Տարիների ընթացքում BELLAGIO-ում նշվել են հազարավոր ծննդյան տոներ, հարսանիքներ, կնունքներ, ընտանեկան և կորպորատիվ միջոցառումներ։ Սակայն BELLAGIO-ն երբեք չի սահմանափակվել միայն անցյալի հաջողություններով. տարիների հետ այն շարունակել է զարգանալ, կատարելագործվել և ամրապնդել իր հեղինակությունը՝ պահպանելով ամենակարևորը՝ բարձր որակը, բացառիկ սպասարկումը և իսկական հայկական հյուրընկալությունը։

Ամառային երեկոները BELLAGIO-ում մեկնարկում են ամեն օր՝ 19:00-ից մինչև 23:00-ը՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ Իսկ 23:00-ից հետո, պահպանելով գործող կանոնակարգերը, երեկոն շարունակվում է ավելի հանգիստ ու հաճելի ձևաչափով՝ ստեղծելով հարմարավետ միջավայր հյուրերի համար։

BELLAGIO-ի գլխավոր այցեքարտերից մեկը շարունակում է մնալ ռեստորանի լեգենդար BELLAGIO բենդը՝ Արթուր Բուռնուչյանի գլխավորությամբ։ Տարիների ընթացքում այն դարձել է հաստատության անբաժանելի մասը՝ ներկայացնելով բազմաժանր երաժշտական ծրագիր՝ հայկական սիրված երգերից մինչև համաշխարհային դասական և ժամանակակից հիթեր։ Թեև BELLAGIO-ի բեմում պարբերաբար ելույթ են ունենում հանրահայտ և սիրված արտիստներ, հյուրերի համար հաստատության գլխավոր երաժշտական խորհրդանիշը շարունակում է մնալ հենց BELLAGIO BAND-ը։

Ամառային սրահի բացման անակնկալը դարձավ Մարբեյի ակումբային live set-ը, որը ներկայացվեց միայն այդ երեկոյի համար՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ և հիշարժան մեկնարկ նոր սեզոնի համար։ Սակայն նորությունները շարունակվում են։ Շուտով BELLAGIO-ն կներկայացնի նաև իր նոր VIP հատվածը, որն առանձնանալու է նոր ձևավորմամբ, ավելի մասնավոր մթնոլորտով և բարձրակարգ սպասարկման նոր մշակույթով։ Ի դեպ, ամառային սրահի նոր ձևավորումը վստահվել էր MON AMIE սրահին:

23 տարի անց BELLAGIO-ն շարունակում է մնալ Երևանի հյուրընկալության մշակույթի կարևոր խորհրդանիշներից մեկը։ Տարիները միայն ամրապնդել են այն արժեքները, որոնց վրա կառուցվել է այս բրենդը՝ որակ, վստահություն, պրոֆեսիոնալիզմ և հյուրերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք։

BELLAGIO-ն պարզապես ռեստորան չէ․ այն վայր է, որտեղ ստեղծվում են հիշողություններ, նշվում կյանքի կարևորագույն պահերը և ձևավորվում են գեղեցիկ ավանդույթներ։

Մյասնիկյան 2
+374-93 300 700
















































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ
RAYSON by Alfa Renaissance ներքնակների մասնագիտացված սրահի բացումը Հրաչյա Քոչար 20 հասցեում
Lusin Parfume-ի տարեդարձը․ նոր նռան բույր և արվեստի հետ բացառիկ համագործակցություն
modern.-ի նոր փուլը․ Սայաթ-Նովա 37-ում բացվեց բրենդի նոր կոնցեպտուալ showroom-ը
Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում