Դիտեք ԼԱՍ ՎԵԳԱՍ ԿամոԲլոգի հետ ծրագիրը ԱրմՆյուզի եթերում հոկտեմբեր ամսին:
Ես հասկացա. եթե ԱՄՆ-ապա միանշանակ Լաս-Վեգաս: ԿԱՐՃ-Աշխարհի ամենաթույն քաղաքը:
Լոսից դեպի Վեգաս մեքենայով 4-5 ժամ էր, կարող եք նաև ինքնաթիռով մեկնել:
Ոչ սա Փարիզը չէ, սա Լաս ՎԵԳԱՍԻ ՓԱՐԻԶ հյուրանոցն է...Հիացած եմ այս քաղաքով, մեկնել էի Շերի համերգին ներկա լինելու.....
Չմոռանաք Վեգասում պատվիրել հյուրանոց՝ գեղեցիկ տեսարանով:
Բացի խանութները, Վեգասի հյուրանոցներում հետաքրքիր են ձեռքի աշխատանքների և նկարների մեծ քանակությամբ սրահները, որոնք ավելի հետաքրքիր էին քան որոշ քաղաքների Ժամանակակից արվեստի թանգարանների նմուշները...
Մի ամբողջ օր շրջում ես հյուրանոցներով ու չես հոգնում, մեկ Վենետիկում ես մեկ Փարիզում, մեկ ասիական որևէ երկրում...ֆանտաստիկ քաղաք է, այսպիսին չէի էլ սպասում տեսնել Վեգասը...
Ձեր նամակներն ընդառաջելով ցերեկով ենք եկել Վեգասի Բելաջիո ռեստորան, նկարելու ծաղկային այգին...
Սենց մեծ շոկոլադի ֆոնդյու տեսել էիք?
Վեգասում այցելեք Ելենա Բուլատովայի արտ-շոուռումը, կտեսնեք հսկայական պաղպաղակներ, մեխերից պատրաստված Մոնրոի ու Հեփբերնի դիմանկարները...ժամանակակից արվեստի օրիգինալ նմուշներ..թանկ գներով
Վեգասում մի քանի հյուրանոցներ իրար միացնող տրամվայ կա, անվճար...եթե քաղաքի մի ծայրում լինեք հիշեք անվճար տրամվայի մասին...
Մինիմալիզմի դիրահարները Վեգասում կգտնեն իրենց անկյունները...
Երկար մտածելուց հետո Բրիթնի թե Շեր, ընտրեցի Շերի շոուն, այն տեղի էր ունենում Վեգասի Monte Carlo հյուրանոցում. Երկար սպասեցնել չտվեց, ամեն երգի ժամանակ բեմ բարձրացավ նոր զգեստով, հիշեց ջահելությունը, երգեց ավելի շատ հին երգեր, հիմնականում լայվ. Ձայնը ֆանտաստիկ էր, ափսոս քձիպացա ու մոտիկ շարքում տոմս չառա, բայց, ինչպես ասում են՝ Արեգակին պետք է հեռվից նայել. Մերսի Շեր, հրաշալի էր....
Յուրաքանչյուր օր կարող եք ընտրել տեղի հյուրանոցներից որևէ մեկում կազմակերպված բացօթյա փարթիները հանրահայտ երաժիշտների հետ: տոմսերի արժեքը՝ 50-120 դոլար:
Վեգասի ամենահայտնի շոուներից մեկը՝ Ջեքսոնին նվիրված շոուն, որի տոմսերը մի փոքր գերագնահատված էին՝ 120 դոլար, սակայն փոփ-արքայի ֆանատներին դուր կգա:
ԵՐԱԶԱՆՔ-այսպես է կոչվում Վեգասի ամենահայտնի շոուն, այն իրոք ֆանտաստիկ էր, մի ափսոսացեք նույնսիկ ձեր վերջին 120 դոլարը:
Ամեն օր միջազգային ամենահայտնի երաժիշտները Վեգասի ակումբներում: Տոմսերը սկսած 50 դոլարից: Մի մոռացեք, որ ակումբ չեք կարող այցելել շապիկով, շորտով և բոթասներով. ամեն ինչ իրոք շատ խիստ էր:
Վեգասի Bellagio հյուրանոցի հայտնի շատրվանների շոուն...