l

lifestyle

Coca-Cola Fest 2026՝ տարվա գլխավոր երաժշտական փառատոնի բեքսթեյջում

Հիմա, երբ արդեն վերադարձել ենք Coca-Cola Fest 2026-ի իրականությունից, տեղադրել ենք բոլոր փոստերը, սթորիներն ու ռիլերը, հասցրել ենք լայքել ու քոմենթել դրանք, ճիշտ ժամանակն ա ձեզ պատմելու այն ամենի մասին, ինչ այս անգամ տեսա ետնաբեմից։ 

  • Կամո Թովմասյան

Այս տարի առաջին անգամ ես էլ դարձա այս մասշտաբային փառատոնի մասնակիցը, ու պետք է խոստովանեմ՝ այն, ինչ հանդիսատեսը տեսնում է բեմից, իրականում ամբողջ պատմության ընդամենը մի մասն է։ Բեքսթեյջում լրիվ ուրիշ աշխարհ է՝ ժամերով փորձեր, տասնյակ մարդկանց աշխատանք, վերջին րոպեի փոփոխություններ, վազք, լարվածություն, արտիստների պատրաստություն ու մի ամբողջ հսկայական մեխանիզմ, որը պետք է աշխատի վայրկյանների ճշտությամբ։

Coca-Cola Fest 2026-ը սեպտեմբերի 5-ին առաջին անգամ անցկացվեց Yerevan Park-ում՝ մեկ բեմում միավորելով ավելի քան 20 հայ և արտասահմանյան արտիստների։ Փառատոնն այս տարի արդեն հինգերորդ անգամ էր անցկացվում Հայաստանում, բայց նոր լոկացիան լրիվ ուրիշ մասշտաբ ու տրամադրություն էր տվել ֆեստին։ Ամբողջ օրը երաժշտություն, հազարավոր մարդիկ, ատրակցիոններ, ֆուդ ու ինտերակտիվ գոտիներ, իսկ երեկոյան արդեն՝ այն էներգիան, որի համար, կարծում եմ, մարդիկ հենց գնում են մեծ երաժշտական փառատոնների։

Ետնաբեմում ամեն ինչ լրիվ այլ արագությամբ է տեղի ունենում։ Մինչ դուք սպասում եք ձեր սիրելի արտիստին, այնտեղ ինչ-որ մեկը փոխում է դեկորացիան, մյուսը ստուգում է ձայնը, երրորդը վազում է արտիստի հետևից, պարողները պատրաստվում են ելույթին, տեխնիկական թիմը հաշվում է բառացիորեն րոպեները։ Մի արտիստը նոր է իջնում բեմից, մյուսն արդեն պատրաստ է բարձրանալ։ Եվ այս ամբողջ քաոսը դրսից քաոս է թվում, բայց իրականում շատ հստակ աշխատող մեծ մեխանիզմ է։ Ինձ համար ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն էլ հենց սա էր. մեծ փառատոնը միայն արտիստներն ու բեմը չեն։ Այն տասնյակ մասնագիտությունների մարդկանց աշխատանք է, որոնց մեծ մասին հանդիսատեսը երբեք չի տեսնում։

Այս տարվա Coca-Cola Fest-ի արտիստների ցանկն իսկապես տպավորիչ էր։ Միջազգային հյուրերի թվում էին John Martin-ը, «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող DARA-ն, Kristina Si-ն, իսկ հայկական line-up-ում՝ Սիրուշոն, Արամ Mp3-ը, Էրիկ Կարապետյանը, Էմմին, Nemra-ն, PARG-ը, Սոնա Եսայանը, Kami Friends Project-ը, Mamba-ն, Սարոն, Արսեն Գրիգորյանը և այլ արտիստներ։ Ինձ համար հատկապես հետաքրքիր էր նրանցից շատերին տեսնել բեմ բարձրանալուց մի քանի րոպե առաջ։ Այն պահը, երբ արտիստը դեռ բեքսթեյջում է, բայց արդեն լսում է հազարավոր մարդկանց ձայնը, լրիվ ուրիշ էմոցիա է։ Հետո բացվում է բեմի մուտքը, նա դուրս է գալիս, ու մի քանի վայրկյանում այդ ամբողջ լարվածությունը վերածվում է շոուի։

Չեմ թաքցնի՝ ինձ համար էլ այս Coca-Cola Fest-ը առանձնահատուկ էր։ Այս անգամ ես պարզապես ֆեստը լուսաբանող բլոգեր չէի։ Առաջին անգամ ներսից տեսա այս մասշտաբի միջոցառման ողջ ընթացքը՝ փորձերից ու պատրաստություններից մինչև բեմ բարձրանալու վերջին վայրկյանները։ Ու հենց այդտեղ ես ավելի լավ հասկացա, թե ինչու է Coca-Cola Fest-ը այս հինգ տարիների ընթացքում դարձել Հայաստանում սպասված երաժշտական իրադարձություններից մեկը։ Այստեղ արդեն միայն համերգի մասին չէ խոսքը։ Սա ամբողջ օրվա փորձառություն է՝ երաժշտություն, ընկերներ, ժամանց, նոր ծանոթություններ, հազարավոր հեռախոսներ օդում, երգեր, որոնք ամբողջ բազմությունը միասին է երգում, ու այն զգացողությունը, որ մի քանի ժամով բոլորս նույն պատմության մասն ենք։ Իսկ Yerevan Park-ը, կարծում եմ, շատ ճիշտ ընտրություն էր այս տարվա համար։ Ատրակցիոնները, մեծ տարածքը, երաժշտությունն ու փառատոնային գոտիները միասին ստեղծել էին հենց այն festival mood-ը, որը Երևանում այդքան հաճախ չես հանդիպի։  

Իմ ֆավորիտ համարները: Սիմոնն ու իր էպիկ դրոնով վայրէջքը՝ միանշանակ։ Կարծում եմ՝ այդ պահին շոկի մեջ էին բոլորը․ ոչ ոք չէր սպասում նման մուտքի, ու հենց այդ անակնկալն էլ համարը դարձրեց երեկոյի ամենաքննարկվող պահերից մեկը։ Իհարկե՝ Սիրուշոն իր թիմով։ Նրա ելույթը հենց փառատոնի ամենապիկ ժամին էր, երբ տարածքում էներգիան արդեն մաքսիմումի էր հասել։ Շոուն, պարային թիմը, բեմական ներկայությունը՝ ամեն ինչ աշխատում էր մեկ ամբողջության պես։ Արամ Mp3-ն էլ, ինչպես միշտ, ակտուալ ու էներգետիկ։ Նրա ելույթի ժամանակ բոլորը non-stop պարում էին։ Ու, իհարկե, MAMBA-ն՝ այս տարվա իմ բացահայտումներից մեկը։ Նրա՝ մեքենայով բեմում հայտնվելը մեծ աղմուկ բարձրացրեց ու դարձավ փառատոնի ամենատպավորիչ մուտքերից մեկը։ 

Ի՞նչ մնաց Coca-Cola Fest 2026-ից հետո: Հոգնածություն՝ հաստատ։ Հեռախոսում՝ հարյուրավոր կադրեր։ Սոցցանցերում՝ արդեն տասնյակ սթորիներ ու ռիլեր։ Բայց ամենակարևորը՝ էներգիան ու այն զգացողությունը, որ Երևանում հնարավոր է կազմակերպել այս մասշտաբի երաժշտական իրադարձություն։ Ես շատ տարբեր միջոցառումներ ու համերգներ եմ լուսաբանել Հայաստանում և արտերկրում, ու ինձ համար միշտ ամենակարևոր չափանիշը նույնն է՝ միջոցառումից հետո մնո՞ւմ է էմոցիա, թե՞ ոչ։ Coca-Cola Fest 2026-ից հետո էմոցիան հաստատ մնաց։ 

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Coca-Cola Fest 2026՝ տարվա գլխավոր երաժշտական փառատոնի բեքսթեյջում

The Roof By Dvin-ի բացումը և հյուրերը

Երևանում կայացավ Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան

«ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՅԿՈ». ՀԱՅԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ

ԶՈՎՔ-ը շարունակում է ընդլայնվել․ Շենգավիթ վարչական շրջանում բացվեց ևս մեկ Շուրջօրյա մասնաճյուղ

Արդեն 8-րդը․ Shelby Travel-ը նոր մասնաճյուղ բացեց Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեում

back-top