l

lifestyle

Մերի Գալստյանի ArtWine Party-ները` որպես արարելու և վայելելու ուրույն ձևաչափ

Ծանոթացեք. Մերի Գալստյանն է`ArtWine Party-ների հիմնադիրը: Նա առաջինն էր, ով իր հետևորդների շրջանում արթնացրեց նկարչական տաղանդ և սահմանեց յուրահատուկ ժամանցի նոր ձևաչափ Հայաստանում: Իմ այսօրվա հերոսուհին փոքրիկ հեղաշրջում արեց այս ոլորտում, որի մասին կպատմեմ իմ հատուկ անդրադարձում:

  • Կամո Թովմասյան

Երևանյան բրանչերն արդեն հոգնեցնում են, սակայն Մերին ստեղծել է նոր ձևաչափ, որը գուցե արտերկրում արդեն վաղուց է թրենդային, բայց մեզ մոտ նոր է հեղաշրջում ապրում: Հայուհիներին վրձին վերցնել ու նկարել ստիպելը, գուցե թվում էր՝ անհնարին է, բայց ArtWine-ը վերածվեց մի հարթակի, որտեղ մարդիկ ազատվում են ստեղծագործելու բոլոր վախերից։ 

Մի քանի տարիների ընթացքում ArtWine Party-ները փոքրիկ հավաքույթներից վերածվեցին մասշտաբային թիմբիլդինգների, կորպորատիվների, ծննդյան տոների, անգամ՝ հարսանեկան միջոցառումների։ ArtWine Party-ն պարզապես ժամանց չէ, այլ արվեստի ու ինքնաարտահայտման տոն, որտեղ յուրաքանչյուր մասնակից ստեղծում է ոչ միայն նկարչական գլուխգործոց, այլև անկրկնելի հուշեր։

Բոլոր ընկերներս հենց Ձեր կամզակերպած փարթիներից են խոսում. ինքս դեռ ներկա չեմ եղել, բայց արդեն պատկերացնում եմ, թե որքան ծավալուն աշխատանք եք Դուք կատարում:

Իմ կազմակերպած յուրաքանչյուր միջոցառում կենդանի կտավ է, որտեղ հյուսվում են զգացմունքները, լույսը, երաժշտությունը և մարդկային պատմությունները։ Դա պարզապես իրադարձություն չէ, այլ պահի շունչը, որտեղ ժամանակը կանգ է առնում, իսկ սրտերը բաբախում են մեկ ռիթմով: 

«Ես ստեղծում եմ աշխարհներ, որտեղ ամեն մանրուք մտածված է, և յուրաքանչյուր հյուր ոչ թե դիտորդ է, այլ կախարդանքի համահեղինակ։ Իմ միջոցառումները արվեստ են, պատմություն, որը պատմվում է ոչ թե խոսքերով, այլ զգացողություններով՝ պահեր, որոնք մնում են սրտերում հավերժ»,-հավելում է Մերին:

Մերի, ինչո՞վ է առանձնանում Ձեր կողմից կազմակերպված միջոցառումների ձևաչափը, ի՞նչ եք փորձում փոխանցել Ձեր հյուրերին:

Մենք կազմակերպում ենք բացառիկ միջոցառումներ, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է բացահայտել իր ստեղծագործական ներուժը։ Մեր մոտեցումը տարբերվում է՝ մենք ձգտում ենք ավելի յուրօրինակ միջոցառումների ձևաչափին և տարիների փորձը ցույց տվեց, որ ArtWine-ը, ըստ իս, Հայաստանի ամենաստացված նախագծերից է։ Մենք սկսեցինք նկարչությունից, իսկ այսօր արդեն ունենք ավելի քան 22 մաստեր-կլաս։

Այժմ արդեն Ձեր հյուրերը ոչ միայն նկարում են, այլև ստեղծում են իրենց անհատական բույրերը: 

Ինչպես սկզբում խոսում էինք միայն նկարչական միջոցառումների մասին, այնպես էլ այսօր կարող ենք խոսել նաև օծանելիքի (perfume) մաստեր-կլասերի և բույրերի մշակույթի մասին։ Մենք արժանացել ենք այն մշակույթը զարգացնելու պատվին, ինչը դարձավ մեր միջոցառումների անբաժանելի մասը։

Ձեր կողմից կազմակերպված հատկապես ո՞ր միջոցառումներով եք հպարտանում:

