l

lifestyle

«Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» ցուցահանդեսի մեկնարկը

Yerevan Fashion Week-ի բացմանն ընդառաջ մեկնարկեց «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որի շրջանակում հայ դիզայներները ներկայացնում են իրենց ստեղծած յուրօրինակ նմուշները, որոնք ստեղծել են՝ ոգեշնչվելով Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող կտավներից։

  • Կամո Թովմասյան

Արվեստից ներշնչված նորաձևության այս յուրօրինակ ցուցադրությունը, որ տեղ է գտել Հայաստանի Ազգային Պատկերասրահում, համարվում է YFW25-ի ամենահամարձակ և նշանակալի ծրագրերից մեկը։ Ցուցադրությունը միավորում է ավելի քան 25 դիզայներների, ովքեր նորովի մեկնաբանել են Պատկերասրահի տեսողական ժառանգությունը՝ արվեստն ու նորաձևությունը վերածելով կենդանի ստեղծագործական երկխոսության։ Հանրապետության հրապարակի պատմական միջավայրում այցելուները հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես են հագուստներն ու ակսեսուարները ներկայացվում հայ և համաշխարհային վարպետների ստեղծագործությունների հետ՝ Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Հովհաննես Այվազովսկի, Ժանսեմ և այլ մշակութային հսկաներ։

Ցուցադրությունը, որը պաշտոնապես բացում է Երևանի նորաձևության շաբաթը, ներկայացնում է, թե ինչպես կարող է ազգային կերպարվեստի ժառանգությունը դառնալ ժամանակակից դիզայնի և նորարարական մտածողության աղբյուր։ Սա մի հարթակ է, որտեղ միահյուսվում են բարձրակարգ արհեստավարժությունը, ստեղծարարությունը և պատկերավոր ինքնարտահայտումը՝ միաժամանակ բացելով Հայաստանի մշակութային ուժը միջազգային նորաձևության կոնտեքստում։ Նախագիծը իրականացվում է Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և Հայաստանի Ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ։

Ցուցադրությանը մասնակցող դիզայներներ և բրենդներ. Alexander Arutyunov, MOMENT of WHITE (Alena Konnova), Nikolyan (Aram Nikolyan), KIVERA (Arevik Simonyan), Ariga Torosian, Armen Yeritsyan, The WShop (Kristina Uzunyan), FAINA (Faina Arutyunyan), Krikor Jabotian, LOOM Weaving (Inga Manukyan), MARIKO (Mari Airapetyan), Manuk Aleksanyan, Missak HajiAvedikian, Harmony Yerevan (Mikael Danielyan), Naira Khachatryan, THEMIS (Nelly Aghababyan), Nelly Serobyan, Made-Vel-e (Natacha Kalfayan), RUZANE (Ruzanna Vardanyan), SONCESS (Sona Sahakyan), Vahan Khachatryan, Jocund (Varduhi Torosyan):

BEST OF WEEK

RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»

The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում

Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից

Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով

2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները

EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին

LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում

ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը

Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր

Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին

AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը

Ծաղկաձորից՝ Երևան․ սիրված Dahook Beer House-ը բացվեց Մոսկովյան 31 հասցեում

back-top