Հայաստանի ճանապարհորդական քարտեզն ընդլայնվում է, և դա իսկապես հաճելի նորություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բացահայտել աշխարհը։ Ալեքսանդր հյուրանոցում կայացած հանդիսավոր երեկոյի ընթացքում Shirak Avia-ն ներկայացրեց միանգամից չորս մեծ անակնկալ, որոնցից ամենակարևորը, թերևս, նոր ուղիղ չվերթների մեկնարկն էր։ Այսուհետ Երևանից հնարավոր կլինի առանց տարանցիկ կանգառների ճանապարհորդել ևս երեք նոր ուղղություններով, որոնք համալրում են ավիաընկերության արդեն իսկ բավականին լայն երթուղային ցանցը։ Անկեղծ ասած՝ մինչ այժմ դեռ առիթ չեմ ունեցել ճանապարհորդելու Shirak Avia-ով, սակայն միջոցառման ընթացքում ներկայացված նորություններից հետո վստահ եմ՝ շատ շուտով կլրացնեմ այդ բացթողումը։

Մի փոքր Shirak Avia-ի մասին
Shirak Avia-ն հայկական ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականին։ 2021 թվականի հունվարին այն ստացել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային շահագործողի վկայականը (AOC) և սկսել կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Ավիաընկերության գլխավոր բազան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է, թեև անվանումը կապված է Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանի հետ։ Օդանավատորմը բաղկացած է Boeing 737-500 և Boeing 737-800 ինքնաթիռներից։

Այսօր Shirak Avia-ն կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ՝ Մոսկվա, Ուֆա, Նիժնի Նովգորոդ, Պերմ, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Սարատով, ինչպես նաև դեպի Աստանա և Տաշքենդ։ Ընկերությունը դիրքավորվում է որպես մատչելի գներով ավիափոխադրող՝ առաջարկելով նաև առցանց գրանցման և ամրագրման կառավարման հարմար ծառայություններ։

4-ամյակի գլխավոր նորությունները
Հոբելյանական միջոցառման ընթացքում Shirak Avia-ն ներկայացրեց իր զարգացման հաջորդ փուլը։ Առաջին կարևոր նորությունը ընկերության նոր ինքնաթիռի ներկայացումն էր, որը համալրեց ավիապարկը և հնարավորություն կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։ Սա ավիաընկերության արդեն չորրորդ ինքնաթիռն է, որը ձեռք է բերվել 2026 թվականի հուլիսին և արդեն օգոստոսի սկզբին կհամալրի «Շիրակ Ավիա»-ի ավիապարկը։ Միջոցառման կարևոր հյուրերից էր բոլորի կողմից սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը, որի ձայնը տարիներ շարունակ ուղեկցել է միլիոնավոր մարդկանց։ Իր ջերմ ներկայությամբ նա վաղուց դարձել է նաև «Շիրակ Ավիա» ընտանիքի հարազատ բարեկամն ու յուրատեսակ թալիսմանը։ Կան անուններ, որոնք կարծես կանխորոշում են ճակատագիրը։ «Տաթև» անվան իմաստն է «թևեր տալ», և հենց այդ խորհրդանշական գաղափարով էլ ավիաընկերությունը մեծ հպարտությամբ հայտարարեց, որ իր չորրորդ ինքնաթիռը կկրի Տաթև Ասատրյանի անունը։

Հաջորդ մեծ անակնկալը Երևանից մեկնարկող երեք նոր ուղիղ ուղղությունների հայտարարությունն էր։ Shirak Avia-ն շուտով կգործարկի ուղիղ չվերթներ դեպի Բալի, Մալդիվներ և Փուկետ՝ ընդլայնելով իր միջազգային երթուղային ցանցը և հայ ուղևորներին առաջարկելով նոր հնարավորություններ՝ հասնելու աշխարհի ամենապահանջված հանգստավայրերից մի քանիսին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ընկերության առաջիկա ծրագրերը, զարգացման տեսլականը և այն նոր հնարավորությունները, որոնք Shirak Avia-ն պատրաստվում է առաջարկել իր ուղևորներին։

Ակնհայտ է, որ հայկական ավիացիոն շուկան շարունակում է զարգանալ, իսկ նոր ուղղությունների ավելացումը նշանակում է ավելի մեծ ընտրություն, ավելի հարմար ճանապարհորդություններ և նոր հնարավորություններ Հայաստանից աշխարհի տարբեր քաղաքներ մեկնելու համար։
(+374) 11-73 77 57



































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Նոր ինքնաթիռ՝ ի պատիվ Տաթև Ասատրյանի, և 3 նոր ուղիղ ուղղություն Երևանից՝ Shirak Avia-ի 4-ամյակի առթիվ
Թինա Բաբայանի «Թիթեռնիկ»-ը բացեց նոր կղզյակ Երևան Մոլում
Lumiere Optics-ի պրեմիում սրահի բացումը Հյուսիսային պող. 1 հասցեում
Բացվեց ZULA-ն․ նոր հայկական ռեստորան Արամի 11/1 հասցեում
Լիանա Սահակյանը նշեց իր GO TRAVEL-ի 17-ամյակը
Ո՞վ շահեց բնակարանը․ «88» և «Ծիրան» սուպերմարկետների մեծ խաղարկությունն ամփոփվեց Ծաղկաձորում