l

lifestyle

Արդեն 8-րդը․ Shelby Travel-ը նոր մասնաճյուղ բացեց Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեում

Shelby Travel-ը շարունակում է ընդլայնվել Երևանում՝ այս անգամ նոր մասնաճյուղ բացելով Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեում։ Հայաստանի տուրիստական շուկայում այսօր գործում են տասնյակ ընկերություններ, բայց երբ խոսքը վստահությամբ ճանապարհորդություն պլանավորելու մասին է, մարդկանց մեծ մասի մտքում մի քանի անուն է հայտնվում, և Shelby Travel-ը վստահաբար այդ ցանկի առաջատարներից է։ 

Տարիների ընթացքում Shelby-ն դարձել է ոչ միայն զբոսաշրջային ընկերություն, այլև ճանաչելի ու վստահելի բրենդ, որի անունն արդեն ասոցացվում է հանգստի մեկնելու հետ։ Եվ այն փաստը, որ այսօր բացվում է ընկերության արդեն 8-րդ մասնաճյուղը, թերևս դրա լավագույն ցուցիչներից մեկն է։

Վստահություն, որը կառուցվել է տարիներով

Shelby Travel-ի առավելությունը միայն ուղղությունների լայն ընտրությունը կամ մրցունակ առաջարկները չեն։ Ամենակարևորը տարիների ընթացքում ձևավորված վստահությունն է, որի շնորհիվ ընկերությունը շարունակում է ավելացնել ոչ միայն հաճախորդների, այլև իր մասնաճյուղերի թիվը։ Հատկապես այս շրջանում, երբ հաճախ ենք լսում ուղևորների դժգոհությունները՝ չկայացած կամ փոփոխված թռիչքների, սխալ պլանավորումների, անհաջող ամրագրումների ու նույնիսկ խաբեությունների մասին, վստահելի տուրիստական ընկերության ընտրությունն ավելի կարևոր է դարձել։

Ընկերության բոլոր մասնաճյուղերում աշխատում են վերապատրաստված մասնագետներ, գործում է սպասարկման միասնական համակարգ, իսկ 24/7 զանգերի կենտրոնը պատրաստ է աջակցել հաճախորդներին ցանկացած պահի՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում են նրանք գտնվում։ Հենց այս աշխատելաոճի շնորհիվ Shelby Travel-ը շարունակում է ընդլայնվել, իսկ Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեի նոր գրասենյակն արդեն ընկերության 8-րդ մասնաճյուղն է:

Օնլայն դարաշրջան, բայց մարդիկ շարունակում են ընտրել իրական շփումը

Հետաքրքիր է նաև այն, որ Shelby Travel-ի ընդլայնումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ թվում է՝ ճանապարհորդության հետ կապված գրեթե ամեն ինչ կարելի է կազմակերպել օնլայն։Shelby Travel-ի ընդլայման հիմնական նպատակը հաճախորդներին ավելի մոտ գտնվելն է, որպեսզի նրանք կարողանան խուսափել խցանումներից, ծանրաբեռնված երթևեկությունից և ընտրեն իրենց ավելի մոտ գտնվող մասնաճյուղը, քանի որ իսկական հանգիստը սկսվում է այն ճիշտ կազմակերպումից։

Այս մոտեցմամբ 8-րդ մասնաճյուղը Դավիթաշենում է, և այստեղ սիրով սպասում են ինչպես հենց Դավիթաշենի, այնպես էլ Աջափնյակի և հարակից տարածքների հաճախորդներին։ Այժմ արդեն իր 8 մասնաճյուղերով Shelby Travel-ը ներկայացված է Երևանի տարբեր հատվածներում, և հաճախորդը կարող է ընտրել իրեն ամենամոտ ու հարմար գրասենյակը։

Բացմանը ներկա էին գործընկերներ, բլոգերներ, արտիստներ, մեդիայի ներկայացուցիչներ և ընկերության մշտական հաճախորդները, Shelby Travel-ի հիմնադիր Հարություն Համբարձումյանը, ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը։ Հյուրերին սպասում էին հյուրասիրություն, երաժշտություն, տոնական մթնոլորտ և բազմաթիվ խաղարկություններ։ Երեկոյի ընթացքում խաղարկվեցին ուղեգրեր, հյուրանոցային վաուչերներ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր նվերներ։

Նոր ուղղություններ, սիրված հանգիստ և նվեր քարտեր

Shelby Travel-ը շարունակում է առաջարկել ինչպես արդեն սիրված ուղղությունները՝ Եգիպտոս, ԱՄԷ, այնպես էլ այս տարվա աշուն- ձմեռ սեզոնի  պահանջված  ուղղությունները՝ Թայլանդ, Շրի լանկա, Մալդիվներ, Բալի ,Քաթար ,որոնցից շատերը  հասանելի են նաև ուղիղ չվերթով։ Նվեր քարտերը ևս շարունակում են մնալ լավագույն ընտրություններից մեկը նրանց համար, ովքեր ցանկանում են նվիրել ոչ թե պարզապես իր, այլ անմոռանալի ճանապարհորդություն։ Դրանք կարելի է լիցքավորել ցանկացած գումարով և օգտագործել Shelby Travel-ի ցանկացած ծառայության համար։

Բացման ընթացքում, ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ նաև խաղարկություն հյուրերի համար։ Shelby Travel-ը գործընկերների՝ Air Arabia, Nesma Airlines, Red Sea, Air Cairo և Travelone ընկերությունների հետ խաղարկեց ավիատոմսեր դեպի Աբու Դաբի, Շարմ Էլ Շեյխ և Թունիս, ինչպես նաև 5-աստղանի հյուրանոցի վաուչեր Շարմ Էլ Շեյխում։ Մի քանի հաջողակ հյուրեր բացման երեկոյից հեռացան արդեն իրենց հաջորդ ճամփորդության նվերով։

Այսպիսով, Shelby Travel-ի հասցեների ցանկում ավելացավ ևս մեկը՝ արդեն 8-րդը։ Shelby Travel — հանգիստը սկսվում է այստեղից։

Նոր  մասնաճյուղ՝ Տիգրան Պետրոսյան 68/2: Աշխատանքային ժամեր՝ ամեն օր՝ 10:00–19:00:

Պապ Թագավոր 18, Տերյան 54/3,  Yerevan Mall, Mega Mall, Erebuni Mal, Կոմիտաս 8, Շիրազի 31 — Գյումրի

FB / IG

 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Արդեն 8-րդը․ Shelby Travel-ը նոր մասնաճյուղ բացեց Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեում

White House-ը վերաբացվեց Պապ Թագավոր 24-ում՝ ավելի մեծ ու ընդլայնված ձևաչափով

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

back-top