l

lifestyle

Յոան Բուրժուայի «Կախման կետին մոտենալու փորձերը» Հայաստանի ազգային պատկերասրահում

Ֆրանսիացի արտիստ Յոան Բուրժուան Հայաստանում է։ Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տասնյակ հյուրեր հնարավորություն ունեցան կենդանի դիտելու և գնահատելու աշխարհահռչակ կատարողի բացառիկ պերֆորմանսը։

  • Հայկ Շաբանյան
  • Կամո Թովմասյան

Յոան Բուրժուան (Yoann Bourgeois) ժամանակակից պարի, ֆիզիկական թատրոնի աշխարհում ամենաարտահայտիչ ու եզակի անուններից է։ Նրա արվեստը սովորական բեմականացման սահմաններից դուրս է․ դա շարժման, միկրոֆիզիկայի, հավասարակշռության և մարդու ներքին պայքարի մասին փիլիսոփայական ուսումնասիրություն է։ Բուրժուայի համար մարմնի շարժումը պարզապես պարը չէ․ դա գիտություն է, փորձարկում, գրավիտացիայի և ազատության մենամարտ։

Նա ծնվել է 1981 թվականին Ֆրանսիայի Գրաֆենոբլ քաղաքում, սովորել CNAC-ում՝ Ֆրանսիայի ազգային ակադեմիայում, այնուհետև Լիոնի ազգային բեմարվեստի կենտրոնում և հետագայում հիմնել իր սեփական թիմը՝ Yoann Bourgeois Art Company-ն։ Բացի այդ, աշխատել է Ֆրանսիայի ազգային խորըորոգրաֆիկ կենտրոնում՝ իր արվեստով նոր հուն տալով ժամանակակից բեմարվեստին։

Բուրժուայի բեմադրություններում մարդն անընդհատ հակադրվում է գրավիտացիային՝ փորձելով պահպանել հավասարակշռության նուրբ կետը։ Նրա ստեղծագործություններում հանդիպում ենք պտտվող հարթակներ, շարժվող աստիճաններ, ճոճվող կառույցներ․ ամեն ինչ կառուցված է այնպես, որ հանդիսատեսը զգա անկման, բարձրացման, հավասարակշռության և անկայունության նույն լարվածությունը, ինչ ստեղծագործողը բեմում։

Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Celui qui tombe»-ը («Նա, ով ընկնում է»), որտեղ արվեստագետը ստեղծում է անընդհատ շարժվող հարթակ և մարդուն դնում անորոշության մեջ․ աշխարհը, կարծես, իր ոտքերի տակից փախչում է։ «Fugue/Trampoline»-ում նա ուսումնասիրում է հավասարակշռության ու կրկնության կախարդանքը, իսկ «La mécanique de l'histoire»-ը դարձավ համաշխարհային ինտերնետային երևույթ՝ անսահման թվով դիտումներով և հիացմունքով։

Բուրժուան համագործակցել է Pharrell Williams-ի, Harry Styles, Christine and the Queens-ի, Vogue-ի և մի շարք միջազգային արվեստագետների ու բրենդների հետ՝ ապացուցելով, որ իր ստեղծած արվեստը դուրս է լեզվի, ժանրի ու մշակութային սահմաններից։

«Ես ուսումնասիրում եմ այն պահը, երբ անհատի ճակատագիրը կախված է մի բարակ հավասարակշռությունից», — ասում է նա։ Այդ միտքն է, որ ամբողջությամբ նկարագրում է նրա արվեստը․ այն կյանքի մասին է՝ մեր անընդհատ ընկնելու ու վեր կանգնելու, հավասարակշռություն գտնելու, մեր սահմանները փորձելու և ազատության ճանապարհին երբեք չհանձնվելու մասին։

Յոան Բուրժուան այսօր համարվում է ժամանակակից բեմարվեստի ամենահզոր խորհրդանիշներից մեկը։ Նրա աշխատանքները ոչ միայն տեսողական հաճույք են, այլ՝ հուզական փորձառություն, մտքի շարժում և հոգևոր շոշափում։ Եվ հենց դրա շնորհիվ է, որ նա կարողացել է իր յուրահատուկ աշխարհով գրավել միլիոնավոր մարդկանց սրտերը ամբողջ աշխարհում։ Նրա արվեստում չկա ավելորդ որևէ բան․ միայն մարմին, ձգողականություն և մարդկային կամքի մերկ ինտենսիվություն։ Գուցե հենց այդ պատճառով նրա ներկայացումները համաշխարհային հմայք ունեն — մենք մեզ ճանաչում ենք այդ գիտակցված «ընկնելու» և նորից բարձրանալու մշտական փորձի մեջ։

 Հայաստանում Բուրժուան ներկայացնում է երկու պերֆորմանս․ Նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, Նոյեմբերի 3-ին՝ Գաֆեսճեան քանդակների պուրակում: «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին՝ Գաֆեսճյան քանդակների պուրակում։ Ծրագրում՝ «Կախման կետին մոտենալու փորձեր» (Յոան Բուրժուա) և PRELUDE բացօթյա պարային ներկայացում (Կադեր Ատու, Ֆրանսիա)։ ԱՎԵԼԻՆ՝ ԱՅՍՏԵՂ:

BEST OF WEEK

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ

Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում

Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...

L’OCCITANE-ը նշեց իր 50-ամյակը Լոռվա հեքիաթայաին բնության գրկում

Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն

«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում

NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը

back-top