
Եթե նոր ես թեմայի մեջ, կարճ բացատրում եմ. Met Gala-ն, որն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը, նախորդում է նորաձևության ցուցադրությանը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում: Սովորաբար և՛ երեկոն, և՛ ցուցահանդեսը միավորվում են ընդհանուր թեմայով, այս տարվա թեման էր լեգենդար դիզայներ Կառլ Լագերֆելդը: Ինչպես ասացի, ծնունդով գերմանացի Կառլը Chanel և Fendi նորաձևության տների կրեատիվ տնօրենն էր, դիզայները մահացել է 4 տարի առաջ: 1966-1983 և 1992-1997 թվականներին նա նաև հավաքածուներ է ստեղծել Chloé-ի համար: Լագերֆելդը, ով նորաձեւության բիզնեսի ամենաազդեցիկ դեմքերից էր, հաճախ անվանում էին «Կայզեր Կառլ» կամ «նորաձեւության արքա»։

Ինչ է սպասվում Met Gala 2023-ի հյուրերին: Հա, մոռացա ասեմ, որ այն ամեն տարի տեղիա ունենում Նյու Յորքի The Metropolitan Museum of Art-ում: Այս տարի տոմսի արժեքը եռակի թանկացել էր, բայց չեմ ուզում ասել, թե որքան էր, թե չէ Դուք էսօր աշխատանքի չեք գնա: Ցուցահանդես, հատուկ ընթրիք, համերգային հատված, բարեգործական դրամահավաք և իհարկե afterparty:

Մի քանի խոսք Կառլի կատվի մասին: Ուրեմն Կառլը ուներ լյուբիմչիկ, ում թողելա կարողության մի մասը: Հիմա էս Կատուն, կարծեմ Շուպետ էր անունը, ունի իրա ինստագրամ էջը, միլլիոնները, գովազդային կոնտրակտները, Կիմ Քարդաշյանն էլ գալիսա հատուկ հետը շթվելու: Ամենախնդալուն, որ էսօր կատուի էջում գրված էր. մեր սիրելի կատվիկը հոգնած է ու չի հայտնվի միջոցառմանը:

Սա այս տարվա գորգն է, սովորաբար այն կարմիր է լինում, արդեն համացանցում սկսել են ասոցացնել գործը ՌԴ դրոշի հետ: Ինչպես և սպասվում էր, հիմնականում աստղերը եկել էին Կառլի ստեղծած հագուստներով, արխիվային բացառիկ զգեստներով, բայց մեծ մասը նաև տարբերվել էին: Մեր Կիմն օրինակ Schiaparelli-էր կրում, Քենդլ Ջեները` Marc Jacobs, Ջիջի Հադիդը` Givenchy, Դոջա Քեթը՝ Oscar de la Renta, Բիլլի Էյլիշը՝ Simone Rocha իսկ Ջարեթ Լետոն հենց կատվի դերում էր: Չմոռանաք ստուգել ինստագրամս, էնտեղ էս ամեն ինչի վիդեո տարբերակներն են:






















































շարունակելի...
The GYM նոր մարզասրահի բացումը Մաշտոցի պողոտա 8 հասցեում
Շահիր քո ամառային նվերը SKECHERS ARMENIA-ից
Տիգրան Նալբանդյանի անունը հավերժացվեց «Կաիսա» շախմատի դպրոցում. մեծարում մի մարդու, ով սերունդներ կրթեց շախմատի միջոցով
2026թ.-իերևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
EXCLUSIVE! Լարա Ֆաբիանը Ջիվան Գասպարյանի, Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցելու և Արմինե Օհանյանի զգեստը կրելու մասին
20 ՏԱՐԻ ԱՆՑ․ էքսկլյուզիվ հարցազրույց Ֆրանսիս Քուրքջյանի հետ
Evoca Visa Infinite քարտապանների բացառիկ երեկոն
«Երևան Մոլ»-ը ներկայացրեց իր նոր էջը․ ռեբրենդինգի բացառիկ ընթրիքը կազմակերպվել էր մոլի տանիքում
NeuroKlinik նյարդաբանության գերմանական կենտրոնը նշեց 1-ամյակը
Այս փոքրիկ սրահից սկսվեց ամեն ինչ․ Զովքը նշում է իր 27-ամյակը
Տարածաշրջանի ամենամեծ Nike Store-ը բացվեց Հյուսիսային պողոտայում
eLogi Fest 26-ը համախմբեց լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին