l

lifestyle

ՆՈՐ ՏՈՒՆ-ը բացեց իր ամենամեծ սրահը․ այժմ այստեղ նաև կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա

ՆՈՐ ՏՈՒՆ-ը շարունակում է ընդլայնվել՝ այս անգամ արդեն նոր մասշտաբով և նոր ապրանքային ուղղությամբ։ Թբիլիսյան խճուղի 5/1 հասցեում բացվել է ՆՈՐ ՏԱՆ նոր սրահը, որն իր ձևաչափով ամենամեծն է ամբողջ ցանցում։

 Նոր սրահի ընդհանուր տարածքը 4000 քմ է և ներառում է երեք հարկ։ 1-ին հարկում կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան է, 2-րդ հարկում՝ շինանյութն ու վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքներն են։ 3-րդ հարկում ներկայացված է կահույքի տեսականին: Ամենակարևոր նորությունն այն է, որ այսուհետ ՆՈՐ ՏՈՒՆ այցելողները շինանյութի և կահույքի հետ մեկտեղ այստեղ կարող են ձեռք բերել նաև կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա։

Արդեն 30 տարի ՆՈՐ ՏՈՒՆ-ը հայ սպառողին հասանելի է դարձնում շինարարության և վերանորոգման ոլորտի հայտնի բրենդների արտադրանքը։ Այժմ տեսականին համալրվել է նաև մեծ և փոքր կենցաղային տեխնիկայով, էլեկտրոնիկայով և առօրյան ավելի հարմարավետ դարձնող ժամանակակից սարքերով։

Նոր բաժնում ներկայացված են միջազգային առաջատար արտադրողներ՝ LG, Bosch, Samsung, Hisense, Sony, Dyson և այլ հայտնի բրենդներ։

ՆՈՐ ՏԱՆ նոր կոնցեպտի գլխավոր գաղափարներից մեկը «ամեն ինչ մեկ հասցեում» ձևաչափն է։ Տուն կառուցող, վերանորոգող կամ պարզապես իր բնակարանը թարմացնել ցանկացող հաճախորդն այստեղ կարող է միանգամից լուծել բազմաթիվ հարցեր՝ շինանյութից ու կահույքից մինչև նոր հեռուստացույց, սառնարան կամ կենցաղային այլ տեխնիկա։

Սրահի խորհրդատուներն օգնում են կողմնորոշվել և համեմատել տարբերակները՝ հաշվի առնելով ինչպես հաճախորդի բյուջեն, այնպես էլ օգտագործման անհատական կարիքները։ Գործում է առաքում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև հնարավոր է հենց տեղում ձևակերպել ապառիկ գնում։

Նոր սրահի բացումը՝ նաև նոր երգով

Բացման օրը ՆՈՐ ՏԱՆ համար նշանավորվեց ևս մեկ պրեմիերայով՝ ներկայացվեց ընկերության երգը՝ Միհրան Ծառուկյանի հետ համագործակցությամբ։

«Նոր Տուն» անունը 30 տարվա ընթացքում շատերի համար կապվել է ոչ միայն շինարարության ու վերանորոգման, այլև ընտանիքի, հարմարավետության և նոր սկզբի գաղափարի հետ։ Հենց այդ զգացողություններն էլ դարձել են նոր երգի ստեղծման հիմքը։

Թբիլիսյան խճուղու նոր՝ 4000 քմ տարածքով սրահը ՆՈՐ ՏԱՆ զարգացման հերթական մեծ քայլն է։ Այժմ մեկ հասցեում միավորվել են տան համար անհրաժեշտ երեք հիմնական ուղղությունները՝ շինանյութ, կահույք և կենցաղային տեխնիկա ու էլեկտրոնիկա։

Թբիլիսյան խճուղի 5/1

041-00 82 08

FB / IG

www.nortun.am 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top