l

lifestyle

Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում

Երևանի երաժշտական կյանքը նոր հասցե ունի․ բացվեց Souly Music Hall-ը՝ Տերյան 76-ում: Նոր երաժշտական և ժամանցային հարթակ, որը մեկ վայրում միավորում է live երաժշտությունը, համերգային շոուները, ակումբային էներգիան, ռեստորանային սպասարկումն ու երեկոյան ժամանցը։ Նորաբաց Souly Music Hall-ի, շոուի, հյուրերի և իմ տպավորությունների մասին՝ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ:

  • Կամո Թովմասյան

Souly Music Hall-ի գաղափարը պարզապես համերգ լսելու կամ ընթրելու նոր վայր ստեղծելը չէ։ Կոնցեպտի հիմքում ամբողջական երեկոյի գաղափարն է, որտեղ երաժշտությունը, մթնոլորտը, շոուն, խոհանոցն ու սպասարկումը դառնում են մեկ ընդհանուր experience։

Այստեղ երաժշտությունը պարզապես ֆոն չէ․ այն ամբողջ կոնցեպտի գլխավոր առանցքն է։ Souly Music Hall-ը համադրում է համերգային հարթակը, ակումբային էներգիան, ռեստորանային սպասարկումն ու շոուն։  Իմ անձնական փորձից ասեմ՝ նոր երաժշտական ակումբը հատկապես դուր կգա նրանց, ովքեր ծննդյան, կորպորատիվ կամ այլ միջոցառումների համար հարմար վայր են փնտրում։ Տարածքը տեխնիկապես լիովին հագեցած է՝ մեծ էկրան, որակյալ ձայնային համակարգ, շոու ծրագիր, խոհանոց․ մի խոսքով՝ ամեն ինչ պատրաստ է լիարժեք միջոցառում կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, պարտադիր չէ հատուկ առիթ ունենալ այստեղ գալու համար։ Ակումբը հարմար տարբերակ է նաև պարզապես լավ երեկո անցկացնելու՝ ընկերներով, ընկերուհիներով կամ զույգով, ընթրելու, երաժշտություն լսելու և հաճելի ժամանց վայելելու համար։

Հատուկ ուշադրություն է դարձվել տեխնիկական հնարավորություններին։ Souly Music Hall-ը համալրված է JBL պրոֆեսիոնալ ձայնային համակարգով, հզոր ակուստիկայով և Steinway & Sons ռոյալով։ Տեխնիկական ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս այստեղ կազմակերպել ինչպես փոքր live ելույթներ, այնպես էլ մեծ և տեխնիկապես բարդ համերգներ՝ այդ թվում միջազգային արտիստների մասնակցությամբ։

Souly Music Hall-ի ծրագիրը չի սահմանափակվելու մեկ երաժշտական ժանրով։ Այստեղ նախատեսվում են jazz, pop, հայկական երաժշտական ծրագրեր, հատուկ շոուներ և մենահամերգներ։ Մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի լավագույն արտիստների համերգներին, իսկ զուգահեռ արդեն ընթանում են բանակցություններ միջազգային արտիստների և կազմակերպիչների հետ։

Առաջիկայում սպասվում են Nameless Community-ն, Սոնա Սարգսյանի համերգը, հնգօրյա շոու ծրագրեր և տարբեր արտիստների մենահամերգներ։ Շնորհավորում եմ մեր նոր գործընկերներին և մաղթում, որ այս նոր նախագծի հանդեպ նրանց սերն ու նվիրվածությունը վերածվեն մեծ հաջողությունների, շարունակական զարգացման և նոր ձեռքբերումների։

