
Նոր սրահը ներկայացված է հատուկ մոնոբրենդ retail store կոնցեպտով, որը պատվիրակվում է հենց ապրանքանիշի միջազգային մոտեցումներից։ Սրահի ներքին ձևավորումը ամբողջությամբ ոգեշնչված է Պրովանսից՝ այն տարածաշրջանից, որտեղ 1976 թվականից սկիզբ է առել L’Occitane-ի պատմությունը։ Այստեղ ամեն մանրուք՝ գույները, բույրերը, ինտերիերի ատաղձը, արտացոլում է բրենդի արմատներն ու արժեքները՝ այցելուներին թույլ տալով զգալ Ֆրանսիայի հարավի մթնոլորտը, առանց անգամ այնտեղ այցելելու։

Սրահում ներկայացված են միայն L’Occitane en Provence ապրանքանիշի տեսականին՝ Պրովանսում աճեցվող և մշակվող բնական բաղադրիչներով ստեղծված ապրանքները։ Բացման միջոցառմանը ներկա են L’Occitane en Provence գլխավոր գրասենյակի ներկայացուցիչներ՝ մարքեթինգի, վաճառքի և թրեյնինգի բաժիններից։ Նրանք Հայաստանում են՝ միաժամանակ մասնակցելու բրենդի նոր սրահի մեկնարկին և տեղում համագործակցության գործընթացները խորացնելու նպատակով։

L’Occitane-ն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2012 թ. հոկտեմբերին՝ «Բուրմունք»-ի կողմից։ Այսօր Երևանում գործում են արդեն երկու մոնոբրենդ սրահներ և shop in shop կոնցեպտ Բուրմունք-ում։ Բրենդը հասանելի է նաև «Բուրմունք» ցանցում, իսկ օնլայն գնումների հնարավորությունը տրամադրվում է Burmunk.am կայքի միջոցով։

L’Occitane en Provence-ը ֆրանսիական պրեմիում խնամքի շատ տարբեր կատեգորիաների և օծանելիքների բրենդ է, որը հայտնի է բնական, բարձրորակ բաղադրիչներով, կայուն արտադրական մոտեցումներով և հարավային Ֆրանսիայի բնության պատմությունները փոխանցող յուրահատուկ բույրերով։ Բրենդը ներկայացնում է մաշկի, մարմնի ու մազերի խնամքի՝ բուսական հիմքով լայն տեսականի և հանդիսանում է Clean Beauty փիլիսոփայության վաղ տարածողներից։

ի դեպ, այս հղումով դուք կարող եք գրանցվել Ձեր դեմքի մաշկի, ինչպես նաև գլխամաշկի ԱՆՎՃԱՐ վերլուծության՝ սրահի հատուկ նորարարական սարքի միջոցով։

L’Occitane-ը նաև սոցիալական պատասխանատվության ակտիվ կրող է․ բրենդը տարիներ շարունակ աջակցում է կանանց ձեռներեցությանը, պայքարում է տեսողության կորուստի կանխարգելման համար միջազգային ծրագրերով, ներդնում է էկո-վերամշակման մոդելներ և փաթեթավորման նվազեցման նորարարական լուծումներ։

L’Occitane en Provence
Մաշտոց 37
Դալմա Գարդեն մոլ, Աբովյան 3/4
![]()
![]()
































![]()




































The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
«ՍԻՄՖՈՆԻԿ ՀԱՅԿՈ». ՀԱՅԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐԵՑ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ
ԶՈՎՔ-ը շարունակում է ընդլայնվել․ Շենգավիթ վարչական շրջանում բացվեց ևս մեկ Շուրջօրյա մասնաճյուղ
Արդեն 8-րդը․ Shelby Travel-ը նոր մասնաճյուղ բացեց Տիգրան Պետրոսյան 68/2 հասցեում
White House-ը վերաբացվեց Պապ Թագավոր 24-ում՝ ավելի մեծ ու ընդլայնված ձևաչափով
Հայկական PIRALOFF բրենդի սրահի բացումը Աբովյան 21 հասցեում
Տեսնես ի՞նչ երազանք պահեց Նազենին, երբ փչեց ծննդյան տորթի մոմերը...