l

lifestyle

Շառլ Ազնավուրի արձանի բացումը Երևանում

Քիչ առաջ Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, բանաստեղծ և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024 թվականին, մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի շրջանակներում, հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում, մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ, հաղթող ճանաչվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը:

Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ իր վրա է վերցրել «Լա Բոհեմ» արձանի տեղադրման ամբողջ ֆինանսավորումը՝ հատկացնելով շուրջ 85 միլիոն դրամ: «Լա Բոհեմ» վերնագիրը կրող արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։

 Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ: Քանդակագործ՝ Դավիթ Մինասյան: Դավիթ Մինասյանը հայ քանդակագործ և բեմանկարիչ է, Հայաստանի վաստակավոր նկարիչ, ծնվել է Թբիլիսիում։ Նրա աշխատանքաներից Ձեզ ծանոթ են «Տղամարդիկ» արձանը, Սոս Սարգսյանի հուշարձանը, լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը, «Հնչող արձան»-ը, Արամ Մանուկյանի հուշարձանը:

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը

Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին

Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

back-top