Ունեցել եմ բազմաթիվ հիշվող նախագծեր, բայց կցանկանամ առանձնացնել ARARAT «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ի համար իրականացված յուրահատուկ միջոցառումը, որը պարբերաբար իրականացվում է Nitro Evets-ի կողմից, և արդեն 2 տարի է՝ մաստեր կլասերը ապահովում է մեր ընկերությունը:

 Նաեւ կազմակերպել եմ միջոցառումներ բժշկական և պետական համալսարանների համար, ի դեպ, մասնակիցների կողմից նկարված նկարն այսօր գեղեցկացնում է համալսարանի դահլիճը: Առանձնահատուկ էր Սրտաբանության միջազգային օրը, որտեղ մեկ հարթակում համախմբվեցին շուրջ 140 սրտաբաններ. նկարում էին, պատկերացնո՞ւմ եք:

Թերևս մենք հաջողակ ենք մեր գործընկերների հարցում. մենք նրանց լիովին նվիրված ենք, իսկ նրանք՝ մեզ։ Դրա համար ես խորապես շնորհակալ եմ անհատներին, կազմակերպություններին՝ այս ամուր և փոխշահավետ համագործակցության համար։ Ամեն նախագիծ յուրահատուկ է իր ձևով, բայց ամենահիշվողը միշտ այն է, որը դեռ առջևում է։ Յուրաքանչյուր միջոցառում նոր հնարավորություն է ստեղծելու գեղեցիկ, տպավորիչ և անմոռանալի հիշողություն:

Ի դեպ, նկատել եմ, որ Ձեր ձեռագիրն արդեն կրկնօրինակվում է տարբեր բրանչերի ժամանակ. հետևու՞մ եք Ձեր մրցակիցներին:

Այո, Art & Wine միջոցառումների մշակույթը Հայաստանում արդեն 8 տարուց ավելի հաստատված է. մենք շատ մեծ ջանք և աշխատանք ենք արել ու մեր տեսակի մեջ իրականում մրցակից չկա։ Իհարկե, կան կրկնօրինակողներ, բայց մենք միայն ուրախ ենք, որ այս ոլորտը զարգանում է։ Ընդհանուր առմամբ, Art & Wine-ը մնում է մշակութային ժամանցի առաջատար բրենդը՝ առաջարկելով անմոռանալի փորձառություն, որը դժվար է կրկնօրինակել։

Միգուցե դա նաև հուշում է, որ պետք է ներկայացնեք նո՞ր գաղափարներ և լուծումներ:

Նոր գաղափարներ շատ կան, բայց այս պահին դրանց մասին խոսել չեմ ցանկանում։ Պարզապես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հազարավոր մարդկանց, ովքեր վստահում են մեզ։ Առանց մեր գործընկերների՝ մեր նախագիծը նման հաջողված չէր լինի:

 

Մերիի կյանքը լցված է արվեստով, սիրով ու ստեղծագործությամբ։ Լինելով չորս երեխաների մայր և սիրող կին՝ նա հենց իր ընտանիքն է համարում ստեղծագործական ոգեշնչման աղբյուրը։ Ամուսինը և երեխաները, ովքեր միշտ նրա կողքին են, դարձել են նրա հաջողության գրավականը։ Մերիի գաղտնիքը պարզ է՝ երջանիկ ընտանիքը հաջողության բանալին է։ Նա ստեղծում է ոչ միայն միջոցառումներ, այլև ջերմ միջավայր, որտեղ արվեստը և ընտանիքը մեկ ամբողջություն է՝ իր պատմությամբ ապացուցելով, որ հնարավոր է լինել և՛ նվիրված մայր, և՛ հաջողակ կին, եթե սերն ու փոխըմբռնումը դառնան կյանքի շարժիչ ուժը։

Կանանց միամսյակին ընդառաջ՝ ArtWine-ի հատուկ GiftCard-երը, կարծում եմ, ցանկալի նվեր է յուրաքանչյուր կնոջ համար: Այս GiftCard-ով նրանք կարող են հետևել և մասնակցել հաճախակի կազմակերպվող ArtWine Party-ներին, կամ համագործակցել Մարի Գալստյանի հետ կորպորատիվ միջոցառումների, ծննդյան և այլ իվենթների շրջանակներում: ArtWine Party-ներին կարող եք հետևել տելեգրամյան ալիքում, ինչպես նաև ինստագրամյան ալիքում:  

Հետադարձ կապ՝ +374 (99) 577 575 (WA/VIBER)

TELEGRAM

INSTAGRAM

FACEBOOK 

back-top