l

lifestyle

ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը:

Քիչ առաջ Cinema Star կինոթատրոնում տեղի ունեցավ հայկական նոր՝ «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան։ Ֆիլմը MONK3 PRODUCTION-ի առաջին լիամետրաժ գեղարվեստական աշխատանքն է, և այն կարող եք արդեն դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում։

Ինձ համար միշտ հետաքրքիր է հայկական նոր ֆիլմերի պրեմիերաներին ներկա լինելը, հատկապես երբ ստեղծագործական թիմը փորձում է ոչ միայն հերթական պատմությունը պատմել, այլև նոր որակ ու մոտեցում բերել մեր կինոարտադրություն։ «Ճերմակ շապիկի» դեպքում առաջին հերթին հենց վիզուալն ու մթնոլորտն են ուշադրություն գրավում, իսկ պատմության հիմքում բավականին ծանր ու կարևոր թեմաներ են՝ սեր, ազատություն, մեղք, պատասխանատվություն և սեփական սխալների վերաիմաստավորում։

Ֆիլմը պատմում է գործարարի որդի Մարկի մասին, որի կյանքը մեկ ճակատագրական գիշերվանից հետո ամբողջությամբ փոխվում է։ Պատժից խուսափելու համար նա հայտնվում է մի վայրում, որտեղ իրականության ու պատրանքի սահմանները կարծես ջնջվում են։ Հենց այնտեղ էլ Մարկը հանդիպում է Սալլիին՝ մի աղջկա, որին աշխարհը վաղուց մոռացել է։ Նրանց հանդիպումն ու հետագա փախուստը վերածվում են շատ ավելի մեծ ճանապարհի. սա արդեն միայն ֆիզիկական ազատության համար պայքար չէ, այլ փորձ՝ հասկանալու սեփական արարքները, արժեքները և այն գինը, որը երբեմն ստիպված ենք լինում վճարել մեր ընտրությունների համար։

Առանձին կարևոր շերտ է ֆիլմում ներկայացված հոգեկան առողջության թեման։ Ուրախալի է, որ հայկական կինոն ավելի հաճախ է փորձում խոսել նման բարդ թեմաների մասին՝ առանց դրանք պարզապես պատմության ֆոն դարձնելու։ Ֆիլմում նկարահանվել են Մերի Քոչարյանը, Թելման Խաչատրյանը, Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ալեքսանյանը և այլ դերասաններ։ Ընդ որում՝ նրանցից մի քանիսին այստեղ կտեսնեք մեզ համար բավական անսովոր կերպարներում։ Գլխավոր պրոդյուսեր՝ Կարո Նաղդալյան, ռեժիսոր՝ Պետրոս Հովհաննիսյան, սցենարի հեղինակ՝ Անի Մաղաքյան, բեմադրող օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան:

«Ճերմակ շապիկը» սեպտեմբերի 10-ից Հայաստանի բոլոր կինոթատրոններում է։ Եթե սիրում եք դրամատիկ պատմություններ, որտեղ սիրային գիծը միախառնվում է հոգեբանական ու սոցիալական թեմաների հետ, կարծում եմ՝ արժե դիտել ու արդեն ինքներդ կազմել ձեր կարծիքը։ Շնորհավորում եմ ամբողջ ստեղծագործական թիմին պրեմիերայի առթիվ և մաղթում եմ ֆիլմին մեծ էկրանային ճանապարհ ու շատ հանդիսատես։

 

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

«ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ» սրահը նշում է իր 20-ամյակը

Steven Bartlett-ը Երևանում․ Evoca Conference-ը երկրորդ անգամ համախմբեց միջազգային ճանաչում ունեցող խոսնակներին

Դահուկային սպորտ՝ առանց ձյան ու լեռների․ Հայաստանում առաջին անգամ Reebok Sports Club-ում ներկայացվում է PRO SKI SIMULATOR-ը

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

back-top