Souly Music Hall-ի տարածքը ճկուն է և կարող է փոխակերպվել՝ կախված միջոցառման ձևաչափից։ Standing համերգների դեպքում առաջին հարկը կարող է ընդունել մոտ 650–700 հյուր, իսկ ամբողջությամբ նստեցված տարբերակով դահլիճը նախատեսված է շուրջ 240 հյուրի համար։ Խոհանոցն ու բարը ևս Souly Music Hall-ի ընդհանուր կոնցեպտի կարևոր մասն են։ Մենյուն մշակվել է հատկապես երեկոյան և համերգային ձևաչափի համար՝ հարմար ինչպես երկու հոգով այցելող հյուրերի, այնպես էլ մեծ ընկերախմբերի համար։ Կոնցեպտի հիմքում որակյալ ուտեստների, գեղեցիկ մատուցման և լավ bar experience-ի համադրությունն է։ Որոշ համերգների և թեմատիկ երեկոների համար նախատեսվում են նաև signature առաջարկներ և հատուկ մենյուներ։ 

Տարածքում կան պրոֆեսիոնալ բեմ, ձայնային և լուսային համակարգեր, backstage և dressing room-ներ արտիստների համար։ Բացման երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան մի շարք սիրված արտիստներ։ Չգիտեմ՝ նրանք ընդգրկվա՞ծ են ակումբի ամենօրյա ծրագրում, թե՞ ոչ, բայց կարծում եմ՝ առաջիկայում նրանց մասնակցությամբ նաև առանձին համերգային երեկոներ կկազմակերպվեն։ Դրանք բաց չթողնելու համար պարզապես հետևեք ակումբի սոցիալական էջերին և սպասեք առաջիկա ծրագրերի անոնսներին։

Այստեղ հնարավոր է կազմակերպել նաև կորպորատիվ երեկոներ, փակ համերգներ, շնորհանդեսներ, ծննդյան միջոցառումներ, afterparty-ներ, gala dinner-ներ և բրենդային միջոցառումներ։ Souly Music Hall-ը կարող է առաջարկել ամբողջական կազմակերպչական լուծում՝ տեխնիկական սպասարկումից ու շոու ծրագրից մինչև սնունդ, բար և սպասարկող անձնակազմ։

Souly Music Hall-ի շոու համարները հրաշալի էին։ Սկզբում Մարկ Ալեսի հետ տեղափոխվեցինք 70-ականներ՝ ջազային լեգենդների հայտնի հիթերի կատարմամբ, գեղեցիկ բեմականացմամբ և պարային շոուով։ Այնուհետև հայտնվեցինք արդեն 80-ականների դիսկո մթնոլորտում․ Lily On-ի հետ շոուն այնքան էներգետիկ էր, որ բառացիորեն բոլորիս ստիպեց պարել ամբողջ ընթացքում։ Իսկ երեկոյի կուլմինացիան Շուշան Պետրոսյանի նոր ծրագիրն էր՝ նրա սիրված ու հայտնի երգերի նոր, ավելի ակումբային տարբերակներով և հատուկ պարային բեմադրությամբ։ Իսկական նվեր էր ռետրոյի սիրահարների համար։ Այս ամենի հետևում հսկայական աշխատանք է արված, ինչը պարզապես հնարավոր չէ չգնահատել։ Այս մոտ 20-րոպեանոց պարային-երաժշտական շոու հատվածները ներառված են Souly Music Hall-ի հիմնական ծրագրում, այնպես որ դրանք կարող եք վայելել ոչ միայն բացման երեկոյին, այլև ակումբ այցելելիս։

Համերգների, ամենօրյա շոու ծրագրերի և հատուկ միջոցառումների մասին նորությունները հրապարակվում են Souly Music Hall-ի պաշտոնական Instagram և Facebook էջերում։ Souly Music Hall-ի հավակնությունը հստակ է՝ դառնալ Երևանի երաժշտական կյանքի նոր հասցեներից մեկը, որտեղ յուրաքանչյուր երեկո կունենա իր երաժշտությունը, մթնոլորտն ու պատմությունը։

Տերյան 76, Երևան

Ամրագրումներ՝ 044-77 00 77

FB / IG

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Souly Music Hall-ի բացումը Տերյան 76 հասցեում

ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան և հյուրերը:

Coca-Cola Fest 2026՝ տարվա գլխավոր երաժշտական փառատոնի բեքսթեյջում

The Roof By Dvin-ի բացումը և հյուրերը

Երևանում կայացավ Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան

«ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՅԿՈ». ՀԱՅԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ

back-top