Այս պահին գործում է բացօթյա հատվածը, որը քաղաքի կենտրոնում առաջարկում է նոր ձևաչափի ժամանցային միջավայր՝ համադրելով բարձրակարգ սպասարկումը, հեղինակային կոկտեյլները, երաժշտությունն ու Երևանի համայնապատկերային տեսարանները։ Շուտով կգործարկվի նաև փակ լաունջ հատվածը, որը տեղակայված է նույն հարկի տակ և հանդիսանում է առանձին նախագիծ։ Երկու նախագծերն էլ միավորված են END բրենդի և կոնցեպտի ներքո։

Հեղինակը ճարտարապետ ու դիզայներ Ժյուլիեն Ֆարհատն է՝ ARCREA Studio ընկերության հիմնադիրը։ Նա արդեն շուրջ 20 տարի զբաղվում է ճարտարապետական, ինտերիերի և քաղաքաշինական նախագծերի ստեղծմամբ։ ARCREA Studio-ն միջազգային ճարտարապետական ստուդիա է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում, իսկ ակտիվ գրասենյակներ ունի նաև Բեյրութում, Ստամբուլում և Նիկոսիայում։ Ընկերությունը նախագծեր է իրականացրել Ֆրանսիայում, Լիբանանում, Թուրքիայում, Կիպրոսում և Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում։

Ժյուլիեն Ֆարհատը հայտնի է իր ժամանակակից և մինիմալիստական ճարտարապետական մոտեցմամբ, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում լույսի, տարածության և նյութերի ներդաշնակ համադրությանը։ Նախագծի կառուցապատումը վստահվել են MIQ.SHIN ընկերությանը, որի աշխատանքների շնորհիվ տարածքը ստացել է ժամանակակից, մինիմալիստական և քաղաքային միջավայրին համահունչ տեսք։

Տարիների ընթացքում ձևավորված փորձն ու լսարանի պահանջների խորքային ըմբռնումը դարձել են END Skylounge-ի ստեղծման հիմքը՝ նպատակ ունենալով Երևանում ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխան նոր ժամանցային մշակույթ և բարձրակարգ լաունջային միջավայր։ END Skylounge-ը նպատակ ունի Երևան բերել միջազգային ակումբային և լաունջ մշակույթին մոտ ձևաչափ։ Հատուկ ուշադրություն է դարձվում մթնոլորտին, հյուրերի ընտրությանը և սպասարկման որակին, ինչի համար գործում է նաև խիստ face control համակարգ։

Երաժշտական քաղաքականության հիմքում ժամանակակից house, afro house և melodic house ուղղություններն են։ Ռեզիդենտ DJ-ներից բացի, այստեղ պարբերաբար ելույթ կունենան նաև արտերկրից հրավիրված արտիստներ։ Ամսվա ընթացքում նախատեսված են հատուկ հյուր-դիջեյներով վիքենդներ, որոնք END-ը դարձնելու են քաղաքի նոր երաժշտական կենտրոններից մեկը։

END Skylounge Bar & Restaurant-ը գտնվում է Opera Suite Hotel-ի տանիքում՝ Երևանի մշակութային և ժամանցային կյանքի կենտրոնում, և արդեն հավակնում է դառնալ 2026 թվականի ամառվա ամենաքննարկվող նոր հասցեներից մեկը։

Բաղրամյան 1 / Opera Suit Hotel
+374 33-686 000



























































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը
Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում