ դուք ընտրում եք ձեր նախընտրած բույրը, իսկ օծանելիքի սրվակն անհատականացվում է՝ անունով, ինիցիալներով, հատուկ գրությամբ կամ անձնական լոգոյով։ Արդյունքում ստացվում է ոչ թե պարզապես օծանելիք, այլ հատուկ ձեզ համար ստեղծված յուրահատուկ ու հիշվող նվեր։ Parfume Bar-ը հետաքրքիր տարբերակ է նաև կնունքի և հարսանեկան տարոսիկների, ծննդյան ու անհատական նվերների, ինչպես նաև կորպորատիվ նվերների համար։ Վերջին դեպքում սրվակների վրա կարող են տեղադրվել ընկերության անվանումը, լոգոն կամ հատուկ մշակված դիզայնը։

Դուք ընտրում եք բույրը, ձևավորումն ու անհատականացումը, իսկ Parfume Bar-ը ստեղծում է նվեր, որը պարզապես չեն ստանում ու մի կողմ դնում․ այն բացում են, զգում ու հիշում։





































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն
modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը
Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում
ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը:
Coca-Cola Fest 2026՝ տարվա գլխավոր երաժշտական փառատոնի բեքսթեյջում
The Roof By Dvin-ի բացումը և հյուրերը