White House-ի հիմնադիրը Ամալյա Մալխասյանն է՝ գործարար և բիզնես քոուչ, ով տարիների ընթացքում փոքրիկ գեղեցկության սրահը վերածել է իր ձեռագիրն ու հավատարիմ հաճախորդներն ունեցող բրենդի։

Ամալյայի պատմությունն իրականում հետաքրքիր է նաև բիզնեսի տեսանկյունից։ Սիրահարվելով և ամուսնանալով Հայաստանում՝ նա տեղափոխվեց այստեղ և հենց քովիդյան տարիներին սկսեց իր առաջին փոքրիկ կոսմետիկ սրահի բիզնեսը։

Տարիների ընթացքում այն աստիճանաբար ընդլայնվեց և դարձավ White House՝ կենտրոնանալով հատկապես մատնահարդարման և ոտնահարդարման բարձրակարգ ծառայությունների վրա։ Սրահը նախկինում գործել է այլ հասցեներում, իսկ այսօր արդեն հասել է զարգացման նոր փուլի՝ վերածվելով մեծ, լուսավոր ու երկհարկանի գեղեցկության տարածքի։

Նոր White House-ում շատ լույս կա, տարածքը բաց է ու հարմարավետ, բայց միաժամանակ մտածված է նաև նրանց մասին, ովքեր նախընտրում են առավել առանձնացված սպասարկում։ Սրահում կա 4 առանձին սենյակ, որտեղ հնարավոր է հանգիստ անցկացնել պրոցեդուրան՝ առանց ընդհանուր սրահի ակտիվության։

Ի դեպ, White House-ի մթնոլորտի մեջ շատ զգացվում է հենց Ամալյայի բնավորությունը։ Նա չափազանց հյուրընկալ, անմիջական ու բաց մարդ է, և իր ստեղծած բիզնեսն էլ կարծես ստացել է նույն վայբը․ այստեղ փորձում են այնպես անել, որ հաճախորդը ոչ միայն ստանա ծառայություն, այլ նաև մի քանի ժամով կտրվի առօրյայից։

White House-ի հիմնական ուղղությունը պրոֆեսիոնալ մատնահարդարումն ու ոտնահարդարումն է՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ 
Այստեղ առաջարկվում են դասական և ապարատային մատնահարդարում, ոտնահարդարում, ցանկացած բարդության դիզայն և խնամքի տարբեր պրոցեդուրաներ:

Հատկապես հարմար է նրանց համար, ովքեր միշտ ժամանակի խնդիր ունեն․ White House-ում առաջարկվում է նաև միաժամանակյա սպասարկում՝ 4 կամ 6 ձեռքով։ Այսինքն՝ մի քանի մասնագետ կարող են միաժամանակ իրականացնել տարբեր պրոցեդուրաներ, ինչը զգալիորեն կրճատում է սրահում անցկացրած ժամանակը։ 
Դրա համար նախատեսված են հատուկ հարմարավետ բազկաթոռներ, որոնց կոնցեպտը հիշեցնում է ինքնաթիռի բիզնես դասի սպասարկումը․ դուք հանգստանում եք, իսկ մասնագետները միաժամանակ աշխատում են։

Ծառայությունների ցանկը չի սահմանափակվում միայն եղունգներով։ White House-ում հասանելի են նաև հոնքերի և թարթիչների ծառայություններ, իսկ մասնագետները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում արտերկրում՝ հետևելով ոլորտի նոր տեխնիկաներին և ստանդարտներին։

Առանձին ուշադրություն է դարձվում նաև խնդրահարույց եղունգների և ոտքերի խնամքին։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդները կարող են դիմել համապատասխան մասնագետի՝ եղունգների և ոտնաթաթերի տարբեր խնդիրների ու պաթոլոգիական դեպքերի մասնագիտական խնամքի և խորհրդատվության համար։

Hermès, Sultan de Saba և մանրուքներ, որոնք փոխում են սպասարկման մակարդակը
Ես ինքս հասցրել եմ սպասարկվել White House-ում դեռևս պաշտոնական վերաբացումից առաջ։ Ինձ համար ամենակարևորներից մեկը որակյալ նյութերի օգտագործումն էր և այն մանրուքները, որոնցից իրականում ձևավորվում է պրեմիում սպասարկումը։

Օրինակ՝ առանձին սենյակում պրոցեդուրայից հետո ինձ համար ձեռքերի մերսում արեցին Hermès-ի խնամքի միջոցներով։ Նրանք, ովքեր ծանոթ են բրենդին և գնահատում են նման դետալները, արդեն կարող են պատկերացնել, թե սպասարկման ինչ նշաձող է փորձում սահմանել White House-ը։

Սրահում կիրառվում են Sultan de Saba պրեմիում դասի խնամքի միջոցներ։ Այսինքն՝ շեշտադրված է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև բուն պրոցեսը՝ հարմարավետությունը, հանգիստն ու դրական զգացողությունները։

White House-ը վստահ է նաև իր մասնագետների աշխատանքի որակի հարցում, կախված ծառայությունից՝ կատարված աշխատանքի համար գործում է 7 օրվա երաշխիք։

Եվ ևս մեկ կարևոր ծառայություն, որը հատկապես հարմար է զբաղված մարդկանց համար, White House-ի մասնագետներն իրականացնում են նաև տնային այցեր։ Եթե որևէ պատճառով չեք կարող կամ չեք ցանկանում գալ սրահ, մասնագետները կմոտենան ձեզ հարմար հասցեով։

Սրահում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիգիենային և անվտանգությանը։ Աշխատանքային աքսեսուարների մեծ մասը մեկանգամյա օգտագործման է, ինչը շատ հաճախորդների համար կարևոր և վստահություն ներշնչող առավելություն է։

Առաջին հարկում գործում է նաև առանձին ախտահանման և ստերիլիզացման սենյակ, որտեղ յուրաքանչյուր գործիք անցնում է մշակման բոլոր անհրաժեշտ փուլերը։ Ստերիլիզացման գործընթացին այստեղ մեծ կարևորություն են տալիս՝ ապահովելով մաքրության և անվտանգության բարձր չափանիշներ յուրաքանչյուր հաճախորդի համար։

Սրահը հիմնականում աշխատում է 09:00–21:00, սակայն ժամային գրաֆիկը կարող է ճկուն լինել՝ պայմանավորված նախնական գրանցումներով։ White House-ը պարզապես հերթական գեղեցկության սրահը չէ։ Այստեղ փորձել են ստեղծել մի տարածք, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ ստանում է ոչ միայն որակյալ ծառայություն, այլև ուշադրություն, հանգիստ ու այն զգացողությունը, որ այդ մի քանի ժամը հենց իրենն է։

Ինձ համար այս վերաբացումը հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ տեսանելի է մի բիզնեսի իրական աճը՝ փոքր տարածքից մինչև արդեն մեծ, երկհարկանի և ամբողջական կոնցեպտով սրահ։

Եթե հետաքրքրվում եք բիզնեսով կամ ինքներդ ցանկանում եք սկսել ձեր գործը, խորհուրդ կտամ նախ միանալ նաև Ամալյա Մալխասյանի անձնական էջին։ Նա այնտեղ բավական բաց կիսվում է իր բիզնեսի ընթացքով, փորձով, դժվարություններով ու խորհուրդներով, սովորեցնում և ուղղորդում է սկսնակ կանանց, ովքեր ցանկանում են իրենց առաջին քայլերն անել բիզնեսում։
INSTAGRAM/amalia_pro_beauty_

The White House Yerevan
Պապ Թագավոր 24
096-13 13 03

























































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն
modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը
Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում