Արդեն իսկ մեծ ճանաչում ձեռք բերած «Բյուրեղ» բնակելի համալիրում սկսվում են բացվել առաջին սրահները: Արշակունյաց 18/4, ահա այս հասցեում՝ բնակելի համալիրի Ա մասնաշենքում իր դռները բացեց ARTE FINO իտալական բարձրակարգ կահույքի սրահը:

Սրահում ներկայացված են իտալական մի շարք հայտնի բրենդերի փափուկ կահույք՝ մասնավորապես բացվող բազմոցներ և բազկաթոռներ: Գործում է սրահը ամեն օր՝ առավոտյան 11.00-ից մինչ 20.00, թողնում եմ սրահի կոնտակտային տվյալները, նաև ինստագրամյան էջը՝ միանալու համար:
Արշակունյաց 18/4
«Բյուրեղ» բնակելի համալիր
091-54 45 05

Ինչպես նշեցի, սրահը այցեքարտը որակյալ իտալական բացվող բազմոցներն են, որոնք հատկապես փոքր տարածքի համար իդեալական են՝ թե զույգերի, թե երեխաների, թե միայնակ ապրողների համար: Սրահի տեսականին կարող եք ամրագրել ձեր իսկ նախընտրած տարբերակով՝ հենց տեղում ընտրելով թե գույնը, թե ձևաչափը, իհարկե կարող եք նաև կատարել անհատական պատվեր՝ հաշվի առնելով ձեռ բնակարանի, գրասենյակի կամ առանձնատան հատակագիծը: Բոլոր պատվերներն իրականացվում են ամենասեղմ ժամկետում և տրվում է երաշխիք: Ձեզ հատկապես դուր կգան որակյալ և հաստ մատրասները, որոնք չնայած չափսերի բավական կոմպակտ են ինչպես մեկտեղանի այնպես էլ երկտեղանի բազմոցների դեպքում: Դիտեք նաև մեր հատուկ ռեպորտաժը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է տեսականին:

Դասական էսթետիկա, ժամանակակից դիզայն և անթերի որակ: Յուրաքանչյուր մոդել ստեղծված է որակյալ նյութերից՝ կարևորելով ամեն մի դետալ, ինչը հնարավորություն է տալիս ստեղծելու տեսականի, որտեղ էլեգանտությունը և հարմարավետությունը միահյուսվում են: Իտալիայում արտադրված այս կահույքը կփոխանցի գեղեցկություն ու կոմֆորտ յուրաքանչյուր սրահին՝ լինի դա Ձեր հյուրընկալ հյուրասենյակը կամ աշխատանքային անկյունը։ ARTE FINO իտալական բարձրակարգ կահույքի սրահը կահույքը պատրաստ է դիմակայելու ամենօրյա օգտագործմանը՝ չկորցնելով իր գեղեցկությունը։ Վայելեք իտալական դիզայնը՝ ոճի և հարմարավետության համակցությամբ, որը կվերափոխի Ձեր կենսակերպը:



























































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը