
ԱՄԷ-ի անշարժ գույքի շուկայում հայ գործակալներն ու փոքր ընկերություններն արդեն ակտիվ դեր ունեն։ Սակայն ճիշտ գործընկեր ընտրելը շատ ավելի կարևոր է, քան երբևէ: Անձամբ ինձ համար հայ գործընկերների հետ համագործակցությունը ոչ միայն հաճելի է լեզվական և մշակութային համատեղելիության տեսանկյունից, այլ նաև արդյունավետ՝ հարմար հաղորդակցության և փոխադարձ վստահության շնորհիվ։ Տարիների ընթացքում ես աշխատել եմ Երևանի մի շարք առաջատար ընկերությունների հետ, որոնց փորձը և վստահությունը դարձել են իմ ուղեցույցը միջազգային համագործակցություններում։ Եվ հենց նրանց առաջարկով ես ընտրեցի համագործակցել EMIRALD ընկերության հետ՝ վստահ լինելով, որ այստեղ ստանալու եմ պրոֆեսիոնալ մոտեցում, շուկայի խորը իմացություն և այն արդյունքները, որոնք կարևոր են թե ներդրողի, թե գնորդի համար։ Հաշվի առնելով իմ առաջիկա պլանավորված այցը Դուբայ՝ միաժամանակ օգտվելով առիթից, որոշեցի անձամբ այցելել և տեղում խորությամբ ուսումնասիրել ԱՄԷ-ի անշարժ գույքի շուկայի արդիականությունը։ Ինձ հետաքրքրում էր ոլորտը թե՛ որպես երկարաժամկետ ներդրումային հարթակ՝ գնահատելով հնարավոր ռիսկերն ու եկամտաբերության ցուցանիշները, և թե՛ որպես մշտական բնակության տարբերակ՝ վերլուծելով այն կյանքի որակի, հարմարության և միջավայրային գրավչության տեսանկյունից։

EMIRALD ընկերության գրասենյակը գտնվում է Դուբայի բիզնես ակտիվության սրտում՝ Business Bay թաղամասում։ Առաջին իսկ այցից տպավորվեցի նրանց պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարեկիրթ ընդունելությամբ և հյուրընկալ թիմով։ Իսկ ինչպես գիտենք՝ առաջին վստահությունը սկսվում է հենց այդ փոքր, բայց կարևոր դետալներից։ Երբ արդեն նախապես ուսումնասիրել էի նրանց պաշտոնական կայքը՝ www.emirald.ae, պարզ էր դարձել, որ ընկերությունն աշխատում է միայն վստահելի և բարձրակարգ կառուցապատողների հետ՝ ներկայացնելով նախագծեր Դուբայի և այլ քաղաքների առավել հեռանկարային վայրերում։

Կայքը տրամադրում է մանրամասն տեղեկատվություն՝ օգնելով հասկանալ շուկայի միտումները և ստանալ առաջնային պատասխաններ ձեզ հուզող հարցերին՝ նույնիսկ մինչ խորհրդատվությունը։ Բացի այդ, խորհուրդ եմ տալիս հետևել EMIRALD–ի ակտիվ և շատ պրոֆեսիոնալ վարվող Facebook և Instagram էջերին, որտեղ պարբերաբար հրապարակվում են թարմ առաջարկներ, շուկայի վերլուծություններ և հաճախորդներին օգտակար հուշումներ։ Այս հարթակները զգալիորեն հեշտացնում են կողմնորոշման գործընթացը և խնայում ձեր թանկարժեք ժամանակը։
Prime tower, Business Bay
+971 544 95 00 05

Ընկերությունը սկզբնական շրջանում կատարել է ռազմավարական ներդրումներ՝ խորությամբ վերլուծելով շուկայի հնարավորությունները, ռիսկերն ու եկամտաբերությունը։ EMIRALD անվանումը ընտրվել է՝ միավորելով «Emirates» և «Emerald» բառերը՝ համադրելով ուժ, արժեք և անփոխարինելի արժեքներ, որոնք ընկերության առաքելության հիմնական հիմքն են։ EMIRALD-ի առաքելությունն է՝ առաջարկել անթերի և անհատականացված ծառայություններ, անկախ նրանից՝ դուք պատրաստվում եք ներդրումներ կատարել, գնել ձեր երազանքի տունը կամ միայն ուսումնասիրել Դուբայի անշարժ գույքի շուկան։
Ծառայությունները ներառում են՝
ONLINE և OFFLINE ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Աջակցություն գույքի գնում‑վաճառք և վարձակալության ամբողջ գործընթացում: Աջակցություն բնակելի և առևտրային գույքի ոլորտներում:
ԳՈՒՅՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Անհատականացված գույքի որոնում՝ Ձեր պահանջներին համապատասխան: Համատեղ բանակցություններ՝ լավագույն գործարքների ապահովման համար: Անհատական մոտեցում գույքի ընտրության ընթացքում՝ ներառյալ խորհրդատվություն և շրջայցեր:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական աջակցություն՝ բանկային հաշիվների բացում, միջոցների փոխանցում և արժույթի փոխանակում: Ամբողջական աջակցություն անհրաժեշտ փաստաթղթերի կազամակերպման մեջ:
ՎԱՃԱՌՔԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Աջակցություն կոմունալ ծառայությունների միացման հարցում: Աջակցություն կացության վիզայի ձևակերպման գործընթացում: Ներքին դիզայնի և վերանորոգման ծառայություններ՝ ըստ Ձեր նախասիրությունների:

EMIRALD-ը չի ներկայացնում միայն լյուքս դաս. Ընկերության խնդիրն է գտնել ամեն գնորդի լավագույն լուծումը՝ անկախ ձեր բյուջեի չափից։ Դուբայում առաջարկվում է անշարժ գույք սկսած 150 000 USD–ից՝ կոմֆորտ ստուդիաներ, լուսավոր մեկտեղանոց և երկտեղանոց բնակարաններ։ Հաշվի առնելով հաճախորդի նպատակները՝ ներդրում, մշտական բնակություն կամ հանգստյան տուն ձեռք բերելու անհրաժեշտությունը, EMIRALD-ը օգնում ենք գտնել լավագույն տարբերակը՝ նպատակահարմար վայրում և ֆինանսական հնարավորություններին համահունչ։

Թաղամասի ընտրությունը կախված է մի շարք գործոններից՝ արդյոք ցանկանում եք պատրաստ բնակարան, թե նախընտրում եք ներդրում կատարել շինարարության փուլում, ինչպես նաև՝ որ պայմաններն են առաջնահերթ՝ համայնքային ենթակառուցվածք, մետրոյի հասանելիություն, տեսարան, բրենդավորված շենք և այլն։ Յուրաքանչյուր թաղամաս ունի իր առանձնահատկությունները և հնարավորությունները․ Եթե ձեր ներդրումային բյուջեն կազմում է 150,000-ից մինչև 300,000 ԱՄՆ դոլար, խորհուրդ կտանք դիտարկել Dubai Land, Motor City, JVC, JVT, Arjan թաղամասերը, որտեղ բարձր է եկամտաբերությունը և շարունակվում է ակտիվ զարգացումը։ 300,000-ից մինչև 550,000 դոլարի ներդման դեպքում, հնարավոր է ընտրել արդեն ավելի կենտրոնական կամ բրենդավորված նախագծեր թաղամասերում՝ ապահով եկամուտով կամ հարմարավետ բնակության համար. Dubai Creek Harbour, Dubai Hills, Dubai Island, Sobra Hartland, Dubai Design District, Business Bay, Al Marjan Island RAK, YAS:

550,000 դոլարից բարձր ներդրման դեպքում, բացվում են ավելի պրեմիում տարբերակներ՝ ծովափնյա գծում, ակումբային համալիրներում կամ վիլաների համայնքներում. Maritime City, Madinat Jumeirah Living, Port Mina Rashid, Dubai Island, City Walk, Downtown, Emaar Beachfront, Saadiyat Island Abu Dhabi: Եթե ձեր նպատակը վիլլա կամ թաունհաուս ձեռք բերելն է, ապա խորհուրդ կտանք թաղամասեր, որտեղ առաջարկվում են ներդրումային գրավիչ հնարավորություններ՝ թե՛ ապրելու, թե՛ երկարաժամկետ եկամուտ ստանալու տեսանկյունից. Oasis by EMAAR, The Wilds, The Acres, Damac Island, Jumeirah Islands, Dubai Hills, Arabian Ranches:

Ահա 5 առաջատար կառուցապատող Դուբայում, որոնց հետ համագործակցությունն այսօր համարվում է հուսալի և շահավետ ընտրություն․
EMAAR – Դուբայի ամենամեծ և ամենահամակարգված կառուցապատողը, որի անունը համարվում է որակի և վստահելիության հոմանիշ։ EMAAR-ի բոլոր նախագծերը հանձվում են սահմանված ժամկետում, ունեն բարձր շուկայական արժեք և մեծ վերավաճառքի պոտենցիալ։ Այն սիրված է ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի գնորդների շրջանում։
MERAAS – Քաղաքային նախագծերի ոլորտում առաջատար բրենդ է, որն առանձնանում է իր ինտելիգենտ նախագծային մոտեցմամբ։ MERAAS-ն ստեղծում է եզակի կոնցեպտով տարածքներ՝ ներդաշնակ ենթակառուցվածքով։ Նրանց նախագծերը ոչ միայն տարբերվող են դիզայնով, այլև ունեն բարձր ներդրումային եկամտաբերություն։
NAKHEEL – Հայտնի կառուցապատող, որն առավել հայտնի է իր խորհրդանշական կղզային նախագծերով, օրինակ՝ Palm Jumeirah։ NAKHEEL-ն ունի տարիների փորձ և ռազմավարական մտածողություն՝ առաջարկելով գույք, որը տևական ժամանակ մնում է բարձր պահանջարկ ունեցող շուկայում։
SOBHA-Այս կառուցապատողը տարբերվում է շինարարության բարձր ստանդարտներով՝ շնորհիվ սեփական արտադրական շղթայի։ Ընկերությունն ինքն է արտադրում հիմնական շինանյութերը՝ սկսած բետոնից մինչև ներքին հարդարման բաղադրիչներ։ Արդյունքում՝ ապահովվում է խստագույն որակային վերահսկում շինարարության յուրաքանչյուր փուլում՝ երաշխավորելով կայունություն, հուսալիություն և շքեղ ավարտ։
ALDAR - Թեև ALDAR-ը հիմնված է Աբու Դաբիում և հայտնի է որպես այնտեղի առաջատար կառուցապատողներից, վերջին տարիներին այն ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը նաև Դուբայի անշարժ գույքի շուկայում։ ALDAR-ը համարվում է վստահելի գործընկեր՝ գերազանց հաճախորդամետ սպասարկմամբ, թափանցիկ և հստակ գործընթացով՝ յուրաքանչյուր փուլում ապահովելով ներդրումային վստահություն և գոհունակություն։
Եվ մի շարք այլ վստահելի կառուցապատողներ, որոնք նույնպես կայուն են և հուսալի: Սրանք բազում տարիների փորձ ունեցող ընկերություններ են, որոնք համակարգված մոտեցմամբ ապահովում են բարձր որակ և վստահություն: OMNIYAT, IMTIAZ, BINGHATTI, ELLINGTON, BEYOND, DAMAC, DEYAAR և այլք:

Վստահե՛ք միայն լիցենզավորված մասնագետներին.
Նախքան համագործակցելը, անպայման համոզվեք, որ Ձեր գործակալը լեգիտիմ է և գրանցված է Dubai Land Department-ում (DLD)՝ ունենալով վավեր RERA լիցենզիա։ Դա ոչ միայն Ձեր ներդրման իրավական պաշտպանության կարևոր քայլն է, այլ նաև վստահության առաջին երաշխիքը։ Լիցենզավորված գործակալը պարտավորվում է գործել թափանցիկ, օրինական և հաճախորդակենտրոն պրակտիկայով՝ ապահովելով Ձեր ներդրման անվտանգությունն ու հաջողությունը։
Գնում կատարե՛ք միայն պաշտոնական հարթակներով և ապահով գործակալությունների միջոցով.
Օգտագործե՛ք միայն վստահելի, լիցենզավորված գործակալություններ և աշխատե՛ք բացառապես պաշտոնական փաստաթղթերի շրջանակում, ինչպիսիք են Form F, Oqood, Booking Form, կամ SPA պայմանագրերը։ Խուսափե՛ք անհայտ աղբյուրներից, չգրանցված գործարքներից և ձեռքով գրված պայմանագրերից։
Ուշադրություն դարձրեք չափից դուրս ցածր գներին.
Եթե գինը շուկայականից շատ ցածր է, դա կարող է լինել կեղծ կամ սխալ տեղեկություն։ Համեմատեք շուկայում առկա այլ առաջարկների հետ։
Վճարե՛ք ապահով՝ միայն պաշտոնական ուղիներով.
Ձեր ներդրումը պաշտպանելու լավագույն միջոցը՝ ապահով վճարման համակարգն է։ Միշտ կատարեք փոխանցումները միայն կառուցապատողի ESCROW (փակ համարին) կամ լիցենզավորված ընկերության միջոցով։ Երբեք մի փոխանցեք կանխիկ գումար անհատներին, որքան էլ վստահելի թվան։ Օգտագործե՛ք միայն բանկային փոխանցումներ և պահպանե՛ք բոլոր վճարման ապացույցները։ Եթե գործարքը մեծ ծավալի է, խորհուրդ է տրվում ներգրավել իրավաբան, որպեսզի ապահովագրեք ձեզ բոլոր հնարավոր ռիսկերից։
Ստուգե՛ք կառուցապատողի վարկանիշը.
Ուշադրություն դարձրեք՝ արդյոք ընկերությունը ժամանակին ավարտել է իր նախորդ նախագծերը, ինչպես նաև՝ որքան վստահություն է վայելում շուկայում։
Ընտրեք վստահելի գործակալություն.
Լավ գործակալը կուղեկցի ձեզ ամբողջ գործընթացի ընթացքում՝ սկսած ընտրությունից մինչև handover (բնակարանի բանալիները ստանալը)։
