Cool Club լեհական բրենդին իհարկե ծանոթ եք, այն հայաստանյան շուկայում դեռ 2001 թ.-ից էր, բայց նախորդ տարի ապրանքանիշը պաշտոնապես ներկայացվեց արդեն «Ֆամի Գրուպ»-ի կողմից՝ նոր ձևաչափով, նոր գույներով ու նոր՝ ավելի հասանելի գնային քաղաքականությամբ: Ինչպես արդեն նշեցի, լեհական այս բրենդն առաջարկում է 0-ից 14 տարեկանների հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, նաև խաղալիքներ, այնպես որ սրահում կարող եք ունենալ Ձեր երեխայի ամբողջական լուքը: Վառ գույներ, հարմարավետ և որակյալ արտադրանք, լեհական որակ և զարմանալի մատչելի գներ՝ հաշվի առնելով որակը: Գործում է առաքում ՀՀ ՈՂՋ տարածքում ԱՌՑԱՆՑ գնման դեպքում, իսկ 20 000 դր. և ավելի գնումների դեպքում առաքումը ԱՆՎՃԱՐ է: Նաև գործում է հետվճարային համակարգ, ինչի շնորհիվ կարող եք վճարել ձեր գնման համար 3-6 ամիսների ընթացքում: Ողջ տեսականին, նաև գները կարող եք տեսնել սրահի Cool Club Armenia ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: Երևանում գործում են երեք Cool Club խանութներ՝ Մեգամոլում, Ռիո մոլում և արդեն նաև Էրեբունի մոլում:

Նոր սրահի բացումն իսկական տոնի վերածվեց: KIDS FASHION SHOW հրաշք փոքրիկ մոդելները ցուցադրության ժամանակ ներկայացրեցին Cool Club-ի նոր գարուն ամառ վառ, ոճային տեսականին, իսկ հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն, անակնկալներ: Բացմանը ներկա էին նաև իրենց բալիկների հետ սիրված բլոգեր-մայրիկներ՝ Աստղիկ Ալավերդյանը, Մերի Ներսիսյանը, Իրինա Թովմասյանը, Աննա Դովլաթյանը, Արուսիկ Մկրտչյանը Կարմեն Ղազարյանը և այլք:
EREBUNI MALL
MEGAMALL / RIO MALL














































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
ՆՈՐ ՏՈՒՆ-ը բացեց իր ամենամեծ սրահը․ այժմ այստեղ նաև կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա
Reebok-ը պաշտոնապես Հայաստանում է․ նոր սրահներ՝ Dalma Garden Mall-ում և Rio Mall-ում
celio women-ի առաջին խանութ-սրահի բացումը Դալմա Գարդեն Մոլում
FOUNDER-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում․ ներկայացվեցին երեք մասշտաբային բնակելի նախագծեր
BREATHE. Լիլիթ Սթեֆենի տարիների երազանքը դարձավ հայկական նորաձևության նոր հասցե
«ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» հայկական ռեստորանի բացումը Հանրապետության հրապարակի հարևանությամբ