Երկու տարի շարունակ Fastex էկոհամակարգի հրավերով մենք մեկնում էինք Լոնդոն՝ ներկա լինելու ICE London ամենամյա էսքպոյին, սակայն այս տարի ICE-ի կազմակերպիչները որոշել էին տեղափոխել ցուցահանդեսը Բարսելոնա, քանի որ քաղաքը դարձել է տվյալ ուղղության համար խոշոր կենտրոններից մեկը Եվրոպայում:

Չարթերային թռիչք կեսօրին, 4.30 ժամ նոր ֆիլմեր, լավ մյուզք և հետաքրքիր ինքնաթիռային շփում՝ այդ թվում 2025-ի նախագծերի քննարկում:

Օդանավակայանում մեզ սպասում էին 9 բրենդավորված ավտոբուսներ, որոնք բոլոր մասնակիցներին տեղափոխեցին իրենց հյուրանոցներ:

Եվս մեկ անգամ նշեմ, որ ICE-ը Բարսելոնայում առաջին անգամ էր կազմակերպվում, սակայն մենք նաև ներկա ենք եղել նախորդ երկու տարիներին, Լոնդոնում կամզակերպված ICE LONDON-ին, որը կարող եք դիտել ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:

ICE-ը ներկայացնում է նորարարական լուծումներ, առաջատար տեխնոլոգիաներ և կարևոր տեղեկություններ ոլորտի վերաբերյալ: Այս տարի մասնակցում էին ավելի քան 55 000 խաղերի մասնագետներ ամբողջ աշխարհից, նախատեսված ավելի քան 80 000 այցելու ամբողջ աշխարհից, իսկ մասնակից երկրների թիվն ավելի քան 160 էր: Միջոցառման հիմնական թեմաները ներառում են՝ կարգավորող միտումներ, տեխնոլոգիական առաջընթացներ, խաղային ոլորտում կայունության ապահովում:

ICE Barcelona-յին Fastex էկոհամակարգը մասնակցում էր իր մի շարք պրոդուկտներով: Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։

Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:






















































RUZANĒ-ի նոր հավաքածուն՝ «Զվարթնոց տաճարում»
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
Ծաղկաձորի կենտրոնական հրապարակը՝ ամբողջությամբ նոր տեսքով․ Արկադի Դումիկյանի համերգը և «Պալլադա» համալիրի մեծ նախագիծը
LALUNZ հայկական բրենդը բացեց իր 4-րդ մասնաճյուղը՝ Աբովյան 21 հասցեում
ARCADA CONSTRUCTION. Գառնիի պատմամշակութային արգելոց թանգարանում ներկայացվեցին ընկերության նոր բնակելի և բիզնես նախագծերը
Mommy Kids-ը նշում է 15-ամյակը․ համաշխարհային նորաձևության հայտնի բրենդներ, անակնկալներ և մեծ զեղչեր
Sweet Travel-ը նշում է 16-ամյակը․ նոր հասցե, նոր ծրագրեր և շքեղ նվերներ հավատարիմ հաճախորդներին
AMANOO III PROJECT-ի PRIVATE PRE-SALE միջոցառումը