Միջոցառման նպատակն է խթանել ոլորտային համագործակցությունը, ստեղծել նոր բիզնես կապեր, ներկայացնել նորարարական լուծումներ և նպաստել Հայաստանի լոգիստիկ ներուժի զարգացմանը։
Ցուցահանդեսին մասնակցում են Wildberries, ATI.SU, Spinnaker Group, Mira Trans, DO IT, HayPost, Trust Way Logistics, List Group, Dictum Factum, Smart Valley Zvartnots, Megaladata, Panda Motors, Barekam Logistic Service, MPP Insights, M Y Group, Magellan Transport Logistics, Fast Link Logistics, Skychain Worldwide Logistics, Customs Solutions Brokerage, DL Company, INFINIUM, Maka code CRM24, Garant Logistics, Sell Storm Group, Hayways LLC, Lusar Trans, Trip time consult LLC, ACTION S.A., ITresources, IFO և Sino Armenia ընկերությունները։

eLogi Fest 26-ի առաջին օրը մեկնարկեց պաշտոնական բացման արարողությամբ, որին մասնակցեցին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Ծրագրում ներառված էին նաև ոլորտային պանելային քննարկումներ, ցուցահանդես, հանդիպումներ և GIZ-ի նախաձեռնած կլոր սեղանը՝ նվիրված լոգիստիկայի զարգացման արդիական թեմաներին։

Առաջին իսկ օրը ցուցահանդեսը տպավորում է իր մասշտաբով, մասնակիցների բազմազանությամբ և ակտիվ գործնական մթնոլորտով։ Տասնյակ ընկերություններ ներկայացնում էին իրենց նորարարական լուծումները, ծառայություններն ու ապագայի նախագծերը, իսկ համաժողովի ընթացքում անցկացվեցին թեմատիկ ելույթներ, պանելային քննարկումներ և փորձի փոխանակման հանդիպումներ։

eLogi Fest26-ը տարիներ շարունակ հայտնի է միջազգային հարթակներ ստեղծելու իր փորձով՝ միավորելով տարբեր ոլորտների մասնագետների, պետական պաշտոնյաների, ձեռնարկատերերի և նորարարների։ Կազմակերպության հիմնական նպատակն է ձևավորել ուժեղ մասնագիտական համայնքներ և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։

Ցուցահանդեսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև առաջնորդության, անձնական զարգացման, կորպորատիվ միջոցառումների կառավարման, էլեկտրոնային առևտրի, լոգիստիկայի և տեխնոլոգիաների ոլորտներին։ Մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու նոր միտումներին, այլև հաստատելու նոր գործընկերային կապեր և քննարկելու ապագա համագործակցությունները։

Առաջին օրվա ընթացքում այցելուների մեծ հոսքն ու միջազգային մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատեցին, որ eLogi Fest26-ը դարձել է տարածաշրջանի կարևորագույն բիզնես հարթակներից մեկը, որտեղ գաղափարները վերածվում են համագործակցության, իսկ հանդիպումները՝ նոր հնարավորությունների։

eLogi Fest26-ը կշարունակվի մինչև հուլիսի 19-ը՝ առաջարկելով նոր ելույթներ, ցուցադրություններ, վարպետության դասեր և հանդիպումներ, որոնք հետաքրքիր կլինեն ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ոլորտով հետաքրքրվող բոլոր այցելուների համար։






















































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին
Նոր ինքնաթիռ՝ ի պատիվ Տաթև Ասատրյանի, և 3 նոր ուղիղ ուղղություն Երևանից՝ Shirak Avia-ի 4-ամյակի առթիվ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը