
Հայաստանում Reebok-ը մեկնարկում է միանգամից երկու խանութ-սրահով՝ Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս բրենդին հենց առաջին փուլից ներկայանալ ավելի լայն լսարանի և առաջարկել Reebok-ի միջազգային չափանիշներին ու կոնցեպտին համապատասխան գնումների փորձառություն։

Հատկանշական է, որ Հայաստանում Reebok-ը ներկայանում է իր ամենանոր կոնցեպտով։ Սրահներում ներկայացված են բրենդի ամենաթարմ և թրենդային մոդելները՝ կանանց, տղամարդկանց և երեխաների համար։

Տեսականին ներառում է սպորտային կոշիկներ և հագուստ՝ նախատեսված վազքի, մարզումների, ակտիվ սպորտաձևերի, յոգայի և առօրյա ակտիվ կենսակերպի համար։ Առանձին տեղ են զբաղեցնում նաև streetwear և streetstyle ուղղության մոդելները, որոնք վաղուց արդեն Reebok-ի ժամանակակից ինքնության կարևոր մասն են։

Բրենդի սիրահարների համար ևս մեկ հետաքրքիր նորություն կա․ հայաստանյան սրահներում պարբերաբար նախատեսվում են նաև հատուկ քոլաբորացիաների սահմանափակ թողարկումներ։ Իսկ հիմնական տեսականին թարմացվելու է ամեն ամիս, այնպես որ այցելուները մշտապես կարող են սպասել նոր մոդելների և հավաքածուների։

Հայաստանյան շուկայի համար ընտրվել է նաև միջազգային գներին հնարավորինս մոտ գնային քաղաքականություն։ Նպատակն է տեղացի սպառողին հնարավորություն տալ Reebok-ի նորույթները ձեռք բերել հենց Հայաստանում՝ նախընտրելով օֆլայն գնումն ու տեղում ծանոթանալով տեսականուն։

Իսկ ո՞ւմ համար է Reebok-ը։ Բրենդը վաղուց արդեն միայն պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների համար չէ։ Այն նրանց համար է, ովքեր գնահատում են հարմարավետությունը, վարում են ակտիվ կենսակերպ կամ պարզապես սիրում են սպորտային ու streetwear ոճը։

Վազք, մարզումներ, յոգա կամ ամենօրյա քաղաքային look․ Reebok-ի լայն տեսականու մեջ տարբեր նախասիրություններ ունեցող հաճախորդները կարող են գտնել իրենց ոճին և կենսակերպին համապատասխան տարբերակներ։

Reebok Armenia-ի նորություններին, նոր հավաքածուներին, հատուկ առաջարկներին և առաջիկա թողարկումներին կարելի է հետևել բրենդի պաշտոնական Instagram էջում՝ @reebok_arm։
































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Reebok-ը պաշտոնապես Հայաստանում է․ նոր սրահներ՝ Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում