
25 տարվա փորձ ունեցող ընկերությունը Modern Sanitary Ware-ից վերափոխվում է modern.-ի։ Անունը պահպանվել է, սակայն փոխվել և զգալիորեն ընդլայնվել են բիզնես կոնցեպտը, վիզուալ ինքնությունը, showroom-ի ձևաչափն ու բրենդի ընդհանուր մոտեցումը։ Նոր modern.-ն այլևս միայն սանտեխնիկայի մասին չէ։ Բրենդն այսօր զարգանում է երեք հիմնական ուղղություններով՝ bath / kitchen / lifestyle՝ լոգասենյակ, խոհանոց և կենսակերպ։

Նոր showroom-ի գաղափարն է մեկ տարածքում առաջարկել հնարավորինս ամբողջական լուծումներ՝ լոգասենյակից և խոհանոցից մինչև բնակելի ու կոմերցիոն նախագծեր։ modern.-ի տեսականին համալրվել է նաև միջազգային սալիկների բրենդներով, իսկ նոր տարածքը նախագծված է ոչ միայն որպես վաճառքի սրահ, այլև որպես միջավայր, որտեղ հաճախորդները, դիզայներներն ու ճարտարապետները կարող են տեսնել տարբեր նյութերի ու լուծումների համադրությունները, փորձարկել գաղափարներ և ավելի վստահ դիզայներական որոշումներ կայացնել։

Ընկերության 25 տարվա փորձն այսպիսով ստացել է նոր արտահայտություն՝ նոր ինքնություն, նոր showroom, նոր բրենդներ, ավելի լայն ընտրություն և դիզայնի շուրջ կառուցված նոր միջավայր։ Նոր modern.-ի պորտֆոլիոյում ներկայացված են միջազգային ճանաչում ունեցող մի շարք բրենդներ՝ գերմանական Hansgrohe-ը, Hansgrohe Group-ի լյուքս դասի դիզայներական բրենդ AXOR-ը, իտալական Casalgrande Padana-ն, ինքնատիպ դիզայներական մոտեցմամբ հայտնի 41zero42-ը, ինչպես նաև Vallelunga & Co.-ն՝ ժամանակակից և դասական ոճի սալիկների լայն ընտրանիով։

Բացման միջոցառմանը ներկա էին նաև միջազգային գործընկերների ներկայացուցիչները։ Նրանք խոսեցին modern.-ի հետ համագործակցության, նոր շուկաներում գործընկերների ընտրության և Հայաստանի շուկայի հնարավորությունների մասին։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Duravit-ի ներկայացուցիչները։ Երեկոյի ընթացքում modern.-ի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ընկերության զարգացման նոր փուլն ու այն գաղափարը, որի շուրջ կառուցվել է նոր showroom-ը։ Մասնագիտական համայնքի տեսանկյունից նոր տարածքի նշանակության մասին խոսեց նաև «Ճարտարապետ» հանդեսի հիմնադիր Ռոզա Սամվելյանը։

Չնայած մեծ փոփոխություններին՝ modern.-ի նոր պատմությունը չի սկսվում զրոյից։ Դրա հիմքում ընկերության 25 տարվա փորձն է, շուկայի ճանաչումը, տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերությունները և ամենատարբեր մասշտաբի նախագծերի հետ աշխատանքը։

Հենց այդ փորձն էլ դարձել է նոր կոնցեպտի հիմքը՝ modern.-ը վերածելով ոչ միայն ապրանքներ ներկայացնող showroom-ի, այլև դիզայնի, նյութերի և կենսակերպի շուրջ կառուցված տարածքի։

Բրենդի նոր գաղափարի և վիզուալ ինքնության մշակման վրա աշխատել է Jack of Hearts թիմը, իսկ նոր showroom-ի դիզայնը վստահվել է Electric Architects-ին։

Բացման երեկոն մեկ հարկի տակ էր հավաքել modern.-ի երկարամյա հաճախորդներին ու գործընկերներին, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև արտասահմանյան բրենդների հյուրերին։
modern. showroom
Սայաթ-Նովա 37
+374 60 700 040




.jpg)















































.jpg)









The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն