l

lifestyle

BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե

Երևանում՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 21/2 հասցեում տեղի ունեցավ Breathe հայկական բրենդի սրահի պաշտոնական բացումը։ Հայկական նորաձևության նոր հասցեն ստեղծվել է ոճաբան Լիլիթ Սթեֆենի նախաձեռնությամբ՝ տարիների ընթացքում ձևավորված գաղափարի, fashion ոլորտում կուտակած փորձի և սեփական տեսլականի հիման վրա։

 Breathe-ի պատմությունը, սակայն, սկսվել է շատ ավելի վաղ։ Ինչպես պատմում է Լիլիթը, սեփական բրենդ ստեղծելու գաղափարը ծնվել է տարիներ առաջ, երբ նա սկսել է ավելի խորությամբ բացահայտել նորաձևության աշխարհը և հասկացել, որ հենց այս ոլորտում է ցանկանում շարունակել իր ճանապարհը։ Այսօր այդ վաղեմի երազանքն արդեն իրականություն է, բայց Breathe-ի ստեղծումը Լիլիթը ոչ թե վերջնակետ, այլ մեծ ճանապարհի սկիզբ է համարում։ Բրենդի նպատակներից է ապագայում դուրս գալ միջազգային շուկա՝ պահպանելով Հայաստանում ձևավորված ինքնությունն ու արժեքները։

Breathe-ի հիմքում հարմարավետության, ոճի և որակի համադրությունն է։ Բրենդի փիլիսոփայությունը պարզ է՝ նորաձև հագուստը պարտադիր չէ անհարմար լինի, իսկ հարմարավետությունը չպետք է նշանակի հրաժարում ոճից։ Հենց այդ պատճառով առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կտորների ընտրությանը։ Նախապատվությունը տրվում է շնչող, թեթև և մարմնին հաճելի նյութերին, որպեսզի հագուստը ոչ միայն գեղեցիկ տեսք ունենա, այլև ազատության և վստահության զգացում հաղորդի։

Breathe-ը ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր ունեն սեփական ճաշակ, գնահատում են ինքնատիպությունը և ցանկանում են իրենց հագուստի մեջ առաջին հերթին լավ զգալ։ Այստեղ հաճախորդը չի սահմանափակվում տարիքով կամ որևէ կոնկրետ խմբով․ բրենդն ավելի շատ մտածելակերպի և ներքին զգացողության մասին է։ Այս պահին սրահում հիմնականում ներկայացված է կանացի հագուստ, սակայն Breathe-ի հնարավորությունները դրանով չեն սահմանափակվում։ Բրենդն իրականացնում է նաև անհատական պատվերներ։

Breathe-ը ստեղծվել է այն մարդկանց համար, ովքեր ունեն սեփական ճաշակ, գնահատում են ինքնատիպությունը և ցանկանում են իրենց հագուստի մեջ առաջին հերթին լավ զգալ։ Այստեղ հաճախորդը չի սահմանափակվում տարիքով կամ որևէ կոնկրետ խմբով․ բրենդն ավելի շատ մտածելակերպի և ներքին զգացողության մասին է։ Այս պահին սրահում հիմնականում ներկայացված է կանացի հագուստ, սակայն Breathe-ի հնարավորությունները դրանով չեն սահմանափակվում։ Բրենդն իրականացնում է նաև անհատական պատվերներ։

Breathe-ի ամբողջ արտադրական գործընթացն իրականացվում է Հայաստանում։ Արտերկրից ներմուծվում են միայն կտորները, որոնք ընտրվում են որակի, հարմարավետության և էսթետիկ չափանիշներին համապատասխան։

Բրենդի համար հայկական արտադրությունը պարզապես «Made in Armenia» նշում չէ։ Այն Breathe-ի ինքնության կարևոր մասն է և հնարավորություն՝ ժամանակակից հագուստի միջոցով ներկայացնելու հայկական ստեղծագործ միտքը, ճաշակն ու տեղացի մասնագետների աշխատանքը։

Բրենդի համար հայկական արտադրությունը պարզապես «Made in Armenia» նշում չէ։ Այն Breathe-ի ինքնության կարևոր մասն է և հնարավորություն՝ ժամանակակից հագուստի միջոցով ներկայացնելու հայկական ստեղծագործ միտքը, ճաշակն ու տեղացի մասնագետների աշխատանքը։

Լիլիթ Սթեֆենը շեշտում է, որ իրեն դիզայներ չի անվանում․ նա ոճաբան է, որը fashion ոլորտում կրթություն և փորձ է ստացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Միլանում։ Breathe-ի գաղափարը, կոնցեպտը և ընդհանուր ուղղությունը ստեղծվել են նրա կողմից, իսկ հավաքածուների ստեղծագործական աշխատանքը թիմային գործընթաց է՝ տարբեր դիզայներների ու մասնագետների մասնակցությամբ։

Breathe-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ յուրաքանչյուր մոդել հիմնականում ստեղծվում է սահմանափակ քանակով։ Կան նաև բազային մոդելներ, որոնք մշտապես հասանելի են, սակայն հիմնական տեսականին պարբերաբար թարմացվում է, իսկ որոշ մոդելներ այլևս չեն կրկնվում։

Այս մոտեցումը թույլ է տալիս պահպանել հագուստի ինքնատիպությունը և հաճախորդին առաջարկել ավելի անհատական ընտրություն։ Բրենդն արդեն դուրս է եկել նաև Հայաստանի սահմաններից։ Breathe-ն իրականացնում է առաքումներ ամբողջ Հայաստանում և աշխարհով մեկ, իսկ բրենդի հագուստն արդեն ճանապարհ է անցել դեպի Եվրոպա և ԱՄՆ։

Նոր սրահի լոկացիան ևս ընտրվել է Breathe-ի հիմնական գաղափարախոսությանը համապատասխան։ Կարևորվել են հարմարավետ հասանելիությունը, հանգիստ միջավայրը և քաղաքի ակտիվ երթևեկությունից հնարավորինս հեռու գտնվելը։Սրահի ինտերիերում նույնպես փորձել են փոխանցել Breathe-ի տրամադրությունը՝ թեթևություն, հանգստություն և ազատություն։ Նպատակը պարզապես վաճառքի տարածք ստեղծելը չի եղել, այլ մի միջավայր, որտեղ այցելուն կարող է հանգիստ ծանոթանալ հավաքածուին և ընտրություն կատարել։

Հետաքրքիր է նաև, որ սրահի երկրորդ հարկում գտնվում է Breathe-ի սեփական արտադրամասը։ Այստեղ հնարավոր է տեղում ընդունել անհատական պատվերներ, կատարել անհրաժեշտ փոփոխություններ, կարճեցումներ կամ հագուստը համապատասխանեցնել հաճախորդի չափսերին։ Այսպիսով, հաճախորդը մեկ վայրում կարող է ընտրել հագուստը, ստանալ խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում այն հարմարեցնել հենց իրեն։

Breathe-ի առաջին սրահի բացումը տարիներ շարունակ ձևավորված գաղափարի առաջին մեծ իրական քայլն է։ Բրենդի թիմն արդեն ունի միջազգային զարգացման նպատակներ՝ ցանկանալով քայլ առ քայլ աշխարհին ներկայացնել Հայաստանում ստեղծված Breathe-ը։

Breathe Clothing Brand

Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 21/2
Instagram՝ Breathe Clothing Brand
Facebook՝ Breathe Clothing Brand

Wear the Freedom | Feel the Style
Հայկական բրենդ՝ ստեղծված Հայաստանում և հասանելի ամբողջ աշխարհում։

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

back-top