Կենտրոնի հիմնադիրն է Բեռլինի Charité համալսարանական կլինիկայի բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան վստահված բժիշկ Սարգիս Աբրահամյանը, ով իր միջազգային փորձն ու գիտելիքները բերել է Հայաստան՝ ստեղծելով մի վայր, որտեղ հիվանդները կարող են ստանալ համալիր ախտորոշում և բուժում՝ առանց տարբեր բժշկական կենտրոններ այցելելու անհրաժեշտության։
NeuroKlinik-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այստեղ նյարդաբանությունը համակցված է հարակից կարևոր բժշկական ուղղությունների հետ։ Միևնույն կենտրոնում գործում են նյարդաբանական, սրտաբանական, ռադիոլոգիական, նյարդավերականգնողական, հոգեբանական և հոգեսոմատիկ բժշկության ծառայություններ՝ ապահովելով հիվանդի առողջական վիճակի բազմակողմանի գնահատում և արդյունավետ բուժում։

Նյարդաբանական բազմաթիվ հիվանդությունների արդյունավետ բուժումը հաճախ պահանջում է ոչ միայն ճշգրիտ ախտորոշում, այլև տարբեր մասնագետների համատեղ աշխատանք։ Հենց այդ պատճառով NeuroKlinik-ի կարևոր սկզբունքներից է ուժեղ և վստահելի բազմապրոֆիլ մասնագիտական թիմի ձևավորումը։ Այստեղ նյարդաբանները, սրտաբանները, հոգեբանները, վերականգնողական մասնագետներն ու մյուս բժիշկները համատեղ մշակում են յուրաքանչյուր բուժառուի բուժման ռազմավարությունը՝ ապահովելով համակարգված, անհատական և առավել արդյունավետ մոտեցում։

Կենտրոնի թիմը կազմված է Գերմանիայում կրթություն ստացած և վերապատրաստված մասնագետներից, որոնք աշխատում են միջազգային ուղեցույցներին համապատասխան՝ կիրառելով ժամանակակից ախտորոշիչ մեթոդներ և բուժման արդյունավետ մոտեցումներ։

NeuroKlinik-ում իրականացվում են նյարդաբանական լայնածավալ հետազոտություններ՝ ներառյալ էլեկտրանեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ), էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (ԷԷԳ), տեսողական, շարժողական և սոմատոսենսորային հարուցված պոտենցիալների հետազոտություններ, նեյրովեգետատիվ ախտորոշում, գոտկային (լյումբալ) պունկցիա, ինչպես նաև կլման ակտի էնդոսկոպիկ գնահատում։

Սրտաբանական բաժանմունքում հասանելի են էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), 24 և 48-ժամյա Հոլտեր-մոնիթորինգ, ինչպես նաև զարկերակային ճնշման շուրջօրյա մոնիթորինգ։

Կենտրոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև հոգեկան առողջությանը։ Այստեղ իրականացվում է վախերի և տագնապային խանգարումների, դեպրեսիայի, քնի խանգարումների, քրոնիկ հոգնածության համախտանիշի, ինչպես նաև սթրեսի հետևանքով առաջացած ֆիզիկական գանգատների ախտորոշում և բուժում։

Նյարդավերականգնողական բաժանմունքում մատուցվում են լոգոպեդիայի, էրգոթերապիայի, վերականգնողաբանի խորհրդատվության, բուժական մերսման, ասեղնաբուժության և մանուալ թերապիայի ծառայություններ, որոնք կարևոր դեր ունեն ինսուլտից, վնասվածքներից և նյարդաբանական տարբեր հիվանդություններից հետո վերականգնման գործընթացում։

Ժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքում իրականացվում են գլխուղեղի և պարանոցի մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություններ, պերիֆերիկ նյարդերի, հոդերի և մկանների սոնոգրաֆիա, ինչպես նաև որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի և ստորին վերջույթների անոթների համալիր հետազոտություններ։

NeuroKlinik-ը կառուցվել է երեք կարևոր սկզբունքների վրա՝ գերմանական որակ, անհատական մոտեցում և հասանելի գնային քաղաքականություն։ Կենտրոնի առաքելությունն է յուրաքանչյուր բուժառուին առաջարկել ոչ միայն բարձրակարգ բժշկական ծառայություններ, այլև վստահության, հոգատարության և մասնագիտական համագործակցության վրա հիմնված բուժման միջավայր։

Մեկ ամյակին նվիրված միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում բժշկությունն աստիճանաբար համալրվում է միջազգային փորձով աշխատող նոր սերնդի կենտրոններով, իսկ NeuroKlinik-ը հավակնում է դառնալ նյարդաբանության ոլորտի առաջատար հաստատություններից մեկը՝ առաջարկելով համաշխարհային մակարդակի ծառայություններ հենց Երևանում։

Միջոցառմանը ներկա էին անվանի բժիշկներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, այդ թվում՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Լարս Հենիգը։

Լ. Ներսիսյան փ., 1 փակուղի, 106
+374 (11) 56-56-56 / +374 (41) 56-56-00
Երկուշաբթի–Ուրբաթ՝ 09:00–18:00
Շաբաթ՝ 09:00–15:00 / Կիրակի՝ ոչ աշխատանքային





































































































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...
L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը