Հայաստանում celio-ն պաշտոնապես ներկայացնում է ՖԱԲ Գրուպը, որի պորտֆելում են նաև ֆրանսիական Jacadi և Etam բրենդները։ Ընկերության կապը ֆրանսիական նորաձևության հետ երկար պատմություն ունի․ Բեդրոսյանների ընտանիքը մինչև Հայաստանում ներդրումային գործունեություն սկսելը ավելի քան 50 տարի աշխատել է Փարիզի նորաձևության ոլորտում, իսկ հայկական շուկայում գործունեություն է ծավալում արդեն ավելի քան 20 տարի։

Շուրջ 50 տարվա պատմություն ունեցող celio-ն աշխարհում առաջին հերթին հայտնի է որպես տղամարդկանց առօրյա նորաձևության բրենդ, սակայն հետաքրքիր է, որ դրա պատմությունը իրականում սկսվել է հենց կանացի նորաձևությունից։ Առաջին խանութը բացվել է Փարիզում՝ 1970 թվականին, և 2026-ին բրենդը կարծես վերադառնում է իր ակունքներին՝ ներկայացնելոaվ celio women կանացի գիծը։ Նոր ուղղությունը կանացի զգեստապահարան է տեղափոխում այն արժեքները, որոնց շնորհիվ celio-ն տարիներ շարունակ ձևավորել է իր ճանաչելի ձեռագիրը՝ պարզություն, հարմարավետություն, որակ և հասանելի նորաձևություն։ Բրենդի փիլիսոփայությունն ամփոփված է «The art of normal. Dressing well means feeling good» գաղափարի մեջ։ Այստեղ նորաձևությունը ոչ թե բարդ կերպարներ ստեղծելու, այլ առօրյայում լավ տեսք ունենալու և, ամենակարևորը, սեփական հագուստի մեջ լավ զգալու մասին է։

Dalma Garden Mall-ի նորաբաց սրահում ներկայացված է կանացի հագուստի լայն տեսականի՝ ջինսերից, տաբատներից և վերնաշապիկներից մինչև կիսաշրջազգեստներ, վերնահագուստ և տնային հագուստ։ Հավաքածուների կարևոր առանձնահատկություններից մեկը հեշտ համադրելիությունն է։ Նույն զգեստապահարանից կարելի է կերպարներ հավաքել աշխատանքային օրվա, քաղաքի առօրյայի, հանգստի կամ ընկերների հետ հանդիպման համար։ celio women-ը չի սահմանափակվում կոնկրետ տարիքային խմբով։ Բրենդը նախատեսված է տարբեր տարիքի կանանց համար, որոնք գնահատում են ոճը, որակը և հարմարավետությունը, բայց միաժամանակ ցանկանում են հագուստի միջոցով պահպանել և ընդգծել սեփական անհատականությունը։ Նորույթների սիրահարների համար ևս մեկ կարևոր փաստ՝ խանութի տեսականին թարմացվելու է ամեն շաբաթ, ինչը նշանակում է, որ սրահ յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ հնարավոր կլինի բացահայտել նոր մոդելներ և համադրություններ։

celio women-ի գնային քաղաքականության հիմքում բարձր որակի և հասանելի գնի հավասարակշռությունն է։ Բրենդի նպատակն է առաջարկել ժամանակակից, ոճային և որակյալ հագուստ, որը նախատեսված է ոչ միայն հատուկ առիթների, այլ առաջին հերթին իրական առօրյայի համար։ Եվ հենց սա է celio women-ի կոնցեպտի գլխավոր գաղափարներից մեկը՝ ստեղծել զգեստապահարան, որի մեջ կինը կարող է իրեն ազատ, հարմարավետ և ինքնավստահ զգալ՝ առանց սեփական անհատականությունը կորցնելու։

Տղամարդկանց նորաձևության ոլորտում celio-ն Հայաստանում արդեն երկար տարիների պատմություն և հավատարիմ հաճախորդներ ունի։ Ընկերությունում վստահ են, որ կանացի նոր ուղղությունը նույնպես կգտնի իր լսարանը և ժամանակի ընթացքում կդառնա հայ կանանց առօրյա զգեստապահարանի սիրելի բրենդներից մեկը։ Հայաստանում celio women-ի զարգացումը չի սահմանափակվելու միայն Dalma Garden Mall-ի առաջին սրահով։ Նոր խանութների բացում նախատեսվում է, թեև առաջիկա նախագծերի մանրամասներն այս պահին դեռ չեն բացահայտվում։
CELIO WOMEN ARMENIA
Dalma Garden Mall





















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում