Այս տարի մրցանակաբաշխությունը ներառել էր անվանակարգեր երեք կատեգորիաներում․ 1․ Ortak, որում մրցել են տասնյակ ընկերությունների կողմից ներկայացված լավագույն NFT հավաքածուները 2․ FTN՝ տարբերվող դիզայնը և տեխնոլոգիական նորարարությունը գնահատող կատեգորիա, և բոլորովին նոր՝ YoDoor կատեգորիան, որում ներառված անվանակարգերի պահանջները վերաբերում են տարածքների եռաչափ դիզայնին ու օգտատերերի սահուն տեխնոլոգիական փորձառությանը։ Մրցանակները տրամադրվել են FTN-ային որոշակի արժեք ունեցող NFT-ներով։

Ավելի քան 4 ժամ տևած Ortak x B.F.T.H. Arena շքեղ մրցանակաբաշխությանը ներկա էին օտարերկրյա հայտնի դիջեյներ, արտիստներ Հայաստանից ու արտերկրից, շոու-ծրագիրը հագեցած էր տեխնիկական ու լուսային դիտարժան լուծումներով։ Բեմում էին Հայաստանի Պարի պետական անսամբլը, Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, «Բարեկանություն» պետական անսամբլը, Ազգային նվագարանների պետական անսամբլը, DJ May-ը, Guevo aka KAI & Leo Aniram դուոն, Monkey Safari-ն և ODYSSAY-ը:

Առանձնացնեմ որոշ անվանակարգեր և հաղթողներին: Ortak կատեգորիայում «Լավագույն Ortakh Estate հավաքածու» (Best Ortak Estate Collection) է ճանաչվել «RAK» ընկերությունը, «Լավագույն Ortak կատարող» (Best Ortak Performer) է ճանաչվել Ռուբեն Հախվերդյանը, «Լավագույն սկսնակ FTN հավաքածու» (Best Start-up NFT Collection) անվանակարգում էլ՝ «Consulabs» ընկերությունը, «Տարվա լավագույն նորարարական բիզնես» (Most Innovative Business of the Year) է ճանաչվել «Orbitial Gaming» ընկերությունը։

FTN կատեգորիայի անվանակարգերի հաղթողներից են. «Տարվա FTN նորարարություն» (FTN Innovation of the Year)՝ «Ֆասթ Շիֆթ» վճարահաշվարկային ընկերությունը, «Լավագույն FTN խաղի դիզայն» (Best FTN Game Design)՝ «PHOENIX 7» ընկերությունը, «FTN խաղի լավագույն երաժշտությունը» (Best FTN Game Soundtrack) ներկայացրել է «Endorphina»-ն:

YoDoor կատեգորիայի անվանակարգերից «Լավագույն YoDoor անշարժ գույքի ընկերություն» (Best YoDoor Estate Company) է ճանաչվել «InterContinental Ras Al Khaimah»-ն, իսկ «Լավագույն YoDoor տարածություն» (Best YoDoor Space) անվանակարգում՝ «Blockchain Embassy»-ն:

Հավելեմ, որ հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա այս տարի՝ դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա քաղաքում։











































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում
The Muse x Black Smoke կոկտեյլի փակ երեկոն Extra Virgin-ում